Տեղեկատվական գրագիտություն
 

Տեղեկատվական գրագիտություն

Ներածություն

Ետարդյունաբերական 21-րդ դարի հիմնական բնութագիրը տեղեկատվության առատությունը և ինտենսիվությունն է: Ուստի տեղեկատվական գրագիտությունն անհրաժեշտ է տեղեկատվական ռեսուրսների շարունակական արագ աճի և հասանելիության փոփոխական մեթոդների պատճառով: Անհատները կանգնում են տեղեկատվության բազմազան ընտրությունների առջև` իրենց ուսման ընթացում, աշխատավայրում և իրենց կյանքում: Տեղեկատվությունը հասանելի է տեղեկատվական կենտրոնների, հատուկ հետաքրքրության կազմակերպությունների, արտադրողների և ծառայություն մատուցողների, լրատվամիջոցների, գրադարանների և համացանցի (ինտերնետի) միջոցով:

 

Ժամանակի հետ տեղեկատվությունը մարդկանց հասնում է առանց ճշգրտվելու: Ինչն առաջ է բերում հավաստիության, վավերականության և հուսալիության հարցեր: Բացի այդ, տեղեկատվությունը հասանելի է բազմազան լրատվամիջոցների միջոցով, այդ թվում, գրաֆիկական, լսողական և տեքստային: Ինչը հատուկ մարտահրավերներ է առաջադրում տեղեկատվության` բարոյական և իրավական ձևով գնահատման, ըմբռնման և օգտագործման հարցում: Տեղեկատվության ոչ հավաստի որակը և ընդլայնվող քանակը նաև մեծ մարտահրավերներ են առաջադրում հասարակության առջև: Տեղեկատվության և տեխնոլոգիաների սոսկ առատությունն ինքնին չի ստեղծի ավելի տեղեկացված քաղաքացիներ, առանց տեղեկատվությունն արդյունավետ ձևով օգտագործելու լրացուցիչ ըմբռնման և կարողության:

 

Ի՞նչ է տեղեկատվական գրագիտությունը

Տեղեկատվական գրագիտությունը սովորաբար սահմանվել է որպես ըմբռնում և կարողությունների ամբողջություն, որը հնարավորություն է տալիս անհատներին «ճանաչել, թե երբ է տեղեկատվությունն անհրաժեշտ, և ունենալ անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու, գնահատելու և արդյունավետ օգտագործելու կարողություն»:

 

Ավելի լայն համատեքստում, որպես տեղեկատվության գրագետ մարդիկ բնութագրվել են նրանք, ովքեր «գիտեն, թե երբ է նրանց հարկավոր տեղեկատվությունը և ապա կարող են որոշել, գտնել, գնահատել, կազմակերպել և արդյունավետ օգտագործել այն տեղեկատվությունը, որը հարկավոր է հասցեագրել և օգնել անձնական, աշխատանքի հետ կապված կամ լայն սոցիալական հարցերը և խնդիրները լուծելու համար»:

 

Տեղեկատվության գրագետ մարդիկ

Տեղեկատվության գրագետ մարդիկ

  • գնահատում են տեղեկատվության անհրաժեշտությունը
  • սահմանում են անհրաժեշտ տեղեկատվության ծավալը
  • արդյունավետորեն օգտվում են տեղեկատվությունից
  • քննադատորեն գնահատում են տեղեկատվությունը և նրա աղբյուրները
  • դասակարգում, պահպանում, կառավարում և վերամշակում են հավաքագրված կամ ստացված տեղեկատվությունը
  • միավորում են ընտրված տեղեկատվությունն իրենց գիտելիքների շտեմարանի հետ
  • արդյունավետ օգտագործում են տեղեկատվությունը սովորելու, նոր գիտելիքներ ստեղծելու, խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու համար
  • հասկանում են տեղեկատվության օգտագործման տնտեսական, իրավական, սոցիալական, քաղաքական և մշակութային հարցերը
  • հնարավորություն ունեն ստանալ և օգտագործել տեղեկատվությունը բարոյական և օրինական կերպով
  • օգտագործում են տեղեկատվությունը և գիտելիքը քաղաքացիության և սոցիալական պատասխանատվության մասնակցության համար
  • կրում են տեղեկատվական գրագիտությունը որպես անկախ և ողջ կյանքի ընթացքում ուսուցման մի մաս:

Տեղեկատվական գրագիտությունը միավորվում է և ավելի լայն է, քան տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) սահուն օգտագործումը: Գիտական հրապարակումների թվայնացման և առցանց տրամադրման աճի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների սահուն օգտագործումը պահանջում է ավելին, քան համակարգչային գրագիտության հետ կապված ծրագրային և տեխնիկական միջոցների ուսուցումը: Տեղեկատվական գրագիտությունը մտավոր շրջանակ է տեղեկատվության անհրաժեշտությունը, ըմբռնումը, գտնելը, գնահատումը և օգտագործումը ճանաչելու համար:

 

Սրանք են այն գործողությունները, որոնց կարող են օժանդակել մասամբ տեղեկատվական տեխնոլոգիաների սահուն օգտագործումը, մասամբ լուրջ ուսումնասիրության մեթոդները, բայց ամենակարևորը` քննադատական զանազանման և հիմնավորման միջոցով: Տեղեկատվական գրագիտությունը նախաձեռնում, պահպանում ու տարածում է ամբողջ կյանքի ընթացքում ուսուցումը ունակությունների միջոցով, որոնք կարող են օգտագործել տեխնոլոգիաները, բայց ի վերջո անկախ են նրանցից:

 

Տեղեկատվական գրագիտությունը և ողջ կյանքի ընթացքում ուսուցումը

Ամբողջ կյանքի ընթացքում ուսուցումը «բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական ուսուցումն է, թե՛ կանխամտածված, թե՛ չնախատեսված, որը տեղի է ունենում ցանկացած պահի կյանքի ողջ ընթացքում»: Սակայն, կանխամտածված ողջ կյանքի ընթացքում ուսուցումը, թե՛ պաշտոնապես, թե՛ ինքնակառավարվող, համարվում է անհրաժեշտ շնորհիվ արագ տեխնոլոգիական, սոցիալական, մշակութային և տնտեսական փոփոխության:

Տեղեկատվական գրագիտությունը ողջ կյանքի ընթացքում ուսման «նախապայմանն է» և «էական հնարավորություն ընձեռողը»:

 

Ամերիկյան Գրադարանային Ասոցիացիայի նախագահը հայտարարում է, որ տեղեկատվության գրագետ մարդիկ`

 

... գիտեն, թե ինչպես կարելի է սովորել, քանի որ նրանք գիտեն, թե գիտելիքը ինչպես է կազմակերպված, ինչպես գտնել տեղեկատվությունը, և ինչպես կարելի է օգտագործել տեղեկատվությունն այնպես, որ ուրիշները կարողանան սովորել նրանցից: Նրանք պատրաստ են ողջ կյանքի ընթացքում ուսմանը, քանի որ նրանք միշտ կարող են գտնել տեղեկատվությունը ցանկացած խնդրի կամ որոշման համար:

 

 

Բացի այդ, Ամերիկյան Գրադարանային Ասոցիացիան հայտարարում է, որ տեղեկատվական գրագիտությունը «անձնական հզորացման միջոց է: Այն թույլ է տալիս մարդկանց հաստատել կամ հերքել փորձագիտական կարծիքները և դառնալ ճշմարտության անկախ փնտրողներ»: Տեղեկատվական գրագիտությունը կարող է համարվել անկախ ուսման ենթաբազմություն, որն իր հերթին հանդիսանում է ողջ կյանքի ընթացքում ուսման ենթաբազմություն:

 

Information Literacy

 

1994 թվականին, Քենդիի, Քրեբերթի և Օ'Լեարի (Candy, Crebert and O’Leary’s) «Ողջ կյանքի ընթացքում սովորողների զարգացումը նախադիպլոմային կրթության միջոցով» զեկույցը կապեց տեղեկատվական գրագիտությունը ողջ կյանքի ընթացքում ուսուցման հետ: Ողջ կյանքի ընթացքում սովորողի նրա պրոֆիլը ներառում էր տեղեկատվության գրագիտության հետևյալ որակները կամ բնութագրերը`

  • հիմնական ընթացիկ ռեսուրսների մասին գիտելիքը հասանելի է ուսումնասիրության առնվազն մեկ ոլորտում
  • հետազոտելի հարցերը ձևակերպելու կարողության առկայություն ուսումնասիրության առնվազն մեկ ոլորտում
  • տեղեկատվություն գտնելու, գնահատելու, կառավարելու և մի շարք համատեքստերում օգտագործելու կարողության առկայություն
  • տեղեկատվություն ստանալու կարողության առկայություն` օգտագործելով տարբեր լրատվամիջոցներ
  • տեղեկատվությունը տարբեր ձևերով վերծանելու կարողության առկայություն` գրավոր, վիճակագրական, գրաֆիկներ, գծապատկեր, դիագրամներ և աղյուսակներ
  • տեղեկատվության քննադատական գնահատում:

Տեղեկատվական գրագիտությունը ընդհանուր է բոլոր առարկաների, բոլոր ուսումնական միջավայրերի և կրթական բոլոր մակարդակների համար: Այն հնարավորություն է տալիս սովորողներին քննադատորեն ներգրավվել բովանդակության մշակմանը և ընդլայնել իրենց հետազոտությունները, դառնալ ավելի ինքնակառավարվող և ենթադրել ավելի մեծ վերահսկողություն իրենց ուսուցման նկատմամբ:






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals