Նախագծի համակարգողներ | IT Knowledge Portal
 

Նախագծի համակարգողներ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր

Նախագծի համակարգողները համակարգում են տեխնիկական նախագծերին նպաստող գործունեությունը և ռեսուրսները, որոնք ազդում են բազմաթիվ բաժինների, համակարգերի, կամ գործավարության վրա` որոնք ունեն միջինից դեպի բարձր ռիսկ և բարդություն կամ միաժամանակ իրականացվող բազմաթիվ նախագծերի վրա, որոնք ունեն նվազագույն ռիսկ և բարդություն: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

Նախագծի համակարգողները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին. 

  • մշակում և հաստատում են նախագծի մանրամասն ժամանակացույց, որը ներառում է վարչարարական խնդիրներն ու նախագծում ներգրավված բոլոր կողմերը
  • մասնակցում են հետազոտման և մշակման խմբի հանդիպումներին
  • հաստատում են նախագծի ղեկավարների օրացույցները
  • պատրաստում և/ կամ խմբագրում են հանդիպման արդյունքների արձանագրությունները, շնորհանդեսները և ցուցակները
  • անդամները, ապահովում են վերջնաժամկետների կապվածությունը
  • ներկայացնում են նախագծի բոլոր փաստաթղթերը (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)
  • ապահովում են հետազոտության և մշակման շրջանակներում բոլոր կարգերի ինտերֆեյսերի համակարգումը
  • պատասխանատու են նախագծի փոփոխություններին հետևելու և ժամանակացույցի համապատասխան թարմացումների համար` համաձայնեցված տեխնիկական և նախագծի ղեկավարության հետ
  • կազմում են ամփոփ փաստաթղթեր, ինչպես օրինակ ծրագրային լուծման (արտադրանքի) մշակման պլան, կառավարման ամփոփ նկարագիր և նպատակային ծրագրային լուծման (արտադրանքի) նկարագիր, ինչպես նաև հավաքագրում և ներառում են խմբի ներդրումները
  • պատասխանատու են գործարար վերլուծաբանների և նախագծի ճարտարագետների կողմից տրամադրված մուտքային տվյալները հաշվի առնելով մշակեն և հաստատեն մանրամասն ժամանակացույց:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան համակարգչային գիտության բնագավառում կամ ՏՏ հարակից բնագավառում:
  • ՏՏ ղեկավար պաշտոններու, ինչպես օրինակ` ծրագրի ղեկավար կամ նախագծի ղեկավար, աշխատանքային փորձառություն:

Հնարավոր անվանումներ

Տ/Բ


Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals