Ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգեր
 

Ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգեր

Ներածություն

Ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգերը կուտակում և վերլուծում են ֆինանսական տվյալները` բիզնեսի վարման գործընթացում ֆինանսական կառավարման արդյունավետ որոշումներ կայացնելու համար: Ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգերի հապավումն է ՖԿՏՀ:

 

Ֆինանսական տեղեկատվական համակարգի հիմնական նպատակն է բավարարել ընկերության պարտադիր ֆինանսական պարտավորությունները, օգտագործելով նվազագույն չափով ֆինանսական ռեսուրսներ, որոնք համապատասխանում են անվտանգության ամրագրված սահմաններին:

 

Համակարգի կողմից ստեղծված արդյունքները ներառում են հաշվապահական հաշվետվություններ, գործող և կապիտալ բյուջեներ, շրջանառու կապիտալի հաշվետվություններ, դրամական հոսքերի կանխատեսումներ և տարբեր «Ինչ կլինի, եթե...» տեսակի վերլուծություններ:

 

Ֆինանսական տվյալների գնահատումը կարող է իրականացվել հարաբերակցության գործակցի վերլուծության, միտումների, աճի գնահատման և ֆինանսական պլանավորման մոդելավորման միջոցով: Ֆինանսական պլանավորումը և կանխատեսումները հեշտացվում են, եթե օգտագործվում են Որոշումների աջակցության համակարգի (ՈԱՀ, DSS: Decision Support System) հետ համատեղ:

 

Ի՞նչ է Ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգը

Ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգը`

  • հետևում է ֆինանսական իրադարձություններին և ամփոփում է տեղեկատվությունը
  • աջակցում է կառավարման համապատասխան հաշվետվությունների, քաղաքականության որոշումների, վստահված անձի պարտականությունների և աուդիտի ենթակա ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացին
  • պետք է նախագծված լինի ծրագրային ապահովման, տեխնիկական միջոցների, անձնակազմի, ընթացակարգերի, վերահսկումների և տվյալների միջև տրամաբանական կապերով:

Սովորաբար, ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգը վերաբերում է ֆինանսական գործառնությունների ավտոմատացմանը:

 

Կատարյալ ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգ

Կատարյալ կամ պատշաճ նախագծված և մշակված համակարգը պետք է`

  • հավաքագրի ճշգրիտ, ժամանակին, ամբողջական, հուսալի, հետևողական տեղեկատվություն
  • ապահովի կառավարման գործընթացն օժանդակող համապատասխան հաշվետվություններ
  • աջակցի ամբողջ կառավարության և գործակալության քաղաքականության որոշումներին
  • աջակցի բյուջեի նախապատրաստմանը և կատարմանը
  • նպաստի ֆինանսական հաշվետվության նախապատրաստմանը
  • ապահովի տեղեկատվություն կենտրոնական գործակալության բյուջետավորման, վերլուծության և ամբողջ կառավարության հաշվետության համար
  • ապահովի ամբողջական աուդիտի հիմնական տեղեկատվությունը (audit trail) աուդիտը հեշտացնելու համար:

 

Ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի կառուցվածքային տարրերը

Ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգը պետք է բաղկացած լինի տարբեր գործառույթներով մի քանի տարրերից: Ստորև բերված նկարագրության մեջ «մոդուլ» տերմինը ենթադրում է, որ այդ համակարգը ՖԿՏՀ-ի ենթահամակարգ է: ՖԿՏՀ հիմնականում ընդգրկում է հետևյալ մոդուլները և համակարգերը`

  • հաշվապահական գլխավոր գիրք
  • բյուջետային հաշվապահական հաշվառում
  • կրեդիտորական պարտավորություն
  • դեբիտորական պարտավորություն:

Ոչ հիմնական կամ այլ մոդուլներն են, մասնավորապես`

  • վճարացուցակի համակարգ
  • բյուջեի մշակում
  • գնումներ
  • նախագծի հաշվապահական գիրք
  • ակտիվների մոդուլ:

 

Ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի առավելությունները

Առկա են ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգը ներդրման բազմաթիվ առավելություններ: Դրանցից մի քանիսը թվարկված են ստորև`

  • ինտեգրված ֆինանսական տեղեկատվություն
  • հաշվետվությունների ճկունություն և ծախսերի նկատմամբ լրացուցիչ վերահսկողություն
  • բիզնեսի շրջանակներում պահանջվում է ավելի քիչ ռեսուրսների առկայությամբ կառավարում
  • բյուջեների ավելի սեղմ (կամ բարդ) ներկայացումներ ի տարբերություն փաստացի առկա տարբերակների:






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals