Տվյալների շտեմարանի վերլուծաբաններ և տվյալների ադմինիստրատորներ | IT Knowledge Portal
 

Տվյալների շտեմարանի վերլուծաբաններ և տվյալների ադմինիստրատորներ

Նկարագիր 

Տվյալների շտեմարանի վերլուծաբանները նախագծում, մշակում և կառավարում են տվյալների կառավարման լուծումները` օգտագործելով  տվյալների կառավարման ծրագրային ապահովումը, նոր տվյալների բազաների գործառութային իրագործումը և պահպանելով տվյալների շտեմարանի գործառութային արդյունավետությունը: Պատասխանատու են վերականգնման պատշաճ գործնական աշխատանքները ապահովելու համար, որոնք դիտարկվում են ձախողման դեպքում: Վերահսկում են անվտանգության միջոցները` տվյալների շտեմարանի հասանելիությունը համաձայն սահմանված իրավասությունների ապահովելու համար, համագործակցում են համակարգի ադմինիստրացիայի և կառավարման հետ արդիականացումները և փոփոխությունները համապատասխանացնելու նպատակով: Խոշոր տեղակայումների ժամանակ կարող են վերահսկել տվյալների շտեմարանի այլ ադմինիստրատորների: Տվյալների ադմինիստրատորները մշակում և իրականացնում են տվյալների կառավարման քաղաքականություն, չափորոշիչներ և մոդելներ: Նրանք աշխատում են ՏՏ խորհրդատվական ընկերություններում և ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում:

 

Հիմնական պարտականությունները 

Տվյալների շտեմարանի վերլուծաբանները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • հավաքագրում և փաստաթղթավորում են օգտվողների պահանջները
  • նախագծում և մշակում են տվյալների շտեմարանի կառուցվածքը տեղեկատվական համակարգերի նախագծերի համար
  • նախագծում, կառուցում, ձևափոխում, ինտեգրում, իրականացնում և փորձարկում են տվյալների մոդելները և տվյալների շտեմարանի կառավարման համակարգերը
  • կատարում են հետազոտություն և տրամադրում խորհրդատվություն ինֆորմատիկայի այլ մասնագետներին տվյալների շտեմարանի կառավարման գործիքների ընտրության, կիրառման և իրագործման վերաբերյալ
  • շահագործում են տվյալների շտեմարանի կառավարման համակարգերը տվյալները վերլուծելու և տվյալների արտածման (data mining) վերլուծություն կատարելու համար
  • կարող են առաջնորդել, համակարգել կամ վերահսկել աշխատանքային խմբի այլ աշխատակիցներին:

Տվյալների ադմինիստրատորները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • մշակում և իրականացնում են տվյալների կառավարման քաղաքականություն, չափորոշիչներ և մոդելներ
  • հետազոտում և փաստաթղթավորում են տվյալների պահանջները, տվյալների հավաքագրման և կառավարման քաղաքականությունը, տվյալների հասանելիության կանոնները և անվտանգությունը
  • մշակում են քաղաքականություններ և ընթացակարգեր ցանցի և/կամ համացանցի (ինտերնետի) տվյալների շտեմարանի հասանելիության և օգտագործման համար և տվյալների կրկնօրինակման (beckup) և վերականգնման համար
  • ուսումնասիրում և տրամադրում են խորհրդատվություն տեղեկատվական համակարգերի այլ մասնագետներին տվյալների հավաքագրման, մատչելիության, անվտանգության և համապատասխանության վերաբերյալ
  • գրում են սցենար (script) կապված պահպանման ընթացակարգերի և գործարկման սխեմաների (triggers) հետ
  • կարող են առաջնորդել և համակարգել տվյալների ադմինիստրատորների խմբերը տվյալների քաղաքականության, չափորոշիչների և մոդելների մշակման և իրագործման գործընթացում:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան, սովորաբար համակարգչային գիտության կամ մաթեմատիկայի բնագավառում:
  • Ծրագրավորման բնագավառում փորձառությունը սովորաբար պարտադիր է:

Հնարավոր անվանումներ

Տվյալների ադմինիստրատոր
Տվյալների պատասխանատու
Տվյալների բառարանի ադմինիստրատոր
Տվյալների պահոցի վերլուծաբան
Տվյալների շտեմարանի ադմինիստրատոր (ՏՇԱ)
Տվյալների շտեմարանի վերլուծաբան
Տվյալների շտեմարանի ճարտարապետ






 
 
© 2018 Association of Modern Technologies Professionals