ՏՏ դասընթացավարներ | IT Knowledge Portal
 

ՏՏ դասընթացավարներ

Նկարագիր 

ՏՏ դասընթացավարները նախագծում և մատուցում են վերապատրաստման դասընթացներ ՏՀՏ բնագավառում, այդ թվում կիրառական ծրագրերը (desktop applications) և ընկերությանը հատուկ ծրագրային ապահովումը: Նրանք կարող են նաև ծրագրային ապահովման ճարտարագետների, տեխնիկական մասնագետների, վեբկայքի դիզայներների և ծրագրավորողների համար անցկացնել ավելի տեխնիկական ուղվածության վերապատրաստումներ: Նրանք աշխատում են քոլեջներներում, ուսուցման և վերապատրաստման ընկերություններում և խոշոր ընկերությունների և մասնավոր և պետական հատվածի կազմակերպությունների ուսումնական բաժիններում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

ՏՏ դասընթացավարները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • իրականացնում են վերապատրաստման կարիքների վերլուծություն. մարդկանց գիտելիքների մակարդակը կարող է շատ տարբեր լինել, ուստի ՏՏ դասընթացավարը կարող է մատուցել նախապատրաստական դասընթացներ համակարգչով աշխատելու տարրական հմտությունների ծանոթացման համար կամ համակարգչային փորձառու օգտվողներին ուսուցանել նոր ծրագրավորման լեզուներ, կամ թե ինչպես օգտվել նորագույն տեխնիկական միջոցներից
  • պատրաստում և ձևավորում են դասընթացների նյութերը և այլ փաստաթղթեր, ինչպիսիք են օրինակ նախատեսված նյութի տպված տարբերակները, ուսումնական ձեռնարկները և գործանական վարժությունները
  • կազմակերպում և իրականացնում են դասընթացների մարքետինգային ուսումնասիրություններ սովորողների կարիքները և բիզնես պահանջները բավարարելու համար
  • պատրաստում են ուսուցման միջավայրը և ռեսուրսները, այդ թվում` ՏՏ սարքավորումների կարգավորումը
  • աջակցում և ուսուցանում են վերապատրաստման մասնակիցներին օգտագործելով ուսուցման վիրտուալ միջավայրը կամ ինքնուրույն ուսուցման փաթեթները
  • գնահատում են ուսուցման արդյունավետությունը և դասընթացի արդյունքները
  • համագործակցում են դասընթացների կազմակերպման արտաքին ընկերությունների, գործատուների, պատվիրատուների, քննող մարմինների և ծրագրային ապահովման ընկերությունների և այլն հետ
    • պատասխանատու են ուսուցման ընթացքում օգտագործվող տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների սպասարկման համար, և ղեկավարությանը ներկայացնում են վերանորոգման և վերազինման առաջարկներ ըստ անհրաժեշտության
    • պետք է տեղեկացված լինեն արդի համակարգերի, ծրագրային ապահովման և առցանց ուսուցման տեխնոլոգիաների մասին
    • զբաղվում են վարչարարական գրառումների իրականացմամբ:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ դոկտորի աստիճան ՏՏ հարակից բնագավառում:
  • ՏՏ դասընթացավարի փորձը սովորաբար պահանջվում է:

Հնարավոր անվանումներ

Տ/Բ






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals