ՏՏ Բիզնես վերլուծաբաններ | IT Knowledge Portal
 

ՏՏ Բիզնես վերլուծաբաններ

Նկարագիր 

ՏՏ բիզնես վերլուծաբանները կազմակերպում են տեխնոլոգիական զարգացումը և ուղղությունը, բարելավում են ՏՏ բիզնես գործառնությունների արդյունավետությունը և արտադրողականությունը: ՏՏ բիզնես վերլուծաբանները որոշում են ընկերության կարիքները` օգտագործելով տարբեր միջոցներ, անցկացնում են հարցազրույցներ կառավարման և այլ բաժինների ղեկավարների հետ, վերլուծում են փաստաթղթերը, փաստերը և թվերը, կատարում են բիզնես վերլուծություն և գործավարության վերլուծություն`նպատակներին հասնելու, առկա դժվարությունները գնահատելու և ավելի լավ ռազմավարություն որոշելու համար: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

ՏՏ բիզնես վերլուծաբանները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.

 

  • գնահատում, վերլուծում են բիզնես գործընթացները
  • օգնում են բարելավել բիզնես գործընթացները և աջակցում են բիզնեսի նյութատեխնիկական (logistics) ապահովմանը
  • նախաձեռնում են բիզնես զարգացման ռազմավարությունները և հետազոտական փորձերը
  • վերանայում, վերլուծում և գնահատում են բիզնես համակարգերը և օգտվողների կարիքները
  • սևեռում և կառավարում են լուծումների (արտադրանքի) տվյալների ստանդարտացումը և նախագծում են տեղեկատվության կառավարման համակարգը
  • համագործակցում են այլ բիզնես միավորների, վաճառողների, նախագծի ղեկավարների, ճարտարապետների հետ
  • գնահատում և սահմանում են բիզնես կարիքները, առաջնահերթությունները, կառավարումը և բիզնեսին առնչվող այլ հարցեր
  • զբաղվում են բիզնես և տեխնիկական ռիսկերով, որոնք ազդում են նախագծերի և բիզնեսների աճի վրա
  • կատարում են բիզնես գործընթացների վերլուծություններ
  • փորձարկում են մշակված կիրառական ծրագրերը
  • ապահովում են սպասարկում և աջակցություն:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան համակարգչային գիտության կամ ՏՏ հարակից բնագավառում:
  • ՏՏ բիզնես կառավարման փորձառություն:

Հնարավոր անվանումներ 

Տ/Բ




 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals