Ծրագրային ապահովման նախագծման ճարտարագետները | IT Knowledge Portal
 

Ծրագրային ապահովման նախագծման ճարտարագետները

Կատեգորիա` Ծրագրավորում

Նկարագիր 

Ծրագրային ապահովման նախագծման ճարտարագետները ուսումնասիրում, նախագծում, գնահատում, ինտեգրում և սպասարկում են ծրագրային ապահովման կիրառական ծրագրերը, տեխնիկական միջավայրերը, օպերացիոն համակարգերը, ներկառուցված ծրագրային ապահովումը, տեղեկատվական պահոցները և հեռահաղորդակցության ծրագրային ապահովումը: Նրանք աշխատում են ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ գիտահետազոտական և մշակման ընկերություններում, և ՏՏ ստորաբաժանումներում`և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

Ծրագրային ապահովման նախագծման ճարտարագետները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • ուսումնասիրում, հավաքագրում և փաստաթղթավորում են օգտվողների պահանջները և մշակում են տրամաբանական և ֆիզիկական առանձնահատկություններ
  • ուսումնասիրում են առկա ծրագրային ապահովումը և որոշում են նոր արդիականացված համակարգերի պահանջները պատվիրատուների և աշխատակազմի հետ խորհրդակցություն միջոցով
  • նախաձեռնում են ծրագրային լուծումների իրագործելիության ուսումնասիրություններ`գործառութային մանրամասները, սարքավորումները, կադրային և գործունեության ընթացակարգերը բնորոշելու և գնահատելու միջոցով
  • հետազոտում, գնահատում և համադրում են տեխնիկական տեղեկատվությունը տեղեկատվական համակարգերը նախագծելու, մշակելու և փորձարկելու նպատակով
  • ուսումնասիրում, պլանավորում, նախագծում և մշակում են ծրագրային ապահովման լուծումներ` սահմանված սահմանափակումների շրջանակներում
  • մշակում են տվյալների, գործընթացի և ցանցային մոդելներ` կառուցվածքը  օպտիմալացնելու և նախագծերի կատարումը և հուսալիությունը գնահատելու նպատակով
  • պլանավորում, նախագծում և համակարգում են տեղեկատվական համակարգերի մշակումը, տեղադրումը, ինտեգրումը և շահագործումը
  • գնահատում, փորձարկում, վերացնում են խնդիրները, փաստաթղթավորում, թարմացնում  և մշակում են օպերացիոն համակարգերի, հաղորդակցման միջավայրերի և կիրառական ծրագրերի ծրագրային ապահովման սպասարկման ընթացակարգերը
  • կարող են առաջնորդել և համակարգել տեղեկատվական համակարգերի մասնագետների խմբերը ծրագրային ապահովման և փոխկապակցված տեղեկատվական համակարգերի, գործընթացների վերահսկման ծրագրային ապահովման և այլ ներդրված ծրագրային վերահսկման համակարգերի մշակման գործընթացում:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան, սովորաբար համակարգչային գիտության, տեղեկատվական համակարգերի ճարտարագիտության, ծրագրային ապահովման ճարտարագիտության կամ մաթեմատիկայի բնագավառում:
  • Կարող է պահանջվել մագիստրոսի կամ դոկտորի գիտական աստիճան հարակից բնագավառում:
  • Ծրագրավորողի փորձառությունը սովորաբար պարտադիր է:

Հնարավոր անվանումներ

Կիրառական ծրագրերի ճարտարագետ
Համակարգչային ծրագրային ապահովման ճարտարագետ
Ներդրված ծրագրային ապահովման ճարտարագետ
Ծրագրային ապահովման ճարտարապետ
Ծրագրային ապահովման ճարտարագետներ և նախագծող
Ծրագրային ապահովման նախագծման հաստատման ճարտարագետ
Ծրագրային ապահովման նախագծող
Ծրագրային ապահովման ճարտարագետ
Ծրագրային ապահովման փորձարկման ճարտարագետ
Համակարգերի փոխկապակցման (ինտեգրման) ճարտարագետ

Տեխնիկական ճարտարապետ
Հեռահաղորդակցություն ծրագրային ապահովման ճարտարագետ




Կատեգորիա` Ծրագրավորում


 
 
© 2018 Association of Modern Technologies Professionals