Նախագծի կառավարման գիտելիքի մարմին (PMBOK) ուղեցույց | IT Knowledge Portal
 

Նախագծի կառավարման գիտելիքի մարմին (PMBOK) ուղեցույց

Ներածություն

Նախագծի կառավարման գիտելիքի մարմին (PMBOK) ուղեցույցը ճանաչված չափորոշիչ է նախագծի կառավարման մասնագիտության համար: Չափորոշիչը պաշտոնական փաստաթուղթ է, որը նկարագրում է հաստատված նորմեր, մեթոդներ, գործընթացներ և գործնական աշխատանքներ:

 

Ինչպես այլ մասնագիտություններ, ինչպիսիք են օրինակ` օրենքը, բժշկությունը, և հաշվապահական հաշվառումը, այս չափորոշիչը ևս պարունակում է գիտելիք, որը հիմնված է նախագծի կառավարման գործնականորեն օգտագործողների լավագույն փորձի վրա ովքեր կիրառել են այդ գիտելիքը և նպաստում են այս չափորոշիչի հետագա առաջընթացին:

 

Նախագծի կառավարման գիտելիքի մարմին (PMBOK) ուղեցույցի առաջին երկու գլուխները ապահովում են նախագծի կառավարման բնագավառի հիմնական հասկացությունների ներածությունը: Երրորդ գլուխը նախագծի կառավարման չափորոշիչն է, որպես այդպիսին այն ամփոփում է այն գործընթացները, մուտքերը և ելքերը, որոնք հիմնականում (շատ ժամանակ) լավագույն փորձ (գործելակարգ) են համարվում նախագծերի հիմնական մասի համար: Մնացած գլուխները` չորրորդից մինչև տասներկուերորդը, Նախագծի կառավարման գիտելիքի մարմին (PMBOK) ուղեցույցն են: Այդ գլուխները մանրամասնում են (ընդարձակում են) չափորոշչում առկա տեղեկատվությունը նկարագրելով անհրաժեշտ մուտքերը և ելքերը ինչպես նաև նախագծերի կառավարման ընթացքում օգտագործվող գործիքներն ու հնարքները:

 

Նախագծի կառավարման գիտելիքի մարմին (PMBOK) ուղեցույցն ապահովում է ցուցումներ անհատական նախագծերի կառավարման համար: Սույն ուղեցույցը սահմանում է նախագծի կառավարման և նախագծի կառավարմանն առնչվող հասկացությունները և նկարագրում է նախագծի կառավարման կենսափուլը և նախագծի կառավարման կենսափուլին առնչվող գործընթացները:

 

Նպատակ

Նախագծի կառավարման շարունակական ընդունման աճը ցույց է տալիս, որ համապատասխան գիտելիքի, գործընթացների, հմտությունների, գործիքների և հնարքների կիրառումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ նախագծի հաջողության վրա: Նախագծի կառավարման գիտելիքի մարմին (PMBOK) ուղեցույցը բացահայտում է նախագծի կառավարման գիտելիքի մարմնի այն ենթաբազմությունը, որն ընդհանուր առմամբ ճանաչվում է որպես լավագույն փորձ:

 

Ընդհանուր առմամբ ճանաչված նշանակում է, որ նկարագրված գիտելիքը և փորձը հիմնականում կիրառելի է նախագծերի զգալի մասի համար, և որ շատերն են համաձայն այդ գիտելիքի և փորձի կիրառության արժեքի, արդյունավետության և օգտակարության հետ:

 

Լավագույն փորձ (գործելակարգ) գործնականում նշանակում է, որ կա ընդհանուր համաձայնություն, որ այս հմտությունների, գործիքների և հնարքների ճիշտ կիրառումը կարող է բարձրացնել հաջողության հասնելու հնարավորությունները տարբեր լայնածավալ նախագծերի շրջանակում:

 

Լավագույն փորձ (գործելակարգ) չի նշանակում, որ նկարագրված գիտելիքը մշտապես պետք է միևնույն ձևով կիրառել բոլոր նախագծերի համար` ընկերությունը և/կամ նախագծի կառավարման խումբը պատասխանատու է որոշում կայացնելու համար, թե ինչ է անհրաժեշտ ամեն մի տրված նախագծի համար:

 

Ի՞նչ է նախագիծը

 

Նախագիծը ժամանակավոր գործունեություն է, որը ձեռնարկվում (իրականացվում) է բացառիկ արտադրանք, ծառայություն կամ արդյունք ստեղծելու համար:

 

Նախագծերի Ժամանակավոր բնույթը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր նախագիծ ունի հստակ սկիզբ և ավարտ: Նախագիծը համարվում է ավարտված երբ իրականացվում են նախագծի նպատակները, կամ երբ պարզ է դառնում, որ նախագծի նպատակներին հնարավոր չէ հասնել, կամ նախագծի անհրաժեշտությունն այլևս չկա և այն դադարեցվում է: Ժամանակավոր պարտադիր չէ, որ նշանակի կարճաժամկետ, շատ նախագծեր կարող են տևել մի քանի տարի, սակայն ամեն դեպքում նախագծի տևողությունը վերջավոր է:

 

Նախագիծը չի կարող լինել մշտապես շարունակվող գործունեություն: Ավելին, ժամանակավոր սովորաբար չի վերաբերվում նախագծի ընթացքում ստեղծված արտադրանքին, ծառայությանը կամ արդյունքին, քանի որ նախագծերի մեծամասնությունը ձեռնարկվում է երկարատև արդյունքներ ստանալու նպատակով: Օրինակ` ազգային հուշարձան ստեղծելու նախագիծը հանգեցնում է դարի տևողություն ունեցող արդյունքի: Նախագիծը կարող է նաև կամա թե ակամա ազդեցություն ունենալ սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի վրա, որը գերազանցում է բուն նախագծի տևողությունը:

 

Ամեն մի նախագիծ ստեղծում է բացառիկ արտադրանք, ծառայություն կամ արդյունք: Չնայած որոշ նախագծերի արդյունքներում կարող են լինել կրկնվող տարրեր, սակայն այդ կրկնությունը չի փոխում նախագծի աշխատանքի հիմնարար բացառիկությունը: Օրինակ, գրասենյակային շենքերը կառուցվում են միևնույն կամ համանման նյութերից, կամ միևնույն աշխատանքային խմբի կողմից, սակայն յուրաքանչյուրի գտնվելու վայրը միակն է`տարբերվում է դիզայնով, պայմաններով, պայմանագրերով, և այլն:

 

Շարունակական աշխատանքային գործընթացը ընդհանուր առմամբ կրկնվող գործընթաց է, քանի որ այն հետևում է ընկերության գործող ընթացակարգից: Հաշվի առնելով նախագծերի բացառիկ բնույթը, հնարավոր է որոշ անորոշություններ կապված նախագծի արդյունքում ստեղծված ապրանքների, ծառայությունների, կամ արդյունքների հետ: Նախագծի առաջադրանքները կարող են նոր լինել նախագծի աշխատանքային խմբի համար, ինչն այս դեպքում պահանջում է կատարել ավելի մանրամասն պլանավորում քան սովորական աշխատանքի դեպքում: Ավելին նախագծերը ձեռնարկվում (իրականացվում) են կազմակերպական բոլոր մակարդակներում: Նախագիծը կարող է ներգրավվել մեկ անձ, կառուցվածքային մեկ միավոր, կամ կառուցվածքային մի քանի ստորաբաժանումներ:

 

Նախագիծը կարող է ստեղծել.

  • արտադրանք, որը կարող է լինել կամ մեկ այլ արտադրանքի բաղկացուցիչ մաս, կամ հենց ինքն իրենով վերջնական արտադրանք
  • կարողություն, որը հնարավորություն կտա ծառայություն մատուցել (օրինակ, բիզնես գործառույթ, որն աջակցում է արտադրության կամ բաշխման գործընթացներին), կամ
  • արդյունք ինչպես օրինակ նախագծի ելքային արդյունքը, կամ փաստաթուղթը (օրինակ, հետազոտական նախագիծ, որը զարգացնում է գիտելիք, որը կարելի է օգտագործել որոշելու համար, թե արդյոք միտումն առկա է, կամ մի նոր գործընթաց, որն օգտակար կլինի հասարակությանը):

 

Նախագծեր, որոնք ընդգրկում են հետևյալ աշխատանքները, սակայն չեն սահմանափակվում այդքանով.

  • նոր ապրանքի կամ ծառայության մշակում
  • կազմակերպության կառուցվածքային, կադրային, կամ ոճային փոփոխության իրականացում
  • նոր կամ արդիականացված տեղեկատվական համակարգի մշակում կամ ձեռք բերում
  • շենքի կամ ենթակառուցվածքի կառուցում
  • նոր բիզնես գործընթացների կամ ընթացակարգի ներդրում:

 

Ի՞նչ է նախագծի կառավարումը

 

Նախագծի կառավարումը նախագծի նպատակների իրականացման և պահանջների բավարարման նպատակով, նախագծային գործունեության ընթացքում գիտելիքների, ունակությունների, գործիքների և հնարքների (մեթոդների) կիրառումն է:

 

Նախագծի կառավարումը իրականացվում է նախագծի կառավարման տրամաբանորեն խմբավորված 42 գործընթացների կիրառման և փոխկապակցման (ինտեգրման) միջոցով: Այդ գործընթացները ընդգրկված են գործընթացների հետևյալ 5 խմբերում:

  • Նախաձեռնում
  • Պլանավորում
  • Իրագործում
  • Մոնիթորինգ (դիտարկում) և վերահսկում
  • Փակում:

 

Նախագծի կառավարումը սովորաբար ներառում է`

  • պահանջների սահմանում
  • շահառուների տարբեր կարիքներին, մտավախություններին (կարծիքներին) և սպասելիքներին անդրադարձ, քանի որ նախագիծը պլանավորվել և իրականացվել է
  • մրցակցային նախագծերի սահմանափակումների հավասարակշռում, որոնք ընդգրկում են հետևյալ սահմանափակումները, սակայն չեն սահմանափակվում այդքանով.
    • շրջանակ
    • որակ
    • ժամանակացույց
    • բյուջե
    • ռեսուրսներ
    • ռիսկ:

Նախագծի ղեկավարի ուշադրության կենտրոնում պետք է լինեն այն սահմանափակումները, որոնց անդրադառնում է հատուկ կարևության նախագիծը:

 

Այս գործոնների միջև կապերն այնպիսին է, որ նրանցից մեկի փոփոխման դեպքում, գործոններից առնվազն մեկը հավանաբար փոփոխվում է: Օրինակ, եթե ժամանակացույցը կրճատվել է, ապա հաճախ բյուջեն աճում է, քանի որ նույն ծավալի աշխատանքն ավելի քիչ ժամանակահատվածում ավարտելու համար լրացուցիչ ռեսուրսներ է հարկավոր ավելացնել: Եթե բյուջեի աճը հնարավոր (թույլատրելի) չէ ապա կարող է աշխատանքի շրջանակը նեղացվել (կրճատվել) կամ որակն իջեցվել, որպեսզի նույն բյուջեի սահմաններում կարճ ժամանակահատվածում ավարտվի աշխատանքը: Նախագծի շահառուները կարող են տարբեր պատկերացումներ ունենալ այն մասին թե, որ գործոններն են համարվում ամենակարևորները, արդյունքում ստեղծելով ավելի մեծ խնդիրներ: Նախագծի պահանջների փոփոխությունը կարող է ստեղծել հավելյալ ռիսկեր: Նախագծի աշխատանքային խումբը (թիմը) պետք է պատրաստ լինի գնահատել իրավիճակը և հավասարակշռել պահանջները, նախագծի հաջող ավարտն ապահովելու համար:

 

Նախագծի կառավարման պլանը, հնարավոր փոփոխության պատճառով, ունի կրկնողական բնույթ և արդիականացվում է նախագծի ողջ կենսափուլի ընթացքում: Արդիականացումը ներառում է նախատեսված ծրագրի շարունակական բարելավում և մանրամասնում, որի արդյունքում հասանելի է առավել մանրամասն ու բնորոշ տեղեկատվություն և ավելի ճշգրիտ գնահատական:

 

Արդիականացումը նախագծի կառավարման աշխատանքային խմբին հնարավորություն է տալիս կառավարել այնքան մանրամասն, որքան որ նախագիծը ծավալվում է:

 

Նախագծի կառավարման գիտելիքի մարմին (PMBOK) ուղեցույցի կառուցվածքը

Նախագծի կառավարման գիտելիքի մարմին (PMBOK) ուղեցույցի չորրորդ հրատարակությունը պահպանում է երրորդ հրատարակության կառուցվածքը և բաղկացած է երեք բաժիններից:

Բաժին I` Նախագծի կառավարման շրջանակը ապահովում է նախագծի կառավարումը հասկանալու համար հիմնական հասկացությունները: Այս բաժինն ընդգրկում է հետևյալ երկու գլուխները.

 

Գլուխ 1` Նախաբան` ներկայացնում է չափորոշչի հիմնական հասկացությունները և նպատակը: Այս բաժինը սահմանում է, թե ի՞նչ է նախագիծը և քննարկում է նախագծի կառավարումը և նախագծի, ծրագրի և պորտֆոլիոյի (portfolio/կատարած աշխատանքների) կառավարման փոխհարաբերությունները: Ինչպես նաև քննարկվում է նախագծի ղեկավարի դերը:

 

Գլուխ 2` Նախագծի կենսափուլ և կազմակերպում` ապահովում է նախագծի կենսափուլի ընդհանուր պատկերը և նրա փոխհարաբերությունները արտադրանքի կենսափուլի հետ: Այն նկարագրում է նախագծի փուլերը, նրանց փոխհարաբերությունները միմյանց և նախագծի հետ, ներառում է նաև կազմակերպական կառույցվածքի ընդհանուր պատկերը, որը կարող են ազդել նախագծի և նախագծի կառավարման եղանակների վրա:

 

Բաժին II` Նախածի կառավարման չափորոշիչը սահմանում է նախագծի կառավարման գործընթացները և սահմանում է յուրաքանչյուր գործընթացի մուտքերը և ելքերը:

 

Գլուխ 3` Նախագծի կառավարման գործընթացները` սահմանում է գործընթացների 5 խմբերը. նախաձեռնում, պլանավորում, իրագործում, մոնիթորինգ (դիտարկում) և վերահսկում և փակում: Այս գլուխը քարտեզագրում է նախագծի կառավարման գիտելիքի ոլորտները, որոնք հատուկ են նախագծի կառավարման գործընթացների խմբերին:

 

Բաժին III` Նախածի կառավարման գիտելիքի ոլորտները նկարագրում է նախագծի կառավարման գիտելիքի ոլորտները, թվարկում է նախագծի կառավարման գործընթացները և սահմանում է յուրաքանչյուր ոլորտի մուտքերը, գործիքները և հնարքները, և ելքերը: Ինը գլուխներից յուրաքանչյուրը անդրադառնում է հատուկ գիտելիքի ոլորտի:

 

Գլուխ 4` Նախագծի ինտեգրման կառավարումը սահմանում է այն գործընթացները և գործողությունները, որոնք ինտեգրում են նախագծի կառավարման տարբեր տարրեր: Այս գլուխը ներառում է`

  • Նախագծի նկարագրի մշակում
  • Նախագծի կառավարման պլանի մշակում
  • Նախագծի իրագործման ուղղորդում և կառավարում
  • Նախագծի աշխատանքների մոնիթորինգ և վերահսկում
  • Փոխկապակցված փոփոխությունների վերահսկման կատարում
  • Նախագծի կամ փուլի փակում:

Գլուխ 5` Նախագծի շրջանակի կառավարումը ցույց է տալիս այն գործընթացները, որոնք ներգրավված են նախագծի ապահովման համար, ներառում է բոլոր այն անհրաժեշտ աշխատանքները, և միայն այդ անհրաժեշտ աշխատանքները, որոնք հարկավոր են նախագծի հաջող ավարտի համար: Այս գլուխը ներառում է`

  • Պահանջների հավաքագրում
  • Շրջանակի սահմանում
  • Աշխատանքի բաժանման կառուցվածքի ստեղծում
  • Շրջանակի ստուգում
  • Շրջանակի վերահսկում:

Գլուխ 6` Նախագծի ժամանակի կառավարումը անդրադառնում է գործընթացների, որոնք օգտագործվում են նախագծի ժամանակին ավարտն ապահովելու համար: Այս գլուխը ներառում է`

  • Գործողությունների սահմանում
  • Գործողությունների հաջորդականություն
  • Գործողությունների ռեսուրսների գնահատում
  • Գործողությունների տևողության գնահատում
  • Ժամանակացույցի մշակում
  • Ժամանակացույցի վերահսկում:

Գլուխ 7` Նախագծի ծախսերի կառավարումը նկարագրում է այն գործընթացները, որոնք ներգրավված են պլանավորման, գնահատման, բյուջետավարման համար, և վերահսկման ծախսերը, այնպես, որ նախագիծը կարող է ավարտվել հաստատված բյուջեի շրջանակներում: Այս գլուխը ներառում է`

  • Ծախսերի գնահատում
  • Բյուջեի որոշում
  • Ծախսերի վերահսկում:

Գլուխ 8` Նախագծի որակի կառավարումը նկարագրում է այն գործընթացները, որոնք ներգրավված են պլանավորման, մոնիտորինգի, վերահսկման համար, և հավաստում են, որ նախագծի որակի պահանջները ձեռք են բերվել: Այս գլուխը ներառում է`

  • Որակի  պլանավորում
  • Որակի ապահովման կատարում
  • Որակի վերահսկման կատարում:

Գլուխ 9` Նախագծի մարդկային ռեսուրսների կառավարումը նկարագրում է այն գործընթացները, որոնք ներգրավված են պլանավորման, ձեռքբերման, մշակման համար, և նախագծի աշխատանքային խմբի կառավարումը: Այս գլուխը ներառում է`

  • Մարդկային ռեսուրսների պլանի մշակում
  • Նախագծի թիմի ձեռքբերում
  • Նախագծի թիմի զարգացում
  • Նախագծի թիմի կառավարում:

Գլուխ 10` Նախագծի հաղորդակցման կառավարումը սահմանում է այն գործընթացները, որոնք ներգրավված են ապահովելու նախագծի տեղեկատվությունը ժամանակին և համապատասխան ձևավորման, հավաքագրման, տարածման, պահպանման և վերջնական դասավորության համար: Այս գլուխը ներառում է`

  • Շահառուների որոշում
  • Հաղորդակցման պլանավորում
  • Տեղեկատվության բաշխում
  • Շահառուների սպասումների կառավարում
  • Կատարված աշխատանքի մասին հաշվետվություն:

Գլուխ 11` Նախագծի ռիսկի կառավարումը նկարագրում է այն գործընթացները, որոնք ներգրավված նախագծի ռիսկերի սահմանման, վերլուծության և վերահսկման համար: Այս գլուխը ներառում է`

  • Ռիսկի կառավարման պլանավորում
  • Ռիսկի սահմանում
  • Որակական ռիսկի վերլուծության կատարում
  • Քանակական ռիսկի վերլուծության կատարում
  • Ռիսկի արձագանքի պլանավորում
  • Ռիսկի մոնիթորինգ և վերահսկում:

Գլուխ 12` Նախագծի գնումների կառավարումը նկարագրում է այն գործընթացները, որոնք ներգրավված են նախագծերի համար ապրանքների, ծառայությունների կամ արդյունքների գնման կամ ձեռք բերման նպատակով: Այս գլուխը ներառում է`

  • Գնումների պլանավորում
  • Գնումների վարում
  • Գնումների կառավարում
  • Գնումների փակում:

 

 

Ընդհանուր տեղեկություններ նախագծի կառավարման գիտելիքների ոլորտների և նախագծի կառավարման գործընթացների մասին

 

PMBOK

 

Նախագծի կառավարման գործընթացների խմբեր

 

Նախագծի կառավարման գործընթացների խմբեր

 

Նախագծի կառավարման գործընթաց Հիմնական մուտքեր Հիմնական ելքեր
Նախաձեռնողական գործընթաց(ներ)ի խումբ
Նախագծի նկարագրի մշակում
  1. Նախագծի աշխատանքային նկարագիր
  2. Գործարար դեպք
  3. Պայմանագիր
  4. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  5. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Նախագծի նկարագիր
Շահառուների որոշում
  1. Նախագծի նկարագիր Գնումների  փասթաթղթեր
  2. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  3. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Շահառուների ռեգիստր
  2. Շահառուների կառավարման ռազմավարություն
Պլանավորման գործընթաց(ներ)ի խումբ
Նախագծի կառավարման պլանի մշակում
  1. Նախագծի նկարագիր
  2. Պլանավորման գործընթացների արդյունքներ
  3. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  4. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Նախագծի կառավարման պլան
Պահանջների հավաքագրում
  1. Նախագծի նկարագիր
  2. Շահառուների ռեգիստր
  1. Պահանջների փաստաթղթավորում
  2. Պահանջների
  3. կառավարման պլան
  4. Պահանջների հետևողականության մատրիցա
Շրջանակի սահմանում
  1. Նախագծի նկարագիր
  2. Պահանջների փաստաթղթավորում
  3. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Նախագծի շրջանակի նկարագիր
  2. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Աշխատանքի բաժանման կառուցվածքի ստեղծում
  1. Նախագծի շրջանակի նկարագիր
  2. Պահանջների փաստաթղթավորում
  3. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. ԱԲԿ (Աշխատանքի բաժանման կառուցվածք)
  2. ԱԲԿ բառարան
  3. Շրջանակի հիմնագիծ
  4. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Գործողությունների սահմանում
  1. Շրջանակի հիմնագիծ
  2. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  3. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Գործողության ցանկ
  2. Գործողության հատկություններ
  3. Ելակետի ցանկ
Գործողությունների հաջորդականություն
  1. Գործողության ցանկ
  2. Գործողության հատկություններ
  3. Ելակետի ցանկ
  4. Նախագծի շրջանակի նկարագիր
  5. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Նախագծի ժամանակացույցի ցանցային դիագրամներ
  2. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Գործողության ռեսուրսների գնահատում
  1. Գործողության ցանկ
  2. Գործողության հատկություններ
  3. Ռեսուրսների օրացույցներ
  4. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  5. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Գործողության ռեսուրսների պահանջներ
  2. Ռեսուրսների բաժանման կառուցվածք
  3. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Գործողության տևողություն գնահատում
  1. Գործողության ցանկ
  2. Գործողության հատկություններ
  3. Գործողության ռեսուրսների պահանջներ
  4. Ռեսուրսների օրացույց
  5. Նախագծի շրջանակի նկարագիր
  6. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  7. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Գործողության տևողության գնահատականներ
  2. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Ժամանակացույցի մշակում
  1. Գործողության ցանկ
  2. Գործողության հատկություններ
  3. Նախագծի ժամանակացույցի ցանցային դիագրամներ
  4. Գործողության ռեսուրսների պահանջներ
  5. Ռեսուրսների օրացույց
  6. Գործողության տևողություն գնահատում
  7. Նախագծի շրջանակի նկարագիր
  8. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  9. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Նախագծի ժամանակացույց
  2. Ժամանակացույցի հիմնագիծ
  3. Ժամանակացույցի տվյալներ
  4. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Ծախսերի գնահատում
  1. Շրջանակի հիմնագիծ
  2. Նախագծի ժամանակացույց
  3. Մարդկային ռեսուրսների պլան
  4. Ռիսկի ռեգիստր
  5. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  6. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Գործողության ծախսերի  գնահատականներ
  2. Գնահատականների հիմքեր
  3. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Բյուջեի որոշում
  1. Գործողության ծախսերի  գնահատականներ
  2. Գնահատականների հիմքեր
  3. Շրջանակի հիմնագիծ
  4. Նախագծի ժամանակացույց
  5. Ռեսուրսների օրացույց
  6. Պայմանագրեր
  7. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Ծախսերի կատարման հիմնագիծ
  2. Նախագծի ֆինանսավորման պահանջներ
  3. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Որակի պլանավորում
  1. Շրջանակի հիմնագիծ
  2. Շահառուների ռեգիստր
  3. Ծախսերի կատարման հիմնագիծ
  4. Ժամանակացույցի հիմնագիծ
  5. Ռիսկի ռեգիստր
  6. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  7. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Որակի կառավարման պլան
  2. Որակի չափման համակարգ
  3. Որակի ստուգման թերթիկ
  4. Գործընթացի բարելավման պլան
  5. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Մարդկային ռեսուրսների պլանի մշակում
  1. Գործողության ռեսուրսների պահանջներ
  2. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  3. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Մարդկային ռեսուրսների պլանի
Հաղորդակցման պլանավորում
  1. Շահառուների ռեգիստր
  2. Շահառուների կառավարման ռազմավարություն
  3. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  4. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Հաղորդակցման կառավարման պլան
  2. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Ռիսկերի կառավարման պլանավորում
  1. Նախագծի շրջանակի նկարագիր
  2. Ծախսերի կառավարման պլան
  3. Ժամանակացույցի կառավարման պլան
  4. Հաղորդակցման կառավարման պլան
  5. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  6. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Ռիսկերի կառավարման պլան
Ռիսկերի որոշում
  1. Ռիսկերի կառավարման պլան
  2. Գործողությունների ծախսերի գնահատում
  3. Գործողությունների տևողության գնահատում
  4. Շրջանակի հիմագիծ
  5. Շահառուների ռեգիստր
  6. Ծախսերի կառավարման պլան
  7. Ժամանակացույցի կառավարման պլան
  8. Որակի կառավարման պլան
  9. Նախագծի փաստաթղթեր
  10. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  11. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Ռիսկի ռեգիստր
Ռիսկի որակական վերլուծության կատարում
  1. Ռիսկի ռեգիստր
  2. Ռիսկերի կառավարման պլան
  3. Նախագծի շրջանակի նկարագիր
  4. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Ռիսկի ռեգիստրի թարմացումներ
Ռիսկի քանակական վերլուծության կատարում
  1. Ռիսկի ռեգիստր
  2. Նախագծի կառավարման պլան
  3. Ծախսերի կառավարման պլան
  4.  Ժամանակացույցի կառավարման պլան
  5. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Ռիսկի ռեգիստրի թարմացումներ
Ռիսկի արձագանքի պլանավորում
  1. Ռիսկի ռեգիստր
  2. Ռիսկերի կառավարման պլան
  1. Ռիսկի ռեգիստրի թարմացումներ
  2. Ռիսկի հետ կապված պայմանագրային որոշումներ
  3. Ռիսկերի կառավարման պլանի թարմացումներ
  4. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Գնումների պլանավորում
  1. Շրջանակի հիմնագիծ
  2. Պահանջների փաստաթղթավորում
  3. Թիմային համաձայնագրեր
  4. Ռիսկի ռեգիստր
  1. Ռիսկի հետ կապված պայմանագրային որոշումներ
  2. Գործողության ռեսուրսների պահանջներ
  3. Նախագծի ժամանակացույց
  4. Գործողության ռեսուրսների պահանջներ
  5. Ծախսերի կատարման հիմնագիծ
  6. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  7. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Գնումների կառավարման պլան
  2. Գնումների աշխատանքային նկարագիր
  3. Ստեղծելու կամ գնելու որոշումներ
  4. Նախագծի փաստաթղթեր
  5. Սկզբնական ընտրության չափանիշներ
  6. Փոփոխության հայտեր
Իրագործման գործընթաց(ներ)ի խումբ
Նախագծի իրագործման ուղղորդում և կառավարում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Փոփոխության հաստատված հայտեր
  3. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  4. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Արդյունքներ
  2. Աշխատանքի կատարման մասին տեղեկատվություն
  3. Փոփոխության հայտեր
  4. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
  5. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Որակի ապահովման կատարում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Որակի չափման համակարգ
  3. Աշխատանքի կատարման մասին տեղեկատվություն
  4. Որակի վերահսկման չափումներ
  1. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
  2. Փոփոխության հայտեր
  3. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
  4. Նախագծի փաստաթղթի թարմացումները
Նախագծի թիմի ձեռքբերում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  3. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Նախագծի աշխատակազմի հանձնարարականներ
  2. Ռեսուրսների օրացույցներ
  3. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
Նախագծի թիմի զարգացում
  1. Նախագծի աշխատակազմի հանձնարարականներ
  2. Նախագծի կառավարման պլան
  3. Ռեսուրսների օրացույցներ
  1. Թիմի կատարած աշխատանքի գնահատականներ
  2. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
Նախագծի թիմի կառավարում
  1. Նախագծի աշխատակազմի հանձնարարականներ
  2. Նախագծի կառավարման պլան
  3. Թիմի կատարած աշխատանքի գնահատականներ
  4. Կատարած աշխատանքի մասին հաշվետվություններ
  5. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
  2. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
  3. Փոփոխության հայտեր
  4. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
Տեղեկատվության բաշխում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Կատարած աշխատանքի մասին հաշվետվություններ
  3. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
Շահառուների սպասումների կառավարում
  1. Շահառուների ռեգիստր
  2. Շահառուների կառավարման ռազմավարություն
  3. Նախագծի կառավարման պլան
  4. Խնդիրների գրառում
  5. Փոփոխությունների գրառում
  6. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
  2. Փոփոխության հայտեր
  3. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
  4. Նախագծի փաստաթղթի թարմացումները
Գնումների վարում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Գնումների փաստաթղթեր
  3. Սկզբնական ընտրության չափանիշներ
  4. Որակավորում ունեցող վաճառողների ցանկ
  5. Վաճառողի առաջարկներ
  6. Նախագծի փաստաթղթեր
  7. Ստեղծելու կամ գնելու որոշումներ
  8. Թիմային համաձայնագրեր
  9. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Ընտրված վաճառողներ
  2. Գնման պայմանագրի մրցանակ
  3. Ռեսուրսների օրացույցներ
  4. Փոփոխության հայտեր
  5. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
  6. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Մոնիթորինգ (դիտարկում) և վերահսկման գործընթաց(ներ)ի խումբ
Նախագծի աշխատանքների մոնիթորինգ և վերահսկում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Կատարած աշխատանքի  մասին  հաշվետվություններ
  3. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  4. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Փոփոխության հայտեր
  2. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
  3. Նախագծի փաստաթղթի թարմացումները
Փոխկապակցված փոփոխությունների կատարման վերահսկում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Աշխատանքի կատարման մասին տեղեկատվություն
  3. Փոփոխության հայտեր
  4. Ձեռնարկության շրջակա միջավայրի գործոններ
  5. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Փոփոխության հայտերի կարգավիճակի թարմացումներ
  2. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
  3. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Շրջանակի ստուգում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Պահանջների փաստաթղթավորում
  3. Պահանջների հետևողականության մատրիցա
  4. Վավերացված արդյունքներ
  1. Ընդունված արդյունքներ
  2. Փոփոխության հայտեր
  3. Նախագծի փաստաթղթի թարմացումներ
Շրջանակի վերահսկում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Աշխատանքի կատարման մասին տեղեկատվություն
  3. Պահանջների փաստաթղթավորում
  4. Պահանջների հետևողականության մատրիցա
  5. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Աշխատանքի կատարման չափումներ
  2. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
  3. Փոփոխության հայտեր
  4. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
  5. Նախագծի փաստաթղթի թարմացումները
Ժամանակացույցի վերահսկում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Նախագծի ժամանակացույց
  3. Աշխատանքի կատարման մասին տեղեկատվություն
  4. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Աշխատանքի կատարման չափումներ
  2. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
  3. Փոփոխության հայտեր
  4. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
  5. Նախագծի փաստաթղթի թարմացումները
Ծախսերի վերահսկում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Նախագծի ֆինանսավորման պահանջներ
  3. Աշխատանքի կատարման մասին տեղեկատվություն
  4. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Աշխատանքի կատարման չափումներ
  2. Բյուջեի կանխատեսումներ
  3. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացում
  4. Փոփոխության հայտեր
  5. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
  6. Նախագծի փաստաթղթի թարմացումները
Որակի վերահսկման կատարում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Որակի չափման համակարգ
  3. Որակի ստուգման թերթիկ
  4. Աշխատանքի կատարման չափումներ
  5. Փոփոխության հաստատված հայտեր
  6. Արդյունքներ
  7. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Որակի կառավարման չափումներ
  2. Փոփոխությունների վավերացում
  3. Վավերացված արդյունքներ
  4. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
  5. Փոփոխության հայտեր
  6. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
  7. Նախագծի փաստաթղթի թարմացումները
Կատարված աշխատանքի մասին հաշվետվություն
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Աշխատանքի կատարման մասին տեղեկատվություն
  3. Աշխատանքի կատարման չափումներ
  4. Բյուջեի կանխատեսումներ
  5. Կազմակերպական գործընթացի ակտիվներ
  1. Կատարված աշխատանքի մասին հաշվետվություն
  2. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
  3. Փոփոխության հայտեր
Ռիսկերի մոնիթորինգ և վերահսկում
  1. Ռիսկի ռեգիստր
  2. Ռիսկերի կառավարման պլան
  3. Աշխատանքի կատարման մասին տեղեկատվություն
  4. Կատարված աշխատանքի մասին հաշվետվություն
  1. Ռիսկի ռեգիստր թարմացումներ
  2. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
  3. Փոփոխության հայտեր
  4. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
  5. Նախագծի փաստաթղթի թարմացումները
Գնումների կառավարում
  1. Գնումների փաստաթղթեր
  2. Նախագծի կառավարման պլան
  3. Պայմանագիր
  4. Կատարած աշխատանքի մասին հաշվետվություններ
  5. Փոփոխությունների հաստատված հայտեր
  6. Աշխատանքի կատարման մասին տեղեկատվություն
  1. Գնումների փաստաթղթավորում
  2. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
  3. Փոփոխության հայտեր
  4. Նախագծի կառավարման պլանի թարմացումներ
Փակման գործընթաց(ներ)ի խումբ
Նախագծի կամ փուլի փակում
  1. Նախագծի կառավարման պլան
  2. Ընդունված արդյունքներ
  3. Կազմակերպական գործընթացի ակտիվներ/
  1. Վերջնական արտադրանքի, ծառայության կամ արդյունքի փոխանցում
  2. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ
Գնումների փակում
  1. Գնումների կառավարման պլան
  2. Գնումների փաստաթղթավորում
  1. Փակ գնումներ
  2. Կազմակերպական գործընթացի ակտիվների թարմացումներ






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals