Համակարգչային ցանցի տեխնիկական մասնագետներ | IT Knowledge Portal
 

Համակարգչային ցանցի տեխնիկական մասնագետներ

Կատեգորիա` Ցանցային մշակում

Նկարագիր 

Համակարգչային ցանցի տեխնիկական մասնագետները հաստատում, շահագործում, սպասարկում և համակարգում են լոկալ (տեղային) և տարածաշրջանային ցանցերի (LAN & WAN), կենտրոնական/սերվերային (mainframe) ցանցերի, տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և հարակից համակարգչային սարքավորումների օգտագործումը: Նրանք տեղակայում և սպասարկում են համացանց (ինտերնետ) և նեքնացանց (ինտրանետ) վեբկայքեր և վեբ-սերվերի տեխնիկական և ծրագրային միջոցներ, և վերահսկում են ու օպտիմալացնում ցանցի միացումները և աշխատանքը: Նրանք աշխատում են ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում: Համակարգչային ցանցի տեխնիկական մասնագետները, ովքեր զեկավարներ են նույնպես ընդգրկված են այս խմբում:

 

Հիմնական պարտականությունները 

Համակարգչային ցանցի տեխնիկական մասնագետները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • սպասարկում են, հայտանբերում և վերացնում են անսարքություններ և կառավարում են լոկալ (տեղային) ցանցերի, տարածաշրջանային ցանցերի, կենտրոնական/սերվերային (mainframe) ցանցերի, համակարգչային աշխատատեղերի (workstations), համացանց (ինտերնետ) միացումների և հարակից սարքավորումների օգտագործումը
  • գնահատում և տեղակայում են համակարգչային սարքավորումներ, ցանցային ծրագրեր, օպերացիոն համակարգի ծրագրեր և կիրառական ծրագրեր
  • օգտագործում են կառավարման վահանակներ (master consoles)` համակարգչային համակարգերի և ցանցերի աշխատանքի վերահսկման և համակարգչային ցանցերի հասանելիության և օգտագործման համակարգման համար
  • ապահովում են խնդիրների լուծման ծառայություններ ցանցային օգտվողների համար
  • տեղակայում, սպասարկում, հայտանբերում և վերացնում են անսարքություններ և արդիականացնում են վեբ-սերվերի տեխնիկական և ծրագրային միջոցները
  • ներդնում են ցանցային տրաֆիկի և անվտանգության մոնիտորինգի ծրագրային միջոցներ, և օպտիմալացնում են սերվերի աշխատանքը
  • գործարկում են ցանցի սովորական աշխատանքային մեկնարկը և փակումը և պահպանում են վերահսկման գրառումները
  • կատարում են տվյալների կրկնօրինակների (backpus) պատրաստման և աղետների հետևանքների վերականգնման գործողություններ
  • իրականացնում են փորձարկումներ և կատարում են անվտանգության և որակի վերահսկում
  • վերահսկում և մոնիտորինգի են ենթարկում էլեկտրոնային փոստի օգտագործումը, վեբ նավարկությունը (web navigation) և տեղադրված ծրագրային միջոցները
  • կատարում են ծրագրային թաղանթի սցենարավորման (shell scripting) կամ այլ հիմնական սցենարավորման (basic scripting) առաջադրանքներ
  • կարող են վերահսկել աշխատանքային խմբի այլ աշխատակիցների: 

Ներկայացվող պահանջները

  • Սովորաբար պահանջվում է դիպլոմ և բակալավրի աստիճան համակարգչային գիտության, ցանցային ադմինիստրացիայի, համացանց (ինտերնետ) տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում:
  • Որոշ գործատուների կողմից կարող է պահանջվել ծրագրային ապահովման հավաստագրող մարմնի կողմից տրամադրված հավաստագրում կամ անցկացված վերապատրաստում:

Հնարավոր անվանումներ 

Լոկալ (Տեղային) ցանցի (LAN) ադմինիստրատոր
Լոկալ (Տեղային) ցանցի (LAN) տեխնիկական մասնագետ
Վեբ տեխնիկական մասնագետ
Համակարգչային ցանցի տեխնիկական մասնագետ
Համակարգչային ցանցի տեխնիկական մասնագետ -վերահսկիչ
Տվյալների կենտրոնի օպերատոր
Ցանցային ադմինիստրատոր
Ցանցի աջակցության տեխնիկական մասնագետ
Համակարգի ադմինիստրատոր




Կատեգորիա` Ցանցային մշակում


 
 
© 2018 Association of Modern Technologies Professionals