Վեբ դիզայներներ և ծրագրավորողներ | IT Knowledge Portal
 

Վեբ դիզայներներ և ծրագրավորողներ

Կատեգորիա` Ծրագրավորում

Նկարագիր 

Վեբ դիզայներները և ծրագրավորողները հետազոտում, նախագծում, մշակում և իրականացնում են համացանցային (ինտերնետային) և ներքնացանցային (ինտրանետային) լուծումներ (արտադրանք): Ինչն ընդգրկում է էջի նախագծում, տվյալների շտեմարանի և ծրագրային ապահովման կառուցվածքի նախագծում, համակարգերի գործընթացների հետ միասին, որոնք նախատեսված են վեբ բովանդակության թարմացման և սպասրկման համար: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբաղված են:

 

Հիմնական պարտականությունները 

Վեբ դիզայներները և ծրագրավորողները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • խորհրդակցում են պատվիրատուների հետ վեբկայքի պահանջները մշակելու և փաստաթղթավորելու համար
  • մշակում են վեբկայքի կառուցվածքը և որոշում են տեխնիկական միջոցների և ծրագրային ապահովման պահանջները
  • գտնում են տեղեկատվության սկզբնաղբյուրը, ընտրում և կազմակերպում են վեբկայքի արտաքին տեսքի, դասավորության և տեղեկատվական հոսքի տեղեկատվությունը
  • ստեղծում և օպտիմալացնում են վեբկայքի բովանդակությունը` օգտագործելով զանազան գրաֆիկներ, տվյալների շտեմարան, անիմացիոն և այլ ծրագրեր
  • պլանավորում, նախագծում, գրում, ձևափոխում, ինտեգրում և փորձարկում են վեբկայքի ծրագրային կոդը
  • իրականացնում են փորձարկում և կատարում են անվտանգության և որակի վերահսկողություն1
  • կարող են առաջնորդել և համակարգել տարբեր մասնագիտական (multidisciplinary) խմբեր` վեբկայքի գրաֆիկան, բովանդակությունը, կարողությունը և ինտերակտիվությունը մշակելու համարկարող են հետազոտել և գնահատել բազմազան ինտերակտիվ մեդիա ծրագրային լուծումներ:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ և բակալավրի աստիճան, սովորաբար համակարգչային գիտության, հաղորդակցության կամ կիրառական մաթեմատիկայի բնագավառում:
  • Սովորաբար պահանջվում է վեբ ծրագրավորողի կամ գրաֆիկական դիզայների  փորձառություն:
  • Վեբ լուծումներ կառուցելու և նախագծելու ծառայություն` համապատասխան օբյեկտ-կողմնորոշված ծրագրերի մշակման/ծրագրավորման համապատասխան կրթությամբ:

Հնարավոր անվանումներ

Ինտերնետ կայքի դիզայներ
Ինտերնետ կայք մշակող
Ինտրանետ կայքի դիզայներ
Վեբ դիզայներ
Վեբ մշակող
Վեբ ղեկավար
Վեբկայքի ծրագրավորող

Վեբկայքի տեխնիկական սպասարկման մասնագետ




Կատեգորիա` Ծրագրավորում


 
 
© 2018 Association of Modern Technologies Professionals