Ցանցային ծառայությունների ղեկավարներ | IT Knowledge Portal
 

Ցանցային ծառայությունների ղեկավարներ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր 

Ցանցային ծառայության ղեկավարները պլանավորում, կազմակերպում, ղեկավարում ,վերահսկում և գնահատում են հեռահաղորդակցության հաստատության, բաժնի կամ սարքերի գործունեությունը: Նրանք աշխատում են լարային, անլար, արբանյակային և այլ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններում:

 

Հիմնական պարտականությունները

Ցանցային ծառայության ղեկավարները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • պլանավորում, կազմակերպում, ղեկավարում ,վերահսկում և գնահատում են հեռահաղորդակցության հաստատության, բաժնի կամ սարքերի գործունեությունը
  • խորհրդակցում են վերադաս ղեկավարների հետ` հեռահաղորդակցության ծառայությունների զարգացման, շահագործման և սպասարկման հետ կապված քաղաքականության հաստատման նպատակով
  • ղեկավարում և վերահսկում են հեռահաղորդակցության տրաֆիկի ծավալը և հոսքը, նշված տարածքի սահմաններում, ստորադաս ղեկավարների և տեխնիկական անձնակազմի միջոցով
  • վերլուծում և գնահատում են հեռահաղորդակցության տեղադրման, շահագործման և սպասարկման ծառայությունները և կատարում` բարելավման առաջարկներ
  • ապահովում են կառավարության կարգավորող մարմինների համապատասխանությունը հեռահաղորդակցության կանոնակարգերին և հրահանգներին
  • համագործակցում են հարակից կամ առնչվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հեռահաղորդակցության ընդհանուր խնդիրները լուծելու և հեռահաղորդակցության համակարգի արդյունավետ գործառնություններ ապահովելու նպատակով
  • հավաքագրում են անձնակազմ և վերահսկում են նրանց ուսուցումը:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի կամ մագիստրոսի աստիճան բնական գիտությունների, էլեկտրատեխնիկայի կամ հարակից բնագավառում:
  • Սովորաբար պարտադիր է մի քանի տարիների տեխնիկական մասնագիտության հարակից փորձառություն, ներառյալ վերահսկման փորձառությունը:

Հնարավոր անվանումներ

Տեղակայման ղեկավար, հեռահաղորդակցություն
Ղեկավար, ցանցերի տեղակայում
Ցանցի գործառնությունների ղեկավար
Հեռահաղորդակցության օպերատորների ղեկավար
Հեռահաղորդակցության ղեկավար


Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals