Համակարգերի փորձարկման տեխնիկական մասնագետները | IT Knowledge Portal
 

Համակարգերի փորձարկման տեխնիկական մասնագետները

Կատեգորիա` Ցանցային մշակում

Նկարագիր 

Համակարգերի փորձարկման տեխնիկական մասնագետները իրագործում են փորձարկման պլանները` ծրագրային ապահովման կիրառական ծրագրերի և տեղեկատվական ու հեռահաղորդակցման համակարգերի աշխատանքը գնահատելու համար: Նրանք աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում:

 

Հիմնական պարտականությունները 

Համակարգերի փորձարկման տեխնիկական մասնագետները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • մշակում և փաստաթղթավորում են ծրագրային ապահովման փորձարկման պլանները
  • տեղակայում են ծրագրեր և տեխնիկական միջոցներ և կարգավորում են (configure) օպերացիոն համակարգի ծրագրային ապահովումը փորձարկման համար
  • իրագործում, վերլուծում և փաստաթղթավորում են կիրառական ծրագրերի և տեղեկատվական և հեռահաղորդակցության համակարգերի փորձարկման արդյունքները
  • մշակում և իրականացնում են ծրագրային ապահովման և տեղեկատվական համակարգերի փորձարկման քաղաքականությունները, ընթացակարգերը և սցենարները (scripts):

Ներկայացվող պահանջները

  • Սովորաբար պահանջվում է դիպլոմ համակարգչային գիտության, համակարգչային ծրագրավորման կամ ցանցային ադմինիստրացիայի ոլորտում:
  • Սովորաբար պահանջվում է վերապաստրաստման դասընթացներ համակարգչային ծրագրավորման կամ ցանցային ադմինիստրացիայի ոլորտում:
  • Որոշ գործատուների կողմից կարող է պահանջվել ծրագրային ապահովման հավաստագրող մարմնի կողմից տրամադրված հավաստագրում կամ անցկացված վերապատրաստում:

Հնարավոր անվանումներ 

Կիրառական ծրագրերի թեստավորող
Կիրառական ծրագրերի փորձարկման տեխնիկական մասնագետ
Ծրագրային ապահովման փորձարկման համակարգող
Ծրագրային ապահովման թեստավորող
Համակարգերի թեստավորող

Համակարգերի փորձարկման տեխնիկական մասնագետ
Օգտվողների ընդունման թեստավորող




Կատեգորիա` Ցանցային մշակում


 
 
© 2018 Association of Modern Technologies Professionals