Ծրագրային ապահովման թողարկման ղեկավարներ | IT Knowledge Portal
 

Ծրագրային ապահովման թողարկման ղեկավարներ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր 

Ծրագրային ապահովման թողարկման ղեկավարները կազմակերպում, ուղղորդում և կառավարում են ծրագրային ապահովման թողարկումների ստեղծման և սպասարկման գործունեությունը (գործողությունները), արտադրության միջավայրում դրանց խթանման համար: Ծրագրային ապահովման թողարկման ղեկավարները կարող են կառավարել տարբեր մասնագիտացմամբ մեծ խմբեր մատրիցային կառավարման կազմակերպությունում, ինչպես նաև կարող են ղեկավարել հաշվետվությունները: Նրանք որոշում են անհրաժեշտ հմտությունները և ապահովում են թողարկումը իրականացնելու համար անհրաժեշտ աշխատուժը: Որպես ծրագրային ապահովման թողարկման խմբի ղեկավար, ծրագրային ապահովման թողարկման ղեկավարները` վերջնական արդյունքների փորձարկումը իրականացնելու նպատակով, փորձարկման գործընթացների իրականացման և կառավարման և միջավայրի ստեղծման համար ծրագրավորողներին և բիզնես միավորի անձնակազմին ապահովում են տեխնիկական աջակցություն:

 

Ծրագրային ապահովման թողարկման ղեկավարները վերահսկում են գործողությունները, որակի չափանիշների ու սահմանված ժամկետների և առկա նպատակային բյուջեի շրջանակներում, ծրագրային լուծումների (արտադրանքը) և իրականացման նպատակների համապատասխանությունը ապահովելու համար: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

Ծրագրային ապահովման թողարկման ղեկավարները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին. 

  • հասունացնում են հաճախորդների, պատվիրատուների և հանձնման խմբի գործունեությունը փոփոխության կառավարման ողջ կառուցվածքի շրջանակներում
  • ապահովում են հետևողականություն ծառայությունների մատուցման նկատմամբ
  • ծավալում են բացատրական գործունեություն առկա և հեռանկարային ներքին հաճախորդների շրջանում գործընթացի պահանջների, ծառայության բաղադրիչների, առավելությունների և առաջարկվող արժեքի վերաբերյալ
  • գործում են որպես կենտրոնական համակարգման կետեր նոր ծառայության իրականացման կամ ընդլայնման համար, ինչպես նաև աշխատում են ներքին հաճախորդների, պատվիրատուների հետ` գործունեության շրջանակը և ծառայությունների մակարդակը սահմանելու համար
  • աջակցում են ծառայության գործընթացի ենթակառուցվածքին` այս գործընթացը ներառում է հաղորդակցման ֆորումներ ներքին հաճախորդների, պատվիրատուների և շահառուների  հետ, ինչպես օրինակ փոփոխությունների վերահսկիչ խորհրդի կատարած աշխատանքները (պորտֆոլիո) և համակարգը, հանձնարարում և կառավարում են հաճախորդի համար նախատեսված ցուցադրանմուշների (artifacts) առաջադրանքները, որոշում և օրինակներով լուսաբանում (իրականացնում) են մարտավարական ռեսուրսները` ծառայություն մատուցելու համար
  • ապահովում են, որ թողարկման ռազմավարությունները լինեն սահմանված և թարմացված ցանկացած իրական փոփոխության (կամ տարեկան առնվազն մեկ անգամ) համար
  • ապահովում են նախատեսված թողարկումների առաջադեմ հաղորդակցում բոլոր շահառուներին
  • մասնակցում են ամսական կատարած աշխատանքների (պորտֆոլիո) պահանջարկի կանխատեսումներին և պարատավորությունները փոքր քայլերի տրոհման գործընթացին (engagement pipelines)
  • ստեղծում են տվյալներ ամսական կատարած աշխատանքների (պորտֆոլիո) գործընթացի և ծառայության վահանակների (service dashboards) համար և կատարում են վերլուծություն`հաճախորդների, պատվիրատուների, շահառուների և ղեկավարության գնահատման և առաջարկների մշակման համար
  • մշակում և ապահովում են գործընթացի բարելավման առաջարկներ, ոչ միայն ծրագրային ապահովման թողարկման և կոնֆիգուրացիայի կառավարման համար, այլ նաև ծրագրավորման կենսափուլի (SDLC) շրջանակներում գործընկերների և հարակից գործընթացների համար, այս գործընթացը ներառում է հաճախորդների բավարարվածության մակարդակի ընկալումը տարբեր հնարավոր միջոցներով (հարցումներ, մեկը մեկին քննարկումներ)
  • ազդում են վարքագծի փոփոխությունների վրա, որպեսզի հասունացնեն և հավասարեցնեն և հոսանքին հակառակ և հոսանքն ի վար (both upstream and downstream) փոփոխությունների կառավարման գործնական փորձը ընդհանուր  ծրագրային ապահովման թողարկման և կոնֆիգուրացիայի կառավարման (SR & CM) ծառայության շրջանակներին
  • աջակցում են ձեռնարկության նախաձեռնություններին և հիմնական համագործակցությանը ապահովելու համար, որ ծրագրային ապահովման թողարկման և կոնֆիգուրացիայի կառավարման (SR & CM) ծառայությունը հավասարեցված է այլ գործընթացի սահմանման կամ բարելավման փորձերի հետ
  • արձագանքում և լուծում են հարցեր, որոնք բարձրացվում են ծրագրային ապահովման թողարկման և կոնֆիգուրացիայի կառավարման ծառայության մատուցման խմբի անդամների կամ հաճախորդների կողմից:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան համակարգչային գիտության կամ  ՏՏ հարակից բնագավառում:
  • ՏՏ ղեկավար պաշտոններում, ինչպես օրինակ` ծրագրային ապահովման թողարկման ղեկավարներ, ծրագրի ղեկավար, նախագծի ղեկավար կամ տեխնիկական առաջնորդ, աշխատանքային փորձառություն:
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի գրադարանի (ITIL), ճկուն (Agile) և LEAN մեթոդաբանություների հիմնական գիտելիքների իմացություն:

Հնարավոր անվանումներ

Տ/Բ


Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals