Մարդկային ռեսուրսների կառավարում
 

Մարդկային ռեսուրսների կառավարում

Ներածություն

Մարդկային ռեսուրսների կառավարումը ռազմավարական և հետևողական մոտեցում է կազմակերպության առավել արժեքավոր ակտիվների կառավարման նկարմամբ, այն է` մարդիկ, ովքեր աշխատում են այնտեղ և անհատապես և կոլեկտիվ, նպաստելով բիզնես նպատակների իրականացմանը: Մարդկային ռեսուրսների կառավարման հապավումն է ՄՌԿ:

 

Մարդկային ռեսուրսների կառավարումը կազմակերպչական գործառույթ է, որը զբաղվում է մարդկանց առնչվող հարցերով, ինչպիսիք են օրինակ` փոխհատուցում, աշխատանքի ընդունում, կատարած աշխատանքի կառավարում, կազմակերպության զարգացում, անվտանգություն, առողջություն, նպաստներ, կենսաթոշակներ, աշխատակցի խրախուսում, հաղորդակցում, վարչարարություն (ադմինիստրացիա) և վերապատրաստում: ՄՌԿ-ը կարող է իրականացվել նաև անմիջական ղեկավարների կողմից:

 

Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը (ՄՌԿՀ), մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգը (ՄՌՏՀ), ՄՌ-ի տեխնոլոգիան, որ կոչվում է նաև ՄՌ-ի մոդուլներ, կամ պարզապես «Վճարացուցակ» (“Payroll”), վերաբերում է համակարգերին և գործընթացներին, որոնք գտնվում են մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) և տեղեկատվական տեխնոլոգիաների հատման կետում:

 

Այն ՄՌԿ-ը և մասնավորապես նրա հիմնական ՄՌ-ի գործունեությունը և գործընթացները միավորում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ որպես կանոնակարգ, մինչդեռ տվյալների մշակման համակարգերի ծրագրավորումը վերածվել է ձեռնարկության ռեսուրսների պլանավորման (ՁՌՊ) ծրագրային ապահովման ստանդարտացված սահմանված կարգի (routines) և փաթեթների:

 

Ընդհանուր առմամբ, այս ՁՌՊ համակարգերը սկզբնավորվում են ծրագրային ապահովումից, որն ինտեգրում է տեղեկատվությունը տարբեր կիրառական ծրագրերից մեկ ընդհանուր ունիվերսալ տվյալների շտեմարանում: Նրա ֆինանսական և մարդկային ռեսուրսների մոդուլների կապակցումը մեկ տվյալների շտեմարանի միջոցով ամենակարևոր տարբերակումն է անհատապես և մասնավոր մշակված նախորդ տարբերակների նկատմամբ, ինչն այս ծրագրային ապահովումը դարձնում է ինչպես կոշտ/խիստ, այնպես էլ ճկուն:

 

Ի՞նչ է մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգը

Մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգը (ՄՌՏՀ) տվյալների մուտքագրման, տվյալների վերահսկման և բիզնեսի շրջանակներում մարդկային ռեսուրսների, վճարացուցակի, կառավարման և հաշվապահական հաշվառման գործառույթների համար տվյալների տեղեկատվական պահանջների ծրագրային ապահովում կամ առցանց լուծում է:

 

Սովորաբար միասնական փաթեթով, որպես տվյալների շտեմարան, հարյուրավոր ընկերություններ վաճառում են որոշակի ձևով մշակված մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգեր և յուրաքանչյուր ՄՌՏՀ ունի տարբեր հնարավորություններ: Պատվիրատուներին, հաճախորդներին խորհուրդ է տրվում զգուշորեն ընտրել իրենց ՄՌՏՀ-ը` հաշվի առնելով այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են իրենց ընկերությանը:

 

Որպես կանոն, հաջողված մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգերը (ՄՌՏՀ) ընդհանուր առմամբ տրամադրում են հետևյալ հնարավորությունները`

  • բոլոր աշխատակիցների մասին տեղեկատվության կառավարում
  • աշխատակիցների մասին տեղեկատվության հիմքով հաշվետվությունների ներկայացում և վերլուծություն
  • ընկերության հետ կապված փաստաթղթեր, ինչպիսիք են աշխատակիցների ձեռնարկներ, վթարային տարահանման (էվակուացիայի) ընթացակարգեր և անվտանգության ուղեցույցներ
  • նպաստների, կենսաթոշակների վարչարարություն, այդ թվում ցուցակագրման, կարգավիճակի փոփոխությունների և անձնական տեղեկությունների թարմացման գործընթացներ
  • ամբողջական ինտեգրում վճարացուցակի և ընկերության այլ ֆինանսական ծրագրային ապահովման և հաշվառման համակարգերի հետ
  • թեկնածու աշխատակիցների դիմումների վերահսկում և ռեզյումեների կառավարում:

 

ՄՌՏՀ-ը, որն առավել արդյունավետ է ծառայում ընկերություններին, հետևում է`

  • հաճախումներին և վճարվող արձակուրդի օգտագործմանը
  • վճարումների բարձրացմանը և պատմությանը
  • վճարումների աստիճաններին և զբաղեցված պաշտոններին
  • աշխատանքի կատարման մշակման պլաններին
  • անցած վերապատրաստմանը
  • անցած կարգապահական գործողություններին
  • աշխատակիցների անձնական տեղեկատվությանը
  • կառավարմանը և հիմնական աշխատակիցների իրավահաջորդականության պլաններին
  • մեծ ներուժ ունեցող աշխատակիցների բացահայտմանը
  • թեկնածու աշխատակիցների վերահսկմանը, հարցազրույցների անցկացմանը և ընտրությանը:

 

Վճարվող արձակուրդի (PTO: paid time off) քաղաքականությունը համատեղում, միավորում է արձակուրդը, հիվանդության ժամանակը և անձնական ժամանակը օրերի առանձին բանկում աշխատակցի վճարվող արձակուրդի համար: Վճարվող արձակուրդի քաղաքականությունը ստեղծում է օրերի խումբ, որն աշխատակիցը կարող է օգտագործել իր հայեցողությամբ: Երբ աշխատակցին անհրաժեշտ է արձակուրդ, ապա վճարվող արձակուրդի քաղաքականությունը հնարավորություն է տալիս վերցնել այդ արձակուրդը:

 

Արդյունավետ ՄՌՏՀ-ը տրամադրում է տեղեկատվություն գրեթե այն ամենի մասին, ինչն անհրաժեշտ է ընկերությանը` առկա, նախկին և թեկնածու աշխատակիցների մասին տեղեկատվությանը հետևելու և վերլուծելու համար: Պատվիրատու ընկերությունը պետք է ընտրի մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգ և հարմարեցնի այն իր պահանջներին:

 

Պատշաճ ՄՌՏՀ-ով մարդկային ռեսուրսների աշխատակազմը հնարավորություն է տալիս աշխատակիցներին կատարել իրենց նպաստների, կենսաթոշակների մասին տեղեկատվության թարմացումներ և հասցեների փոփոխություններ` դրանով իսկ ազատելով ՄՌ-ի անձնակազմին առավել ռազմավարական գործառույթների իրականացման համար: Բացի այդ, հեշտացվում է աշխատակիցների կառավարման համար անհրաժեշտ տվյալները, գիտելիքի մշակումը, կարիերայի աճը և´ զարգացումը և´ հավասար վերաբերմունքը:

 

Ի վերջո, կառավարիչները կարող են օգտվել անհրաժեշտ տեղեկատվությունից իրենց հաշվետու աշխատակիցների հաջողությանը իրավաբանորեն, բարոյապես և արդյունավետ աջակցելու համար:

 

Նպատակ

Մարդկային ռեսուրսների կառավարումը հիմնված է աշխատակիցների ներուժի արդյունավետ օգտագործման վրա` կորպորացիայի կամ այլ տեսակի կազմակերպության շրջանակներում երկու հիմնական նպատակներին հասնելու համար:

Առաջին նպատակն է աշխատակիցների տաղանդների ու հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ հասնել գործառնական նպատակներին, որոնք հանդիսանում են կազմակերպության գերագույն, վերջնական նպատակը:

 

Կազմակերպության նպատակներին հասնելու հետ մեկտեղ մարդկային ռեսուրսների կառավարումը նաև փորձում է ապահովել, որ անհատ աշխատողը գոհ լինի ինչպես աշխատանքային միջավայրից, այնպես էլ փոխհատուցումից և նպաստներից, կենսաթոշակներից, որոնք նա ստանում է:

 

Ակնհայտ է, որ Էլ.-ՄՌԿ առաջարկում է ներուժ մարդկային ռեսուրսների ստորաբաժանման հաճախորդներին (և աշխատակիցներին և ղեկավարությանը) տրամադրվող ծառայությունները բարելավելու, մարդկային ռեսուրսների ստորաբաժանման շրջանակներում արդյունավետությունը և ծախսարդյունավետությունը բարելավելու, և կազմակերպչական նպատակներին հասնելու գործում ՄՌ ռազմավարական գործընկեր դառնալու համար:

 

ՄՌԿՀ հիմնական տարրերը

ՄՌԿՀ-ը թույլ է տալիս ձեռնարկություններին ավտոմատացնելու մարդկային ռեսուրսների կառավարման բազմաթիվ ասպեկտներ` մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանման ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաև ՄՌ-ի գործընթացների ստանդարտացման միջոցով ստորաբաժանման արդյունավետության բարձրացման երկակի օգուտներով: Ներկայիս մարդկային ռեսուրսների կառավարման համակարգերն ունեն հետևյալ հիմնական մոդուլները`

  • Կազմակերպություն
  • Վճարացուցակ
  • Ժամանակ և հաճախում
  • Նպաստների, կենսաթոշակների կառավարում
  • Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ
  • Աշխատողների հավաքագրում, վարձում
  • Վերապատրաստում
  • Աշխատակիցների ինքնասպասարկում
  • Հաշվետվություններ:

 

Կազմակերպություն

Կազմակերպություն մոդուլը կազմակերպության կառուցվածքն է, ինչպիսիք են ընկերության կառուցվածքը, գտնվելու վայրը, ստորաբաժանումը, նշանակումները, աշխատակիցների խումբը և կազմակերպության փոփոխությունը, ինչպես օրինակ` հրաժարականը, դադարեցումը, տեղափոխումը, պաշտոնի բարձրացումը:

 

Վճարացուցակ

Վճարացուցակ մոդուլը ավտոմատացնում է վճարման գործընթացը` հավաքագրելով տվյալներ աշխատակիցների ժամանակի և հաճախումների մասին, հաշվարկելով տարբեր պահումներ և հարկեր, և ստանալով պարբերական վճարման չեկեր և աշխատողների հարկային հաշվետվություններ: Տվյալները սովորաբար ստացվում են մարդկային ռեսուրսների և ժամանակի վարման, պահպանման մոդուլներից ավտոմատ ավանդի և ֆիզիկական (manual) չեկի գրելու կարողությունները հաշվարկելու համար: Այս մոդուլը կարող է ընդգրկել աշխատակիցների հետ կապված բոլոր գործարքները, ինչպես նաև ինտեգրվել առկա ֆինանսական կառավարման համակարգերին:

 

Ժամանակ և հաճախումներ

Ժամանակ և հաճախումներ մոդուլն ավտոմատացնում է ժամանակի վերահսկման համապատասխան գործընթացները և խթանում է կազմակերպության կատարած աշխատանքները` վերացնելով թղթային և ֆիզիկական աշխատանք պահանջող (manual) գործընթացները կապված ժամանակի և հաճախումների պահանջների հետ: Այս արդիականացված մոդուլն օգնում է արդյունավետորեն կազմակերպել աշխատանքի զբաղվածության տվյալները: Ինչպես նաև օգնում է բարելավել աշխատուժի կառավարումը և նվազագույնի հասցնել սխալները կազմակերպության աշխատակիցների հաճախումների քաղաքականության հարկադիր իրականացման գործում:

 

Նպաստների, կենսաթոշակների կառավարում

Նպաստների, կենսաթոշակների կառավարում մոդուլը կազմակերպությունների համար ապահովում է համակարգ` նպաստների տրամադրման ծրագրերին աշխատակիցների մասնակցությունը կառավարելու և վերահսկելու նպատակով: Սրանք սովորաբար ընդգրկում են ապահովագրություն, փոխհատուցում, շահույթի բաժանում և կենսաթոշակի անցում:

 

Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ

Մարդկային ռեսուրսների կառավարում մոդուլը բաղադրիչ է, որն ընդգրկում է բազմաթիվ այլ ՄՌ-ի ասպեկտներ` աշխատանքի համար դիմում հայտ ներկայացնելու գործընթացից մինչև կենսաթոշակի անցնելը: Համակարգը գրանցում է հիմնական ժողովրդագրական և հասցեների տվյալները, ընտրությունը, վերապատրաստումը և զարգացումը, հնարավորությունների և հմտությունների կառավարումը, փոխհատուցման պլանավորման արձանագրությունները և այլ նմանատիպ գործունեություն:

 

Առաջատար համակարգերը ապահովում են դիմում հայտեր «կարդալու» և կարևոր տվյալները տվյալների շտեմարանի անհրաժեշտ, համապատասխան դաշտերում մուտքագրելու, գործատուներին ծանուցելու կարողություն և ապահովում են թափուր աշխատատեղերի կառավարում և վերահսկում:

 

Մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթը ներառում է կազմակերպության աշխատակիցների հավաքագրում, տեղաբաշխում, գնահատում, փոխհատուցում և զարգացում:

 

Հավաքագրում

Առցանց հավաքագրումը դարձել է առաջնային մեթոդներից մեկը, որն օգտագործվում է ՄՌ-ի ստորաբաժանումներում կազմակերպության շրջանակներում առկա պաշտոնների համար պոտենցիալ թեկնածուների` աշխատանքի համար դիմած անձանց, հավաքագրման համար: Տաղանդի կառավարման համակարգերը (Talent Management Systems), որպես կանոն պարփակում են`

  • անձնակազմի ներուժի օգտագործման վերլուծություն կազմակերպության շրջանակներում
  • հնարավոր թեկնածու աշխատակիցների բացահայտում
  • ընկերությանն ուղղված ցանկերի միջոցով հավաքագրում
  • առցանց հավաքագրման կայքերի կամ հրապարակումների միջոցով հավաքագրում, որոնք պահանջարկ են վայելում ինչպես հավաքագրողների, այնպես էլ թեկնածու աշխատակիցների համար:

 

Նշանակալի ծախսերը, որը կազմակերպությունը կրել է կազմակերպված հավաքագրման փորձեր իրականացնելու, ընդհանուր կամ կոնկրետ ոլորտի աշխատանքի վահանակներ փակցնելու և հասանելի պաշտոնների մրցակցությունը բացահայտելու գործում, պատճառ են հանդիսացել աշխատանքի համար դիմած նվիրված Թեկնածուների վերահսկման համակարգի (Applicant Tracking System)  կամ «ԹՎՀ» մոդուլի զարգացման համար:

 

Վերապատրաստում

Վերապատրաստման մոդուլը կազմակերպությունների համար ապահովում է համակարգ` աշխատակիցների վերապատրաստման և զարգացման նախաձեռնությունները կառավարելու և վերահսկելու նպատակով:

 

Համակարգը, որը սովորաբար կոչվում է Ուսուցման կառավարման համակարգ (Learning Management System), որպես առանձին ՏՏ լուծում, ՄՌ թույլ է տալիս հետևելու աշխատակիցների կրթությանը, որակավորմանը և հմտություններին, ինչպես նաև, մատնանշում է, թե որ հմտությունները զարգացնելու համար ինչ վերապատրաստման դասընթացներ, գրքեր, լազերային սկավառակներ, վեբ-ուսուցում կամ նյութեր են հասանելի:

 

Դասընթացներն այնուհետև կարող են ներկայացվել կոնկրետ ամսաթվի սեսիաներում, պատվիրակներով և վերապատրաստման ռեսուրսներով, որոնք պլանավորվում են և կառավարվում միևնույն համակարգի շրջանակներում:

Արդիականացված ուսուցման կառավարման համակարգը թույլ է տալիս կառավարիչներին հաստատել ուսուցումը, բյուջեները և օրացույցները` ողջ գործընթացի կառավարմանը և գնահատման չափանիշներին զուգահեռ:

 

Աշխատակիցների ինքնասպասարկում

Աշխատակիցների ինքնասպասարկման մոդուլը հնարավորություն է տալիս աշխատակիցներին տեղեկանալ մարդկային ռեսուսների հետ կապված տվյալներին և իրականացնել մի շարք ՄՌ գործարքներ համակարգի նկատմամբ: Աշխատակիցները համակարգից կարող են տեղեկանալ իրենց հաճախումների արձանագրությունների մասին առանց տեղեկատվություն հարցնելու ՄՌ անձնակազմից: Մոդուլը նաև թույլ է տալիս վերահսկողներին հաստատել արտաժամյա հարցումները իրենց ենթականերից համակարգի միջոցով, առանց ծանրաբեռնելու մարդկային ռեսուրսների ստորաբաժանմանը:

 

Հաշվետվություններ

Հաշվետվությունների մոդուլն ըստ աշխատակիցների անհատական կարիքների ապահովում է անձնավորված հաշվետվություն: Կարող են սահմանվել ցանկացած քանակի հաշվետվություններ` ընտրելով չափանիշներ որոնման չափանիշների շարքից  և հաշվետվությունների դաշտերից: Հաշվետվությունների սահմանումները կարող են պահվել այս առաջադրանքի կրկնությունից խուսափելու համար: Երբ հաշվետվության սահմանումը պահված է, հաշվետվությունը կարող է ներկայացվել` տրամադրելով պահանջվող չափանիշների տվյալները:

 

Շատ կազմակերպություններ անցել են ավանդական գործառույթներից և մշակել են մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգեր, որոնք աջակցում են աշխատակիցների հավաքագրման, ընտրության, վարձելու, աշխատանքի տեղավորման, կատարած աշխատանքի գնահատումների, աշխատակիցների շահերի վերլուծության, առողջության, ապահովության և անվտանգության գործընթացներին, մինչդեռ մյուսները ինտեգրում են արտապատվիրված (outsourced) Թեկնածուների վերահսկման համակարգը (Applicant Tracking System), որն ընդգրկում է վերը նշված տարրերի ենթաբազմությունը:

 

ՄՌԿ համակարգերի առավելությունները

Մինչդեռ վերոնշյալ ՄՌ մոդուլներից յուրաքանչյուրը տրամադրում է առավելություններ հենց մարդկային ռեսուրսների ստորաբաժանմանը, կիրառական ծրագրերը նաև նպաստում են ձեռնարկությանը որպես ամբողջություն:

ՄՌԿ համակարգերը փոխակերպում են մարդկային ռեսուրսների տեղեկատվությունը թվային ձևաչափի` թույլ տալով, որ այդ տեղեկատվությունը ավելացվի ձեռնարկության գիտելիքի կառավարման համակարգերին: Արդյունքում ՄՌ տվյալները կարող են ինտեգրվել ձեռնարկության ավելի մեծ Ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման (ՁՌՊ) համակարգերին:

 

Ամբողջ ձեռնարկության ռեսուրսների օգտագործումը վերլուծելիս այս տվյալները կարող են անգնահատելի լինել:  Աշխատուժի ժամանակի օգտագործման հետ կապված տվյալները կարող են ընդլայնել ղեկավարության` որոշում կայացնելու կարողությունները` թույլ տալով ՄՌ բաժնին ռազմավարության ձևավորման համար ստեղծել ամբողջական մոտեցում ձեռնարկության համար որպես ամբողջություն:

 

Էլ.-ՄՌԿ

Էլեկտրոնային ՄՌԿ (Էլ.-ՄՌԿ) տեղեկատվական տեխնոլոգիաների (պլանավորումը, ներդրումը) գործարկումն է և՛ ցանցի ստեղծման, և՛ աջակցության համար առնվազն երկու անհատ կամ կոլեկտիվ դերակատարների համար ՄՌ գործունեության իրենց համատեղ իրականացման գործում:

 

Էլ.-ՄՌԿ նույնը չէ, ինչ որ ՄՌՏՀ (Մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգ), որն առնչվում է ՏՀՏ համակարգերին, որոնք օգտագործվում են մարդկային ռեսուրսների ստորաբաժանումների շրջանակներում: Ոչ էլ այն նույն է, ինչ որ վիրտուալ ՄՌԿ կամ Վ-ՄՌԿ, որը Լիփեքի (Lepak) և Սնելլի (Snell) կողմից սահմանվում է որպես «... ցանցի վրա հիմնված կառուցվածք, որը ստեղծված է համագործակցության վրա և, որպես կանոն միջնորդվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կողմից` օգնելու կազմակերպությանը ձեռք բերել, զարգացնել, և տեղադրել մտավոր կապիտալ»:

 

Էլ.-ՄՌԿ ըստ էության մարդկային ռեսուրսների գործառույթների փոխանցումն է կառավարմանը և աշխատակիցներին: Այս գործառույթները որպես կանոն նրանց հասանելի են համացանցի (ինտերնետի) միջոցով կամ այլ ինտերնետային տեխնոլոգիաների ուղիներով:

 

Որոշ ընտրված ՄՌ գործառույթներ կատարելու համար կառավարիչների և աշխատակիցների լիազորումը ազատում է մարդկային ռեսուրսների բաժնին այդ խնդիրներից` հնարավորություն տալով ՄՌ անձնակազմին կենտրոնանալ ՄՌ ավելի քիչ գործառնական ու ավելի շատ ռազմավարական տարրերի վրա և թույլ տալով կազմակերպություններին իջեցնել ՄՌ ստորաբաժանման անձնակազմի մակարդակները, քանի որ վարչական բեռը թեթևացվում է:

 

Ակնկալվում է, որ, երբ Էլ.-ՄՌԿ կզարգանա և կդառնա ավելի արմատավորված բիզնես մշակույթում, այս փոփոխությունները կդառնան ավելի ակնհայտ, բայց դրանք դեռ պետք է բացահայտվեն է զգալի աստիճանի:

 

Տեսակներ

Առկա է Էլ.-ՄՌԿ 3 շարք: Դրանք ներկայացվում են համապատասխանաբար որպես`

  • Գործառնական (Operational)
  • Հարաբերական (Relational)
  • Ձևափոխական (Transformational)

Գործառնական

Գործառնական Էլ.-ՄՌԿ զբաղվում է վարչարարական գործառույթներով, օրինակ` վճարացուցակներով և աշխատակիցների անձնական տվյալներով:

 

Հարաբերական

Հարաբերական Էլ.-ՄՌԿ զբաղվում է բիզնես գործընթացների աջակցությամբ վերապատրաստման, հավաքագրման, կատարած աշխատանքի կառավարման և այլ միջոցներով:

 

Ձևափոխական

Ձևափոխական Էլ.-ՄՌԿ զբաղվում է ռազմավարական ՄՌ գործունեությամբ, ինչպիսիք են` գիտելիքի կառավարում ,ռազմավարական վերակողմնորոշում:

 

Իրենց ՄՌ նպատակներին հասնելու համար կազմակերպությունը կարող է իրականացման համար ընտրել այս շարքից ցանկացած թվով Էլ.-ՄՌԿ քաղաքականություններ:

 

Էլ.-ՄՌԿ Նպատակ

Ակնհայտ է, որ Էլ.-ՄՌԿ առաջարկում է ներուժ մարդկային ռեսուրսների ստորաբաժանման հաճախորդներին (և աշխատակիցներին և ղեկավարությանը) տրամադրվող ծառայությունները բարելավելու, մարդկային ռեսուրսների ստորաբաժանման շրջանակներում արդյունավետությունը և ծախսարդյունավետությունը բարելավելու, և կազմակերպչական նպատակներին հասնելու գործում ՄՌ ռազմավարական գործընկեր դառնալու համար:






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals