Համակարգերի մշակման ղեկավարներ | IT Knowledge Portal
 

Համակարգերի մշակման ղեկավարներ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր

Համակարգերի մշակման ղեկավարները պլանավորում, կազմակերպում, ղեկավարում ,վերահսկում և գնահատում են այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք վերլուծում, նախագծում, մշակում, իրականացնում, շահագործում և կառավարում են համակարգչային և հեռահաղորդակցության ծրագրային ապահովումը, ցանցային ենթակառուցածքը և տեղեկատվական համակարգերը: Նրանք աշխատում են ամենուր` պետական և մասնավոր հատվածներում:

 

Հիմնական պարտականությունները

Համակարգերի մշակման ղեկավարները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • պլանավորում, կազմակերպում, ուղղորդում, վերահսկում և գնահատում են տեղեկատվական համակարգերի և էլեկտրոնային տվյալների մշակման բաժինների և ընկերությունների գործունությունը
  • մշակում և իրականացնում են քաղաքականություն և ընթացակարգեր տվյալների էլեկտրոնային մշակման և համակարգչային համակարգերի գործառնությունների  և մշակման համար
  • հանդիպում են պատվիրատուների հետ համակարգի պահանջները, առանձնահատկությունները, ծախսերը և ժամկետները քննարկելու նպատակով
  • հավաքում և կառավարում են տեղեկատվական համակարգերի աշխատանքային խմբերը համակարգչային և հեռահաղորդակցության ծրագրային միջոցները, ցանցերը և տեղեկատվական համակարգերը նախագծելու, մշակելու, իրականացնելու, գործարկելու և կառավարելու նպատակով
  • վերահսկում են բաժնի, ընկերության կամ նախագծի բյուջեն և ծախսերը
  • հավաքագրում և ղեկավարում են համակարգչային վերլուծաբանների, ճարտարագետների, ծրագրավորողների, տեխնիկական մասնագետների և այլ անձնակազմի և վերահսկում նրանց մասնագիտական զարգացումը և վերապատրաստումը:

Ներկայացվող պահանջները

  • Սովորաբար պահանջվում է դիպլոմ, բակալավրի կամ մագիստրոսի աստիճան համակարգչային գիտության, բիզնես կառավարման, առևտրի կամ ճարտարագիտության բնագավառում:
  • Պարտադիր է մի քանի տարվա փորձառություն համակարգերի վերլուծության, տվյալների կառավարման, ծրագրային ապահովման ճարտարագիտության, ցանցերի նախագծման կամ ծրագրավորման, այդ թվում, վերահսկողական փորձառություն:

Հնարավոր անվանումներ

Էլեկտրոնային տվյալների մշակման ղեկավար
Համակարգչային համակարգերի ղեկավար
Համակարգչային և տեղեկատվական համակարգերի ղեկավար
Տվյալների կենտրոնի տնօրեն
Տվյալների մշակման տնօրեն
Տեղեկատվական համակարգերի ղեկավար
Ղեկավար, տվյալների մշակման և համակարգերի վերլուծություն
Ղեկավար, ծրագրային ապահովման ճարտարագիտություն
Ծրագրային ապահովման մշակման ղեկավար
Ծրագրային ապահովման մշակման խմբի ղեկավար


Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals