Վաճառքի ղեկավարներ | IT Knowledge Portal
 

Վաճառքի ղեկավարներ

Կատեգորիա` ՏՏ վաճառք

Նկարագիր

Վաճառքի ղեկավարը վաճառում է զանազան տեխնիկական ապրանքներ և ծառայություններ, ինչպիսիք են օրինակ գիտական և արդյունաբերական ապրանքները, էլեկտրականությունը, հեռահաղորդակցության ծառայությունները և համակարգչային ծառայությունները, կառավարական մարմիններին և տեղական և միջազգային առևտրային ու արդյունաբերական հաստատություններին: Նրանք աշխատում են այն հաստատություններում, որոնք արտադրում կամ տրամադրում են տեխնիկական ապրանքներ և ծառայություններ, ինչպիսիք են օրինակ դեղագործական ընկերությունները, արդյունաբերական սարքավորումներ արտադրող ընկերությունները, համակարգչային ծառայություններ մատուցող ընկերությունները, ճարտարագիտական ընկերությունները և հիդրոէլեկտրական ընկերությունները, կամ ինքնազբաղված տեխնիկական վաճառքի մասնագետներ/գործակալներ են, ովքեր իրենց ծառայությունները պայմանագրային հիմունքներով առաջարկում են այլ ընկերություններին: Տեխնիկական վաճառքի մասնագետները, ովքեր ղեկավարներ են նույնպես ընդգրկված են այս խմբում:

 

Հիմնական պարտականությունները 

Վաճառքի ղեկավարները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • խթանում են վաճառքը առկա գնորդների, պատվիրատուների համար
  • որոշում և միջնորդում են պոտենցիալ գնորդներին, պատվիրատուներին
  • գնահատում են գնորդների, պատվիրատուների կարիքներն և հնարավորություննեը և առաջարկում են համապատասխան ապրանքներ կամ ծառայություններ
  • ապահովում են արտադրանքի նախագծման մուտքային տվայալները այն դեպքերում, երբ ապրանքները կամ ծառայությունները պետք է համապատասխանեն գնորդների, պատվիրատուների կարիքներին
  • մշակում են հաշվետվություններ և առաջարկություններ որպես վաճառքի ներկայացման մի մաս`ապրանքի կամ ծառայության օգտագործման առավելությունները լուսաբանելու համար
  • հաշվարկում են սարքավորումների կամ ծառայության տեղակայման և սպասարկման ծախսերը
  • պատրաստում և տնօրինում են վաճառքի պայմանագրերը
  • խորհրդակցում են գնորդների, պատվիրատուների հետ վաճառքից հետո առաջացած խնդիրների լուծման և շարունակական աջակցության ապահովման համար
  • հայտանբերում և վերացնում են սարքավորումների հետ կապված տեխնիկական խնդիրները
  • կարող են վերապատրասել պատվիրատուի անձնակազմին սարքավորումների շահագործման և սպասարկման համար
  • կարող են իրականացնել վաճառքի գործարքներ էլեկտրոնային առևտրի միջոցով
  • կարող են վերահսկել տեխնիկական վաճառքի այլ մասնագետների գործունեությունը
  • տեխնիկական վաճառքի մասնագետները սովորաբար մասնագիտանում են ապրանքների կամ ծառայությունների որոշակի ուղղությամբ:

Ներկայացվող պահանջները

  • Սովորաբար պահանջվում է դիպլոմ ապրանքների և ծառայությունների հետ կապված բարձրագույն կամ մասնագիտական կրթության:
  • Կարող է պահանջվել ատևտրի կամ ապրանքների և ծառայությունների հետ կապված տեխնիկական աշխատանքային փորձառություն:
  • Տեխնիկական վաճառքի այն մասնագետների համար, ովքեր աշխատանք են փնտրում տեխնիկական ապրանքներ կամ ծառայություններ ներմուծող ու արտահանող ընկերություններում կարող է պահանջվել օտար լեզվի գերազանց իմացություն և/կամ օտարերկրյա աշխատանքի կամ ճանապարհորդության փորձառություն:
  • Տեխնիկական վաճառքի վերահսկիչների համար  պահանջվում է տեխնիկական վաճառքի մասնագետի փորձառություն:

Հնարավոր անվանումներ 

Արդյունաբերական պարագաների վաճառքի ներկայացուցիչ
Վաճառքի ճարտարագետ, տեխնիկական սպասարկում
Ծրագրային ապահովման վաճառքի ներկայացուցիչ
Վաճառքի տեխնիկական ներկայացուցիչ
Վաճառքի տեխնիկական մասնագետներ
Վաճառքի տեխնիկական վերահսկիչ
Տեխնիկական սպասարկման մասնագետ




Կատեգորիա` ՏՏ վաճառք


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals