Ծառայության մատուցման կենտրոնի ղեկավարներ | IT Knowledge Portal
 

Ծառայության մատուցման կենտրոնի ղեկավարներ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր 

Ծառայության մատուցման կենտրոնի ղեկավարները առաջնորդում և մշակում են նոր նախաձեռնություններ կիրառական ծրագրերի աջակցության ոլորտում: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

Ծառայության մատուցման կենտրոնի ղեկավարները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • ապահովում են աջակցության բարձրակարգ ծառայություններ ընկերության բոլոր հաճախորդների, պատվիրատուների համար
  • զարգացնում և պահպանում են գերազանց հարաբերություններ հաճախորդներին, պատվիրատուներին աջակցող անձնակազմի հետ
  • կառավարում և խրախուսում են հաստատված աջակցման ծառայությունների խմբին
  • գործում են պահանջվող սպասարկման մակարդակների շրջանակներում
  • արդյունավետ աշխատում են առաջնային գծի (front line) հաճախորդների, պատվիրատուների և սերվերի սպասարկաման խմբերի հետ` նրանց հնարավորություն տալով արդյունավետ կատարել առաջնային գծի (front line) և սերվերի աջակցումը և սպասարկումը
  • սերտորեն աշխատում են ընկերության ծրագրային ապահովման մշակման և մասնագիտական ծառայության հետ` ծրագրային ապահովման թերությունները ախտորոշելու և ամրագրելու նպատակով
  • պլանավորում են սպասարկման թողարկումները հաճախորդների համար ծրագրային ապահոման մշակման գործընթացին համատեղ
  • ապահովում են կառավարման վերաբերյալ կանոնավոր տեղեկատվություն և հաշվետության ներկայացում ընկերության կառավարման խմբի համար
  • տիրապետում են պայմանագրային և կոմերցիոն հարցերի (ծառայությունների մակարդակի համաձայնագիր) վերաբերյալ հիմնական գիտելիքների:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան համակարգչային գիտության կամ  ՏՏ հարակից բնագավառում:
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի գրադարանի (ITIL) հիմնական գիտելիների իմացություն:

Հնարավոր անվանումներ

Տ/Բ


Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals