News | IT Knowledge Portal
 

ITIL-ը թարգմանվում է հայերեն

 

ՏՏ Գիտելիքի պորտալում շուտով կներկայացվի ՏՏ ենթակառուցվածքի գրադարանի (ITIL) հայերեն տարբերակը, որի թարգմանման աշխատանքները մոտենում են ավարտին: Ինչպես նաև կներկայացվի ՏՏ ենթակառուցվածքի գրադարան ուղեցույցը:

 

ՏՏ ծառայության կառավարման ՏՏ ենթակառուցվածքի գրադարանն (ՏՏԵԳ) ապահովում է լավագույն փորձի մասնագիտական կողմնորոշման ենթակառուցվածք: Իր ստեղծումից ի վեր ՏՏԵԳ-ը դարձել է աշխարհում առավել լայնորեն ընդունված մոտեցում ՏՏ ծառայության կառավարման համար:

 

ՏՏ ենթակառուցվածքի գրադարանի հակիրճ ուղեցույցը նախագծվել է որպես ներածական ակնարկ յուրաքանչյուրի համար, ով հետաքրքրված է և ցանկանում է հասկանալ, իմանալ ավելին ՏՏԵԳ-ի նպատակների, բովանդակության և շրջանակի մասին: Այն նկարագրում է ՏՏ ծառայության կառավարման հիմնական սկզբունքները, ներկայացնում է ընդհանուր ակնարկ, իսկ ամբողջական մանրամասները կարելի է գտնել ՏՏԵԳ-ի փաստացի հրատարակություններում, մասնավորապես, այսօր հասանելի է Ծառայության օժանդակում գրքի հայերեն տարբերակը:

 
 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals