Կոնֆիգուրացիայի ղեկավարներ | IT Knowledge Portal
 

Կոնֆիգուրացիայի ղեկավարներ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր 

Կոնֆիգուրացիայի ղեկավարները ստեղծում և վերահսկում են կոնֆիգուրացիայի կառավարման ենթակառուցվածքը և միջավայրը` նախագծի ծրագրային ապահովման մշակման նախաձեռնությունների իրականացման համար, նախագծում և առաջ են տանում կոնֆիգուրացիայի կառավարման սկզբունքները, գործընթացները և հնարքները: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

Հիմնական պարտականությունները 

Կոնֆիգուրացիայի ղեկավարները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.

  • համագործակցում են ծրագրավորողների, ճարտարապետների, ծրագրային լուծումների (արտադրության) ապասարկման ճարտարագետների և կազմակերպության ողջ ղեկավարության հետ
  • ապահովում են նախագծի կոնֆիգուրացիայի կառավարման համակարգի թարմացումները, սպասարկումը, խթանումը և վերապատրաստումը
  • մշակում և պահպանում են միասնական համակարգ նախագծի մշակման բոլոր ոլորտներում
  • սերտորեն աշխատում են վաճառող և կոնֆիգուրացիայի կառավարման ներքին կազմակերպության հետ, բազմակի զարգացման խմբերում սպասարկման համատեղելի և արդյունավետ զարգացման միջավայրի ապահովման նպատակով, նախագծում և կառավարում են ծրագրային ապահովման մշակումը/ կիրարկումը
  • կիրառում են կոնֆիգուրացիայի կառավարման գործընթացը
  • կատարում են կոնֆիգուրացիայի աուդիտ ծրագրային ապահովման  կոդերի հանձնումից հետո և բարելավում են հաղորդակցումը` նվազագույնի հասցնելով ինտեգրման փորձերը
  • ստեղծում և սպասարկում են կոնֆիգուրացիայի կառավարման միջավայրեր
  • ներդրում և իրականացնում են կոնֆիգուրացիայի կառավարման պլանը:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան համակարգչային գիտության բնագավառում կամ ՏՏ հարակից բնագավառում:
  • ՏՏ ղեկավար պաշտոններում, ինչպես օրինակ` ծրագրային ապահովման թողարկման ղեկավար, ծրագրի ղեկավար, նախագծի ղեկավար կամ տեխնիկական առաջնորդ, աշխատանքային փորձառություն:
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի գրադարանի (ITIL), ճկուն (Agile) և LEAN մեթոդաբանություների հիմնական գիտելիքների իմացություն:

Հնարավոր անվանումներ

Տ/Բ




Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals