Տեխնիկական խմբագիրներ | IT Knowledge Portal
 

Տեխնիկական խմբագիրներ

Նկարագիր 

Տեխնիկական խմբագիրները տեխնիկական տեղեկատվությունը ներկայացնում են հեշտ ընկալելի և հասկանալի լեզվով: Նրանք համակարգում են տեխնիկական բովանդակության մշակումն ու տարածումը տարբեր օգտվողների համար: Նրանք օգտագործում են տեխնիկական բովանդակությունը զանազան ոլորտներում բիզնես հաղորդակցման խնդիրները լուծելու համար: Նրանք հիմնականում աշխատում են ՏՏ հարակից ոլորտներում, ինչպիսիք են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

Տեխնիկական խմբագիրները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • հետազոտում, գրում, խմբագրում ու սրբագրում են բարդ տեխնիկական տվյալները
  • ստեղծում, պահպանում և թարմացնում են ձեռնարկները, ընթացակարգերը, առանձնահատկությունները և այլ փաստաթղթեր
  • ստեղծում, պահպանում և թարմացնում են տեղադրման հրահանգները, վերապատրաստման նյութերը և տեխնիկական այլ փաստաթղթեր
  • նախագծում և հաստատում են տեքստերի և պատկերազարդումների ոճային ուղեցույցներ և չափորոշիչներ` բիզնես կարիքների համապատասխանության համար
  • ստեղծում, մշակում, կազմում և տրամադրում են ծրագրային ապահովման մշակման փաստաթղթերի փաթեթներ
  • վերանայում, փոփոխում կամ խմբագրում են այլ մասնագետների կողմից պատրաստված փաստաթղթերը
  • համակարգում են նախագծի պլանները, բյուջեն և որոշում են ռեսուրսները
  • ձևակերպում, մշակում, կազմակերպում և գրում են առցանց (online) օգնության ուղեցույցեր` վերջնական օգտվողներին աջակցելու նպատակով
  • մշակում են տեխնիկական փաստաթղթեր` ընկերության սահմանված չափորոշիչների և ուղեցույցների համապատասխան
  • գնահատում և առաջարկություններ են ներկայացնում չափորոշիչների և ուղեցույցների վերանայված տարբերակների համար
  • ապահովում են ձևակերպման, խմբագման և նախագծման հետ կապված աջակցություն` խմբի այլ անդամներին:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան ՏՏ հարակից բնագավառում:
  • Տեխնիկական խմբագրի փորձը պարտադիր է:

Հնարավոր անվանումներ

Տեխնիկական հաղորդակցման մասնագետ (Technical communicator)

Տեխնիկական գրողներ






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals