ՏՏ անվտանգության ղեկավարներ
 

ՏՏ անվտանգության ղեկավարներ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր

ՏՏ անվտանգության ղեկավարները վերահսկում են այն անհատների աշխատանքը, ովքեր կազմակերպության ներսում պատասխանատու են համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության համար: Իրականցնում են Աղետների վերականգնման ղեկավարի վճռորոշ դերը մրցակիցների, ինչպես նաև խաբեբաների և հանցագործների կողմից ինտերնետային հակերության և տեղեկատվության որսագողության դեպքերում: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

ՏՏ անվտանգության ղեկավարները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.

  • գործում են որպես անվտանգության համընդհանուր ղեկավար` հաստատությունում
  • մշակում և վերահսկում են ընկերության անվտանգության բոլոր չափանիշները, ներառյալ ՏՏ, իրավական, մարդկային ռեսուրսների, կորպորատիվ հաղորդակցության և հարակից բաժինները
  • որոշում են անվտանգության ստուգումների և համակարգերի վերահսկողության համապատասխան մակարդակները
  • ծառայում են որպես անվտանգության անկախ խորհրդատուներ խորհրդի և ղեկավարության համար
  • անվտանգության իրազեկություն ստեղծելու նպատակով ապահովում են անմիջական վերահսկողություն և ուսուցում բոլոր աշխատողների, միությունների ու մասնաճյուղերի մարքետինգային գործընկերների համար
  • կատարում են ընկերության ակտիվների խոցելիության և անվտանգության ռիսկերի պարբերական գնահատում
  • որոշում են տեղեկատվական անվտանգության կանխատեսելի ռիսկերը, որպեսզի համապատասխանեցնեն գաղտնիության և տեղեկատվության անվտանգության քաղաքականությանը և ընթացակարգերին
  • վերահսկում են տեղեկատվական անվտանգության ընթացակարգերի և քաղաքականությունների համապատասխանությունը և խախտումների մասին զեկուցում են գլխավոր ղեկավարությանը
  • ղեկավարում են բիզնես շարունակականության պլանավորումը
  • նախապատրաստում են աղետների վերականգնման պլանը և կատարում պարբերաբական թարմացումներ
  • նախագահում են տեղեկատվական անվտանգության կոմիտեն
  • դիտարկում և վերանայում են տեղեկատվական անվտանգության հարցերը կազմակերպությունում
  • համագործակցում են այլ կազմակերպությունների հետ տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ
  • զբաղվում են տեղեկատվական անվտանգության պատահարներով
  • բավարարում են հաճախորդների ակնկալիքները կազմակերպության տեղեկատվական անվտանգության հարցում:

 

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան համակարգչային գիտության, տեղեկատվական համակարգերի բնագավառում կամ ՏՏ հարակից բնագավառում:
  • Համակարգչային կամ հարակից բնագավառում տեխնոլոգիաների, ղեկավարման, քաղաքականության կամ անվտանգության աշխատանքային փորձառություն:
  • Մասնագիտական ՏՏ անվտանգության հավաստագրերի, ինպես օրինակ` CISSP/GIAC/SSCP/CISA և համապատասխան CISCO հավաստագրերի առկայությունը նախընտրել է:

 

Հնարավոր անվանումներ

 

Տ/Բ




Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals