Ծրագրավորողներ և ինտերակտիվ միջավայր մշակողներ | IT Knowledge Portal
 

Ծրագրավորողներ և ինտերակտիվ միջավայր մշակողներ

Կատեգորիա` Ծրագրավորում

Նկարագիր 

Ծրագրավորողները գրում, ձևափոխում, ինտեգրում և փորձարկում են համակարգչային կոդը համակարգիչների և կենտրոնական/սերվերային (mainframe) կիրառական ծրագրերի, տվյալների մշակման կիրառական ծրագրերի, օպերացիոն համակարգերի մակարդակի ծրագրային ապահովման և հաղորդակցության ծրագրային ապահովման համար: Նախագծի շրջանակներում մանրամասն ծրագրավորում են` սկսած գլխավոր մոդուլների առանձնահատկություններից: Տրամաբանական ճշգրտության և այլ մոդուլների ճիշտ ինտերֆեյսի փորձարկումը կազմում է այդ գործընթացի մի մասը: Ինտերակտիվ միջավայր մշակողները գրում, ձևափոխում, ինտեգրում և փորձարկում են համակարգչային կոդեր համացանց (ինտերնետ) կիրառական ծրագրերի, համակարգչային ուսուցման ծրագրային ապահովման, համակարգչային խաղերի, ֆիլմերի, վիդեոյի և այլ ինտերակտիվ միջավայրի համար: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, և ՏՏ ստորաբաժանումներում`և մասնավոր և պետական հատվածներում: 

 

Հիմնական պարտականությունները

Ծրագրավորողները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • գրում, ձևափոխում, ինտեգրում և փորձարկում են ծրագրային ապահովման կոդը
  • սպասարկում են առկա համակարգչային ծրագրերը` փոփոխելով դրանք ըստ անհրաժեշտության
  • որոշում և հաղորդում են տեխնիկական խնդիրները, գործընթացները և լուծումները
  • պատրաստում են հաշվետվություններ, ձեռնարկներ և այլ փաստաթղթեր ծրագրային ապահովման կարգավիճակի, շահագործման և սպասարկման մասին
  • աջակցում են օգտվողների պահանջների հավաքագրմանը և փաստաթղթավորմանը
  • աջակցում են տրամաբանական և ֆիզիկական առանձնահատկությունների մշակմանը
  • կարող են առաջնորդել և համակարգել համակարգչային ծրագրավորողների խմբեր
  • կարող են հետազոտել և գնահատել զանազան ծրագրային լուծումներ:

Ինտերակտիվ միջավայր մշակողները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • ծրագրում են անիմացիոն ծրագրեր ինտերակտիվ լազրային և տեսա սկավառակների, (CD, DVD), վիդեո խաղերի քարթրիջների և համացանցային (ինտերնետիային) կիրառական ծրագրերի համար` նախապես սահմանված առանձնահատկություններով
  • ծրագրում են հատուկ էֆեկտներներով ծրագրային ապահովում կինո և վիդեո ծրագրերի համար
  • գրում, ձևափոխում, ինտեգրում և փորձարկում են ծրագրային ապահովման կոդերը էլեկտրոնային առևտրի և համացանցային (ինտերնետ) այլ կիրառական ծրագրերի համար
  • աջակցում են օգտվողների պահանջների հավաքագրմանը և փաստաթղթավորմանը
  • աջակցում են տրամաբանական և ֆիզիկական առանձնահատկությունների մշակմանը
  • կարող են առաջնորդել և համակարգել ինտերակտիվ միջավայր մշակողների խմբեր
  • կարող են հետազոտել և գնահատել զանազան ինտերակտիվ միջավայրի ծրագրային լուծումներ:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան համակարգչային գիտության կամ այլ հարակից բնագավառում` ծրագրավորման բաղադրիչով:
  • Մասնագիտացում ճարտարագիտական ծրագրավորման ոլորտում:

Հնարավոր անվանումներ

Վեբ ծրագրավորող
Կիրառական ծրագրերի ծրագրավորող
Բիզնես կիրառական ծրագրերի ծրագրավորող
Համակարգչային ծրագրավորող
Էլեկտրոնային բիզնեսի ծրագրերի ծրագրավորող
Ինտերակտիվ միջավայր մշակող
Մուլտիմեդիա մշակող
Օպերացիոն համակարգեր ծրագրավորող
Ծրագրավորող-վերլուծաբան
Ծրագրային ապահովման ծրագրավորող
Համակարգեր ծրագրավորող




Կատեգորիա` Ծրագրավորում


 
 
© 2018 Association of Modern Technologies Professionals