ՏՏ խորհրդատուներ | IT Knowledge Portal
 

ՏՏ խորհրդատուներ

Նկարագիր 

ՏՏ խորհրդատուները հետազոտում, մշակում և իրականացնում են տեղեկատվական համակարգերի զարգացման պլաններ, քաղաքականություն և ընթացակարգեր, և տրամադրում են խորհրդատվություն տեղեկատվական համակարգերի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները 

ՏՏ խորհրդատուները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • տեղեկատվական համակարգերի բիզնես վերլուծաբանները և խորհրդատուները խորհրդակցում են պատվիրատուների հետ` նրանց պահանջները որոշելու և փաստաթղթավորելու համար, իրականացնում են բիզնես և տեխնիկական ուսումնասիրություններ, նախագծում, մշակում, ինտեգրում և իրականացնում են տեղեկատվական համակարգերի բիզնես լուծումներ, և տրամադրում են խորհրդատվություն տեղեկատվական համակարգերի ռազմավարության, քաղաքականության, կառավարման, անվտանգության և ծառայությունների մատուցման վերաբերյալ
  • համակարգերի անվտանգության վերլուծաբանները խորհրդակցում են պատվիրատուների հետ` նրանց պահանջները որոշելու և փաստաթղթավորելու համար, գնահատում են տվյալների, ծրագրային ապահովման և տեխնիկական միջոցների ֆիզիկական և տեխնիկական անվտանգության ռիսկերը, և մշակում են քաղաքականություն, ընթացակարգեր և չնախատեսված իրավիճակների պլաններ` անվտանգության կանոների խախտման դեպքերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով
  • տեղեկատվական համակարգերի որակի ապահովման վերլուծաբանները մշակում և իրականացնում են քաղաքականություններ և ընթացակարգեր ծրագրային ապահովման մշակման կենսափուլի ընթացքում` ծրագրային լուծման և տեղեկատվական համակարգերի արդյունավետությունը, արտադյունավորությունը և ընդհանուր որակը առավելագույնի հասցնելու համար
  • համակարգերի աուդիտորները ղեկավարում են անկախ երրորդ կողմի իրականացրած վերլուծությունները, վերանայումները` որակի ապահովման գործնական աշխատանքները, ծրագրային լուծումները և տեղեկատվական համակարգերը գնահատելու համար

Ներկայացվող պահանջները

  • Կարող է պահանջվել մագիստրոսի կամ դոկտորի գիտական աստիճան հարակից տեխնիկական բնագավառում:
  • Վերահսկող և ավագ պաշտոնների համար փորձառությունը պարտադիր է:

Հնարավոր անվանումներ

Տեղեկատվական համակարգերի վերլուծաբաններ և խորհրդատուներ
Համակարգչային խորհրդատուներ
Համակարգչային համակարգերի վերլուծաբան
Ինֆորմատիկայի անվտանգության վերլուծաբան
Տեղեկատվական համակարգերի բիզնես վերլուծաբան
Տեղեկատվական համակարգերի որակի ապահովման վերլուծաբան
Համակարգերի աուդիտոր
Համակարգերի խորհրդատու
Համակարգերի անվտանգության վերլուծաբան






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals