ՏՏ ընձեռած ծառայություններ
 

ՏՏ ընձեռած ծառայություններ

Ներածություն

Տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք բիզնես գործունեության հնարավորություն են տալիս ծառայության որակի բարելավման միջոցով, ՏՏ ընձեռած ծառայություններն են( IT Enabled services ):«ՏՏ ընձեռած ծառայությունների» հապավումն է ՏՏԸԾ: Ըստ էության, ՏՏ ընձեռած ծառայությունն ունի հետևյալ կառուցվածքը`

 

IT Enabled Services

 

Ամենակարևոր կողմը ՏՏ ընձեռած ծառայության արժեքի ավելացումն է: Արժեքի ավելացումը կարող է լինել հետևյալ տեսքով` հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում ,բարելավված տվյալների շտեմարան, բարելավված երկխոսության սցենար օգտվողի հետ (look and feel), և այլն: ՏՏ ընձեռած ծառայության արդյունքը երկու ձև ունի`

  • ուղղակի բարելավված ծառայություն
  • անուղղակի առավելություններ:

Ուղղակի առավելությունները կարող են իրականացվել անմիջապես, անուղղակի առավելությունները կարող են կուտակվել որոշակի ժամանակահատվածում և շատ արդյունավետ օգտագործվել, եթե նախապես լավ պլանավորվեն:

 

Ի՞նչ է ՏՏ ընձեռած ծառայությունները

ՏՏ ընձեռած ծառայությունները, որոնք նաև կոչվում են վեբի ընձեռած ծառայություններ (web enabled services) կամ հեռավոր ծառայություններ (remote services) կամ հեռահար աշխատանք (Tele-working), ընդգրկում են գործառնությունների ողջ ծավալը, որոնք օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաների կողմից կազմակերպության արդյունավետությունը բարելավելու նպատակով:

 

Այս ծառայությունները տրամադրում են մասնագիտության ընտրության լայն շրջանակ, որոնք ներառում են հնարավորությունները տեղեկատվական կենտրոններում (Call Centers), բժշկական վերծանման (medical transcription), բժշկական հաշիվների կազմման և կոդավորման, վարչարարական գործունեությունների (Back Office Operations), եկամուտների պահանջների մշակման, իրավական տվյալների շտեմարանների, բովանդակության մշակման, վճարացուցակների, լոգիստիկայի (logistics) կառավարման, ԱՏՀ-ի (Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի), Մարդկային Ռեսուրսների ծառայությունների, վեբ ծառայությունների և այլ բնագավառներում:

 

Որո՞նք են ՏՏ ընձեռած հիմնական ծառայությունները

ՏՏ ընձեռած հիմնական ծառայություններն են`

  • Տեղեկատվական կենտրոններ (Call Centers)
  • Էլեկտրոնային հրատարակում
  • Բժշկական վերծանում (medical transcription)
  • Տվյալների կենտրոններ
  • ԱՏՀ քարտեզագրում (GIS Mapping)
  • Պորտալներ
  • Ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորում
  • Գիտելիքի կառավարում և արխիվացում:

 

Ներգրավված տեխնոլոգիաներ

Յուրաքանչյուր ծառայության համար ներգրավված է երկու տեսակի տեխնոլոգիա`

  • Ընձեռող տեխնոլոգիա (Enabling technology)
  • Հաղորդակցում

Ընձեռող տեխնոլոգիաները այն տեխնոլոգիաներն են, որոնք թույլ են տալիս ՏՏ ընձեռում (IT enablement): Օրինակ, տեղեկատվական կենտրոններում դրանք են` ՀՀԻ (Համակարգչի հեռախոսակապի ինտեգրում, CTI: Computer telephony integration), ՀՀՀԿ( հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում )և այլն: Հաղորդակցումը թույլ է տալիս, որպեսզի ՏՏ ծառայությունը տրամադրվի նոր կապուղու միջոցով` հեռախոս, IP, VoIP (Voice over IP: Voice over Internet Protocol), արբանյակային հաղորդում, և այլն:

 

Ճիշտ տեխնոլոգիաների և հաղորդակցման կապուղիների համադրությունը առաջ է բերում ծառայության որակի բարելավման շատ բարձր աստիճան:

 

Կիրարկման խնդիրներ

Քանի որ տեխնոլոգիաների աճը բարձր է և հեռանկարները հսկայական, առկա են ՏՏ ընձեռած ծառայությունների հաստատման բազմաթիվ կիրարկման խնդիրներ:

  • Կապիտալի մեծ ներդրումներ
  • Մեծ ծավալի գործարքներ
  • Շարունակական բիզնես հասանելիություն
  • Ժամանակի օղակապտույտ (Time Turnaround)
  • Հաղորդակցման բարձր արժեք
  • Վերապատրաստված և հուսալի ռեսուրսների պակաս
  • Ընդօրինակման նմուշ / Սկսնակների ուղեցույց կամ օգնություն (Role model/Guide or Help to start-ups):

 

Փոքր և միջին ձեռնարկություններում ՏՏ ընձեռած ծառայությունների հնարավոր իրագործումը

Փոքր և միջին ձեռնարկություններում ՏՏ ընձեռած ծառայությունների որոշ հնարավոր իրագործումներն են`

  • Համատեղ մարքետինգի ծրագրեր
  • Ընդհանուր օժանդակման կենտրոն
  • Էլեկտրոնային բաշխման պորտալ
  • Հեռուստամարքեթինգ (Telemarketing)
  • Տեղեկատուների հարցման համակարգ (Directory Enquiry system):

 

Կիրառական ծրագրերի բարենպաստ ոլորտներ

Կիրառական ծրագրերի բարենպաստ ոլորտներն այն ոլորտներն են, որտեղ առկա են մեծ քանակությամբ տվյալներ, որոնք պետք է մշակվեն և օգտագործվեն արդյունքներ տրամադրելու համար կամ որտեղ տվյալները ծառայության արդյունքն են: Բոլոր դեպքերում, առանց ՏՏ օգտագործման առաջադրանքն այլ կերպ կլիներ անկառավարելի: ՏՏ ընձեռած ծառայությունների հնարավոր կիրարկման որոշ կարևորագույն ոլորտներն են`

  • Հեռուստամարքեթինգ (Telemarketing)
  • Օժանդակման կենտրոն
  • Հաճախորդների աջակցության կենտրոններ
  • Տվյալների պահեստ (Data Ware House)
  • Վերծանման կենտրոններ
  • Տրանսպորտի վերահսկման համար ԱՏՀ  քարտեզագրում
  • Էլեկտրոնային բաշխում:






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals