Օժանդակման կենտրոնի տեխնիկական մասնագետներ | IT Knowledge Portal
 

Օժանդակման կենտրոնի տեխնիկական մասնագետներ

Կատեգորիա` Ցանցային մշակում

Նկարագիր 

Օժանդակման կենտրոնի տեխնիկական մասնագետները տրամադրում են առաջնային (first-line) տեխնիկական աջակցություն համակարգչային այն օգտվողներին, ովքեր դժվարություններ ունեն համակարգչային տեխնիկական միջոցների և համակարգչային կիրառական ծրագրերի և հաղորդակցության ծրագրերի հետ: Նրանք աշխատում են համակարգչի տեխնիկական միջոցների արտադրական ընկերություններում և մանրածախ առևտրային գործունեություն ծավալող գործարարների հետ, ծրագրավորողների հետ, տեղեկատվական կենտրոններում (call centers) և տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում: Այս խմբի տեխնիկական մասնագետները աշխատում են նաև տեխնիկական աջակցության ծառայություն մատուցող ընկերություններում, կամ ինքնազբաղված են:

 

Հիմնական պարտականությունները

Օժանդակման կենտրոնի տեխնիկական մասնագետները կատարում են ստորև նշված պարտականությունների  մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • հետևում, հայտանբերում և վերացնում են կրկնօրինակների (backups) խափանումները
  • հետևում են փաստաթղթային ընթացակարգերին
  • կառավարում և վերահսկում են ցանցային գործառնությունները
  • կառավարում են օժանդակման կենտրոնի էլեկտրոնային փոստը և ընթացք են տալիս պատվիրատուների դիմում պահանջներին
  • կառավարում են օժանդակման կենտրոնին ուղղված զանգերը և պատասխանում դրանց
  • հաղորդակցվում են էլեկտրոնային և անհատական հաղորդակցման եղանակով համակարգչային այն օգտվողների հետ, ովքեր  դժվարանում են որոշել և գրանցել առկա խնդիրները
  • տեղեկանում են օգտվողների ուղեցույցներից, տեխնիկական ուսումնական ձեռնարկներից և այլ փաստաթղթերից, որպեսզի հետազոտեն և ի հայտ եկած խնդիրներին լուծում տան
  • նմանակում (Emulate) կամ վերարտադրում են այն տեխնիկական խնդիրները, որոնց հանդիպում են օգտվողները
  • օգտվողներին տրամադրում են խորհրդատվություն և վերապատրաստում ի պատասխան ի հայտ եկած դժվարությունների
  • օգտվողներին ապահովում են բիզնես համակարգերի, ցանցերի և համացանց (ինտերնետ) աջակցություն` ի պատասխան ի հայտ եկած դժվարությունների
  • հավաքագրում, կազմում և պահպանում են խնդիրների և լուծումների գրանցամատյան` տեխնիկական աջակցության այլ վերլուծաբանների օգտագործման համար
  • մասնակցում են կիրառական ծրագրերի և այլ ծրագրերի վերնախագծման գործընթացին
  • աջակցում և օժանդակում են վարչարարական անձնակազմին իրենց խնդիրներում
  • կարող են վերահսկել աշխատանքային խմբի տեխնիկական սպասարկման այլ աշխատակիցների
  • կառավարում և վերահսկում են տվյալների կրկնօրինակների (backpus) պատրաստման աշխատանքները
  • սպասրկում են բոլոր բիզնես կիրառական ծրագրերը և տեղեկատվական համակարգերի լուծումները
  • աշխատում են ի նպաստ բիզնես նպատակների ու ռազմավարությունների:

Ներկայացվող պահանջները

  • Սովորաբար պահանջվում է դիպլոմ կամ բակալավրի աստիճան համակարգչային գիտության, համակարգչային ծրագրավորման, կամ ցանցային ադմինիստրացիայի ոլորտում:
  • Սովորաբար պահանջվում է վերապաստրաստման դասընթացներ համակարգչային ծրագրավորման կամ ցանցային ադմինիստրացիայի ոլորտում:
  • Որոշ գործատուների կողմից կարող է պահանջվել ծրագրային ապահովման հավաստագրող մարմնի կողմից տրամադրված հավաստագրում կամ անցկացված վերապատրաստում:

Հնարավոր անվանումներ 

Տեղեկատվական կենտրոնի գործակալ - Տեխնիկական աջակցություն
Պատվիրատուների աջակցության ներկայացուցիչ - համակարգեր
Համակարգչային օժանդակման կենտրոնի ներկայացուցիչ - համակարգեր
Համակարգչային օժանդակման կենտրոնի վերահսկիչ
Տեխնիկական միջոցների տեղակայման տեխնիկական մասնագետ
Համակարգիչների տեխնիկական միջոցների աջակցության վերլուծաբան
Օգտվողների սպասարկման տեխնիկական մասնագետ
Ծրագրային ապահովման տեղակայման տեխնիկական մասնագետ
Ծրագրային ապահովման տեխնիկական աջակցության վերլուծաբան
Համակարգերի սպասարկման ներկայացուցիչ
Տեխնիկական սպասարկման վերլուծաբան - համակարգեր
Տեխնիկական սպասարկման վերահսկիչ
Օգտվողների սպասարկման տեխնիկական մասնագետ




Կատեգորիա` Ցանցային մշակում


 
 
© 2018 Association of Modern Technologies Professionals