Նախագծերի առցանց կառավարում
 

Նախագծերի առցանց կառավարում

Ներածություն

Նախագծի կառավարումը գործընթաց է, որն ապահովում է, որ նախագիծը տրամադրվի որոշված շրջանակի, ժամանակի և արժեքի սահմանափակումների շրջանակում:

 

Վերջին մի քանի տարիների ընթացքում, կառավարման մասնագիտացված ծրագրային ապահովման առաջացման հետ, նախագծի կառավարման ճյուղը շատ ավելի հեշտացվել է: Առցանց համագործակցության հնարավորությունների ավելացումն ընդարձակել է նախագծի կառավարման առաջատար ծրագրային ապահովումը և պարզեցրել է ֆիզիկապես տարբեր վայրերում գտնվող աշխատանքային խմբերի կառավարման գործընթացը` ընդհանուր օգտագործման հնարավորություն ընձեռելով (sharing) նախագծի ժամանակացույցերի, ելակետերի (milestones) ու նպատակների համար այնպես, որ նախագծի բոլոր անդամներն ընդգրկվեն իրականացման գործընթացում:

 

Նախագծի առցանց կառավարումը հաճախ նախաձեռնվում է գործածելով վեբ գործիքներ, որոնք օգտագործում են զննարկիչը (browser) նախագծի տվյալները ցուցադրելու համար (օրինակ, Գանտի աղյուսակը) և համացանցը (Ինտերնետը) ֆիզիկապես տարբեր վայրերում գտնվող օգտվողների հասանելությունն ապահովելու համար: Նախագծի ղեկավարը սահմանում է օգտվողների իրավասությունների մակարդակը` թե՛ որ մակարդակի օգտվողը ինչ տվյալներ կարող է դիտել:

 

Օրինակ, պատվիրատուին կարելի է հնարավորություն տալ դիտել թվարկված  առաջադրանքները որպես նախագծի ընդհանուր ժամանակացույց, իսկ ամեն մի առաջադրանքի պատասխանատու կատարողին թույլ տալ տեսնել իր առաջադրանքի մանրամասն պարտականությունները: Նախագծի կառավարման առկա լուծումների մեծամասնությունը հնարավորություն է տալիս ավելացնել դիտողություններ, մեկնաբանություններ, ինչպես նաև, իրավասու օգտվողներին ընդհանուր դիտելու համար ֆայլի աշխատանքային տարբերակներ: Այսպիսով օգտվողը կարող է հետևել մի քանի ֆայլերի  աշխատանքային տարբերակների: Կան լուծումներ, որոնք պարունակում են առաջատար հնարավորություններ` միավորում են նախագծի հաշվետվությունները էլեկտրոնային փոստին, և նույնիսկ իրականացման հիմնական ցուցիչներին, որոնք օգտագործվում են ավելի մեծ բիզնես ընկերությունների կողմից:

 

Բոլոր իրավասու օգտվողները զննարկիչի միջոցով կարող են դիտել նախագծի առաջընթացը և նրանց հարկավոր չէ համատեղելի ծրագրային ապահովում տեղադրել իրենց համակարգչի վրա:

 

Նախագծի առցանց կառավարման աննշան թերությունն այն է, որ նախագծի ծրագրային ապահովման գործառութային հնարավորությունը և ներկայացումը կարող է ավելի սահմանափակ լինել, քան լոկալ համակարգչի վրա տեղադրված տարբերակի դեպքում:

 

Նախագծի կառավարման հնարավորություններ

Նախագծի կառավարման հիմնական հնարավորություններն են`

  • Վահանակ (Dashboard)
    • Նախագծի կարգավիճակը և ամփոփումը մի ակնթարթում:
    • Հարմարեցվող և անհատականացվող վահանակ: Ցույցադրել այնքան տեղեկատվություն, որքան նախընտրելի է:
  • Գրաֆիկական հաշվետվության գործիք
    • Ինտուիտիվ և համակողմանի հաշվետվություններ
    • Նախագծի կարգավիճակի, առաջադրանքի կարգավիճակի և ռեսուրսների կարգավիճակի ստացում:
  • Ռեսուրսների պլանավորում
    • Ռեսուրսների որոշում կախված առաջադրանքների տեղեկատվության աղբյուրից, որն օգնում է արագ պատրաստել պլանը և կառավարել խոչընդոտող գործոնները:
  • Նախագծի ծախսերի հետևում
    • Ծախսերի հետևում, որն օգնում է որոշել, վերահսկել և ներկայացնել նախագծի ծախքերի հաշվետվությունը:
    • Նախագծի պահպանում բյուջեի շրջանակներում:
  • Այլ հնարավորություններ.
    • Շփումների կառավարում
    • Գործունեության գրանցամատյան
    • Իրավասություն (Item-level permission)
    • Աուդիտի ուղղություն (Audit trails)
    • Ընդլայնված որոնում (Smart-search for item across the entire workspace)
    • Իրադարձությունների օրացույց
    • Դիմած հարցերի պատմություն (Items accessed history)
    • Ինչն է նոր
    • Եվ այլն:

 

Նախագծերի առցանց կառավարման առավելությունները

Բիզնես գործունեության փոքր շրջանակում սովորաբար նախագծի թիմի անդամները ֆիզիկապես գտնվում են տարբեր վայրերում: Որոշ մասնագետներ կարող են աշխատել հաճախորդների տարածքում, որոշ մասնագետներ էլ` տանը: Հնարավոր է, որ մեկ կամ երկու մասնագետ էլ աշխատեն փոքր գրասենյակում:

 

Նախագծի հաջող կատարումը կարող է շատ շահավետ լինել փոքր բիզնեսի համար: Այս դեպքում թերությունն այն է, որ անհաջող նախագիծը կարող է հանգեցնել հսկայական ծախսերի և որոշ դեպքերում կարող է լուրջ վնասել բիզնեսի գործունեությանը:

 

Նախագծի կառավարման ավանդական եղանակը, որի ընթացքում նախագծի ղեկավարն օգտագործում էր մեկ նախագծի պլան, նրա աշխատանքը բավականին բարդանում էր, նա ստիպված էր ավելի շատ հաղորդակցվել աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի հետ` հավաստիանալու համար, որ նրանք աշխատում են համաձայն ժամանակացույցի և նախատեսված արդյունքները կտրամադրեն ըստ սահմանված ելակետերի (milestones): Ինչը լայնացնում էր նախագծի ղեկավարի պատասխանատվության շրջանակը:

 

Նախագծի առցանց կառավարման համակարգի օգտագործման արդյունքում նախագծի ղեկավարը կարող է հնարավորություն տալ աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամին վերահսկել իր անհատական առաջընթացն ըստ սահմանված նպատակների և կառավարման որոշ պատասխանատվություններ տեղափոխել կառավարման ստորին մակարդակների աշխատակիցների պատասխանատվության շրջանակ:

 

Փոքր բիզնես գործունեության ղեկավարն այս մոտեցման արդյունքում կունենա ավելի քիչ հանդիպումների կամ ճամփորդության անհրաժեշտություն, քանի որ հնարավոր է նախագիծն ավելի լավ վերահսկել կենտրոնական վայրից, որը կարող է լինել ցանկացած աշխատանքային կամ բնակարանային գրասենյակ:

 

Եթե կան նախագծի որևէ փոփոխություններ, դրանք կարող են անմիջապես արտացոլվել կառավարման պլանում, որպեսզի աշխատանքային խմբի բոլոր անդամները կարողանան տեսնել, թե այդ փոփոխությունները ինչ են նշանակում իրենց անհատական ժամանակացույցի համար: Նախագծի կառավարման ընդհանուր արժեքը կկրճատվի, ինչի արդյունքում կլինի բարձր եկամտաբերություն և պակաս ճնշում բոլոր փուլերում:

 

Նախագծերի առցանց կառավարման լուծումների իրականացումը

Նախագծի կառավարման ավելի պարզ վեբ լուծումները բավական համոզիչ են փոքր բիզնեսի համար, քանի որ նրանք ունեն տեղակայման և կոնֆիգուրացիայի նվազագույն պահանջներ, ցանկացած օգտվող կարող է պարզապես այցելել կայք, գրանցվել և ստանալ նախագծի կառավարման հնարավորություն: Այս լուծման թերությունն այն է, որ իրականացման այս դյուրինությունը նշանակում է, որ կիրառական ծրագիրը հնարավոր է չունենա այն բոլոր հնարավորությունները, որոնք առկա են առավել ներգրավված լուծումների դեպքում:

 

Նախագծերի կառավարման ավելի բարդ, սերվերի վրա հիմնված լուծումը հավանաբար հետաքրքրություն է ներկայացնում փոքր բիզնես ընկերությունների համար, որոնք կառավարում են շատ նախագծեր համատեղելով տարբեր վայրերում գտնվող մի շարք մասնագետների: Այս դեպքում նախատեսվում է օգտագործել լուծման բոլոր հնարավորությունները և իրականացնել նախագծի աշխատանքների արդյունավետ վերահսկողություն: Այս լուծման թերությունն այն է, որ արդյունավետ աշխատելու համար կարող է պահանջել լրացուցիչ տեխնիկական միջոցների առկայություն և նախագծի տվյալների կրկնօրինակման (backup) և ապահով կառավարելու համար անհրաժեշտ գործընթացների պարտադիր իրականացում հենց ընկերությունում:

 

Նման լուծման իրականացումը կպահանջի որոշ ժամանակ ծրագրային ապահովման հնարավորությունները լիովին հասկանալու համար: Առկա են հասանելի մի շարք դասընթացներ, որոնք մի քանի օրվա ընթացքում կարող են սովորեցնել, թե ինչպես օգտվել համապատասխան լուծման հնարավորություններից: Նրանք, ովքեր ցանկանում են ունենալ ավելի խորը պատկերացում, կարող են մասնակցել ավելի երկար ժամանակահատվածով կատարելագործված վերապատրաստմանը` հնարավոր է 10 օր տևողությամբ:






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals