ՏՏ նախագծի ղեկավարներ | IT Knowledge Portal
 

ՏՏ նախագծի ղեկավարներ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր 

ՏՏ նախագծի ղեկավարները ստեղծում և պահպանում են ՏՏ նախագծի պլանը, որը կապակցում է առաջադրանքները, ելակետի ամսաթվերը (Milestone date), կարգավիճակը և ռեսուրսների տեղաբաշխումը: Կիրառում են ծրագրային ապահովման կենսափուլի մեթոդաբանությունը: Համակարգում են ծրագրային լուծումների (արտադրության) մշակման (բետա) և շահագործման թողարկումների հանձնումը, որոնք բավարարում են որակի ապահովման չափորոշիչներին: Աջակցում են տեխնիկական աշխատանքային խմբին նախագծման և մշակման առաջադրանքների իրականացման գործընթացում: Աջակցում են փորձարկման խմբին փորձարկման պլանների ստեղծման և փորձարկման հարցերում: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

ՏՏ նախագծի ղեկավարները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.

  • ղեկավարում են մի քանի նախագծեր իրականացնող խմբեր` սկսած նախաձեռնման գործընթացից մինչև փակման գործընթացը
  • վարում են համալիր նախագծեր / ծրագրեր` սկսած նախագծման և մշակման գործընթացից մինչև գործարկում
  • ղեկավարում և ուղղորդում են ենթանախագծերի իրականացման անձնակազմին
  • սահմանում և վավերացնում են նախագծի նպատակները և նրա շրջանակները
  • սահմանում են պահանջները և պլանավորում են նախագծի կենսափուլի կիրարկումը
  • մշակում են նախագծի պլանները, ժամանակացույցերը, առանձնահատկությունները և գործառութային հոսքը
  • պլանավորում և կազմում են նախագծի արդյունքների և ելակետերի (Milestones) ժամանակացույցը
  • սահմանում են ռեսուրսներ և ժամանակացույց նախագծի/ ծրագրի իրականացման համար
  • նախաձեռնում և սահմանում են նախագծի պլանավորման առաջադրանքները և կատարման հաշվետվությունները
  • մշակում և կարգավորում են (configure) տեխնիկական լուծումների նախագծումը և կիրառումը
  • նախագծում և նախաձեռնում են գործող ստանդարտ ընթացակարգերը և նախագծերի համար որակի ապահովման պլանները
  • նախաձեռնում են գործառնական, գործառութային և տեխնիկական որակի ապահովունը` նախագծի նպատակների ժամանակին կատարման համար
  • ըստ անհրաժեշտության ապահովում են տեխնիկական ճարտարագիտության և նախագծման ղեկավարումը
  • սահմանում են առաջադրանքները, կառավարման միջոցները, հանձնարարականները և արդյունքները` նախագծերը ժամանակին արդյունավետ ավարտելու նպատակով
  • սահմանում և լուծում են բիզնես և տեխնիկական խնդիրները
  • տրամադրում են ցուցումներ համակարգի գնի, արդյունավետության, ժամանակացույցի  և որակի համար
  • սահմանում են փոփոխությունների վերահսկման, ռիսկերի և խնդիրների կառավարումը
  • համագործակցում են նախագծի հովանավորների, հաճախորդների, պատվիրատուների, նախագծի խմբի և գործառութային առաջնորդների հետ
  • դիմում են նախագծի խմբի անդամներին և գործառութային առաջնորդին և սահմանում են նախագծի վերջնանպատակներն ու հաջողության գրավականները
  • սահմանում և վերահսկում են գործառութային առաջնորդի և նախագծի խմբի անդամների հետ ձեռքբերված համաձայնությունները` նրանց մասնակցության աստիճանի, ժամկետների և ռեսուրսների օգտագործման տևողության վերաբերյալ
  • նախագիծը բաժանում են կառավարելի փուլերի` նախագծի հովանավորների պահանջների բավարարվման ապահովման համար
  • աջակցում են նախագծի խմբի անդամներին իրենց պարտականությունների շրջանակում
  • մշակում են ռիսկի կանխարգելման և չնախատեսված դեպքերի պլանավորման ռազմավարություն
  • ղեկավարում և վերահսկում են նախագիծն իրականացնող խումբը և հարթում խմբի ներսում ծագած ընդհարումները
  • կատարում են խմբի գնահատում                       
  • արդյունավետորեն որոշում և լուծում են նախագծի խնդիրները
  • առաջնորդում են նախագծի ռիսկի պահանջների սահմանման գործընթացում
  • մշակում են առաջարկների հրավերներ
  • նախագծում և պահպանում են տեխնիկական և նախագծի փաստաթղթերը:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան (կամ բարձր) տեխնիկական գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից այլ բնագավառում:
  • Նախագծի կամ ՏՏ կառավարման և ՏՏ բիզնես գործընթացների համակարգման և սպասարկման փորձառություն:
  • Նախընտրելի է նախագծի կառավարման մասնագետի (PMP) կամ համարժեք հավաստագրի առկայությունը:  

Հնարավոր անվանումներ

ՏՏ բաժնի ղեկավար
ՏՏ ղեկավար
ՏՏ գործառնությունների ղեկավար
Նախագծի ղեկավար
Նախագծի առաջնորդ
Տեխնիկական ծրագրի ղեկավար


Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals