ԻՍՕ/ԻԷԿ 20000 (ISO/IEC 20000) | IT Knowledge Portal
 

ԻՍՕ/ԻԷԿ 20000 (ISO/IEC 20000)

ԻՍՕ-ի մասին

ԻՍՕ-ն (Ստանդարտացման Միջազգային Կազմակերպություն) հանդիսանում է միջազգային չափորոշիչների (ստանդարտների) աշխարհի ամենախոշոր մշակողը և հրատարակիչը:

 

ԻՍՕ-ն 163 երկրների ազգային չափորոշիչների ինստիտուտների ցանց է, որն ընդգրկում է մեկական անդամ յուրաքանչյուր երկրից, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:

 

ԻՍՕ-ն ոչ կառավարական կազմակերպություն է, որը կամուրջ է հանդիսանում պետական և մասնավոր հատվածների միջև: Մի կողմից, նրա անդամ ինստիտուտներից շատերը կազմում են իրենց երկրների պետական կառուցվածքի մի մաս, կամ լիազորված են իրենց կառավարության կողմից: Մյուս կողմից, մյուս անդամները հիմնավորված են բացառապես մասնավոր հատվածում` հիմնված արդյունաբերական ասոցիացիաների ազգային ընկերությունների (համագործակից) կողմից: 

Հետևաբար, ԻՍՕ-ն հնարավորություն է տալիս ձեռք բերել համաձայնություն` հիմնված լուծումների վրա, որոնք բավարարում են և՛ բիզնես պահանջներին, և՛ հասարակության ավելի լայն կարիքներին:

 

Կազմակերպության անվանումն ընտրելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անվանումը բոլոր լեզուներով հնչի նույնը: Քանի որ «Ստանդարտացման Միջազգային Կազմակերպությունը» կունենար տարբեր հապավումներ տարբեր լեզուներում, («IOS» անգլերենում` International Organization for Standardization-ի, «OIN» ֆրանսերենում Organisation internationale de normalization-ի համար), նրա հիմնադիրները որոշեցին տալ նաև մի կարճ, ունիվերսալ անուն: 

Այդ իսկ պատճառով ընտրվել է «ISO», որը ծագում է հունական «isos» բառից, որը թարգմանաբար նշանակում է «հավասար»: Ստանդարտացման միջազգային կազմակերպության անվանումը բոլոր լեզուներով հնչում է ISO (ԻՍՕ): Ստանդարտացման միջազգային կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը:

 

ԻԷԿ-ի մասին

ԻՍՕ-ի գործունեությունը տարածվում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, բացառությամբ էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի, որոնք գտնվում են Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ, IEC: International Electrotechnical Commission) հիմնական գործունեության շրջանակում:

Որոշ աշխատանքներ կատարվում են այս երկու միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով: Ստանդարտացման ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված աշխատանքնները կանոնակարգելու նպատակով Ստանդարտացման միջազգային կազմակերպության և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից ստեղծվել է ԻՍՕ/ԻԷԿ ՄՏՀ (ՋՏԿ) 1 «Տեղեկատվական Տեխնոլոգիաներ» միավորված տեխնիկական հանձնաժողովը:

Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը (ՄԷՀ) շահույթ չհետապնդող ոչ կառավարական ստանդարտացման միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1906 թվականին: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:

Կազմակերպությունը մշակում և հրատարակում է միջազգային չափորոշիչներ (ստանդարտներ), որոնք վերաբերվում են էլեկտրական, էլեկտրոնային և դրանց հարակից տեխնոլոգիաներին, որոնք ընդհանուր կոչվում են «էլեկտրոտեխնոլոգիա»:

Միջազգային չափորոշիչները (ստանդարտները) տարածվում են տեխնոլոգիաների հսկայական մի շարքի վրա` սկսած էլեկտրաէներգիայի արտադրությունից, մատակարարումից, բաշխումից մինչև կենցաղային և գրասենյակային սարքավորումներ, կիսահաղորդիչներ, մանրաթելային օպտիկա, մարտկոցներ, արևային էներգիա, նանոտեխնոլոգիա և այլն:

Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը ղեկավարում է համապատասխանության գնահատման երեք համակարգ, որոնք հավաստում են, թե արդյոք սարքավորումը, համակարգը կամ բաղադրիչը համապատասխանում են միջազգային չափորոշիչներին:

 

ԻՍՕ/ԻԷԿ 20000 (ISO/IEC 20000)

 

Ստանդարտցման միջազգային կազմակերպություն/ Միջազգային էլեկտրոտեխնիկական հանձնաժողով

Հապավում 

ԻՍՕ/ԻԷԿ 20000 Լոգո

ԻՍՕ/ԻԷԿ 20000

International Organization for Standardization/ International Electrotechnical Commission: ISO/IEC 20000

 

ԻՍՕ/ԻԷԿ 20000-ը ՏՏ ծառայության կառավարման որակի միջազգային, անկախ չափորոշիչ է: Չափորոշիչ, որ կազմակերպություններին հնարավորություն է տալիս հավաստիացնել պատվիրատուներին, հաճախորդներին ՏՏ ծառայությունների որակի համար, և ստեղծել ու սպասարկել ՏՏ ծառայության կառավարման համակարգ, որը համապատասխանում է միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 20000 որակի պահանջներին:

 

Այս չափորոշչի առկայությունը կստեղծի զգալի մրցակցային առավելություն, քանի որ պատվիրատուները, հաճախորդները պահանջում են բարձրորակ ՏՏ ծառայություններ :Այս կազմակերպություններին անհրաժեշտ են ՏՏ մասնագետներ, ովքեր ունեն ԻՍՕ/ԻԷԿ 20000 հավաստագրեր:






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals