Որակի ղեկավարներ | IT Knowledge Portal
 

Որակի ղեկավարներ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր 

Որակի ղեկավարները համակարգում են աշխատանքները, որոնք պահանջվում են որակի չափանիշներին համապատասխանելու համար, վերահսկում և խորհրդատվություն են տրամադրում որակի կառավարման համակարգի կատարման համար և ներկայացնում են տվյալներ և հաշվետվություն կատարման վերաբերյալ` չափելով սահմանված ցուցանիշներով: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

Որակի ղեկավարները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.

  • նպաստում են որակի հաջողություններին և կատարման բարելավմանը ամբողջ կազմակերպության շրջանակներում
  • սահմանում են որակի ապահովման համապատասխան նպատակներ և ապահովում են, որ այդ նպատակները իրականացվեն
  • պահպանում են բիզնես միջավայրի և ընկերության շահութաբերության վերաբերյալ տեղեկացվածությունը, ներառյալ` բյուջետային վերահսկողության հարցերը
  • գնահատում են ընկերության և նրա մատակարարների ծրագրային լուծումների (արտադրանքի) առանձնահատկությունները` համեմատելով դրանք հաճախորդների պահանջների հետ
  • աշխատում են պատվիրատուների (գնող անձնակազմի) հետ` արտաքին մատակարարներից որակի պահանջները սահմանելու նպատակով
  • ապահովում են ազգային ու միջազգային չափորոշիչների և օրենսդրության համապատասխանությունը
  • հաշվի են առնում շրջակա միջավայրի և առողջության ու անվտանգության չափորոշիչների կիրառումը
  • համաձայնեցնում են չափորոշիչները և հաստատում են հստակ սահմանված որակի մեթոդներ` աշխատակազմի կողմից կիրառման համար
  • սահմանում են որակի ընթացակարգեր գործող աշխատակազմի հետ համատեղ
  • հաստատում և պահպանում են վերահսկողության և փաստաթղթային ընթացակարգերը
  • որոշում են որակի հետ կապված համապատասխան վերապատրաստման կարիքները և իրականացնում` վերապատրաստումը
  • համեմատում և վերլուծում են կատարման վերաբերյալ տեղեկությունները և դիագրամները սահմանված գործակիցների հետ
  • ապահովում են, որ փորձարկումները և ընթացակարգերը հասկացվեն հավուր պատշաճի, իրականացվեն և գնահատվեն, և արտադրանքի փոփոխությունները հետազոտվեն ըստ անհրաժեշտության
  • վերահսկում են տեխնիկական անձնակազմը փորձարկումների և ստուգումների կատարման գործում
  • պատրաստում են տեխնիկական և կառավարման համակարգերի մասին հաշվետվություններ
  • համախմբում են տարբեր իրավասություններ ունեցող աշխատակակիցների (staff of different disciplines) և նպաստում են, որ այդ խումբը պլանավորի, ձևակերպի և համաձայնեցնի մանրամասն մշակված որակի ընթացակարգեր
  • համոզում են փոփոխությունները դժկամորեն ընդունող աշխատակազմին փոխել իրենց աշխատաձևը` որակի մեթոդները միավորելու նպատակով
  • համագործակցում են հաճախորդների, պատվիրատուների, աուդիտորների հետ և ապահովում ուղղիչ գործողությունների կատարումը և հաճախորդների առանձնահատկությունների համապատասխանությունը
  • հաստատում են սպասարկման չափորոշիչներ հաճախորդների, պատվիրատուների, կամ գնորդների համար
  • պատրաստում են հստակ բացատրական փաստաթղթեր, ինչպես օրինակ հաճախորդների, պատվիրատուների հետ համագործակցության ընթացակարգեր, կանոնակարգեր և  կանոնադրություններ
  • վերահսկում են կատարումը` հավաքելով համապատասխան տվյալներ և ներկայացնելով վիճակագրական հաշվետվություններ

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան համակարգչային գիտության կամ ՏՏ հարակից բնագավառում:
  • Որակի ղեկավարի փորձառությունը պարտադիր է:

Հնարավոր անվանումներ

Որակի ապահովման ղեկավար


Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals