Համակարգչային տեխնիկայի ճարտարագետներ | IT Knowledge Portal
 

Համակարգչային տեխնիկայի ճարտարագետներ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր 

Համակարգչային տեխնիկայի ճարտարագետները հետազոտում, պլանավորում, նախագծում, մշակում, ձևափոխում, գնահատում և ինտեգրում են համակարգչային և հեռահաղորդակցության տեխնիկական միջոցները և հարակից սարքավորումները, և տեղեկատվական և հաղորդակցման համակարգերի  ցանցային ենթակառուցածքը, ներառյալ կենտրոնական համակարգերը (mainframe systems), լոկալ (տեղային) և տարածաշրջանային ցանցերի, օպտիկամանրաթելային մալուխային ցանցերի, անլար կապի ցանցերի, ներքնացանցերի (ինտրանետի), համացանցի (ինտերնետի) և այլ տվյալների հաղորդակցման համակարգերը: Նրանք աշխատում են համակարգչային և հեռահաղորդակցության սարքերի արտադրական ընկերություններում, տեխնիկական, արտադրական և հեռահաղորդակցության ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, կառավարության, կրթական և հետազոտական հաստատություններում և ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում:

 

Հիմնական պարտականությունները

Համակարգչային տեխնիկայի ճարտարագետները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • վերլուծում են օգտվողների պահանջները և նախագծում և մշակում են համակարգի ճարտարապետությունը, կառուցվածքը և առանձնահատկությունները
  • ուսումնասիրում, նախագծում, մշակում և ինտեգրում են համակարգչային և հեռահաղորդակցության տեխնիկական միջոցները, ինչպիսիք են միկրոպրոցեսորները, փախկապակցված բաղադրամասերի սխեմաները/ տպագրական պլատաները (integrated circuit boards) և կիսահաղորդչային լազերները
  • մշակում և իրականացնում են նախագծման վավերականացման նմանակումներ (design verification simulations) և բաղադրիչների փորձատեղի թեստերի նախատիպը (prototype bench tests) 
  • վերահսկում, ստուգում և ապահովում են նախագծման աջակցություն համակարգչային և հեռահաղորդակցման տեխնիկական միջոցների արտադրության, տեղակայման  և իրականացման ընթացքում
  • հաստատում և պահպանում են հարաբերություններ մատակարարների և պատվիրատուների հետ
  • կարող են առաջնորդել և համակարգել ճարտարագենտների (ինժեներների), տեխնոլոգների, տեխնիկական մասնագետների և նախագծողների խմբերը համակարգչային և հեռահաղորդակցման տեխնիկական միջոցների նախագծման և մշակման գործընթացում
  • պահպանում են փաստաթղթերը`համակարգի բաղադրիչներին հետևելու և գրառումներ կատարելու համար և համակարգի թարմացումների, ենթակառուցվածքի հզորացումների և արդիականացման անհրաժետությունը որոշելու նպատակով
  • ուսումնասիրում են գծագրերը, առանձնահատկությունները և էլեկտրասարքավորումների սխեմաները (wiring diagram) գործառնությունների համապատասխան մեթոդը և հերթականությունը որոշելու նպատակով
  • տեղակայում և սպասարկում են անհատական և կենտրոնական/սերվերային (mainframe) համակարգիչները միացնող տեխնիկական միջոցները, ինչպես նաև տեղադրում են օպտիկական մանրաթել, պղնձյա մալուխ և համապատասխան այլ հանգույցներ (links)
  • տեղադրում են պատրաստված մասերը և ենթամասեր, ստուգում են  հավասարեցումը և ամրացնում են ձեռքի գործիքներով
  • իրականացնում են սպասարկման կանխարգելիչ քայլեր, վերահսկում են համակարգչային տեխնիկայի գործառնությունը, և խորհրդատվություն են տրամադրում տեխնիկական միջոցների պահանջների և ձեռքբերման համար:

Ցանցային համակարգի և տվյալների հաղորդակցման ճարտարագետները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.  

  • հետազոտում, նախագծում և մշակում են տեղեկատվական և հաղորդակցման համակարգերի ցանցային կառուցվածքը
  • հետազոտում, գնահատում և ինտեգրում են ցանցային համակարգի և տվյալների հաղորդակցման տեխնիկական և ծրագրային միջոցները
  • գնահատում, փաստաթղթավորում և օպտիմալացնում են տեղեկատվական և հաղորդակցման համակարգերի ցանցերի կարողությսւնը, հզորությունը և աշխատանքը
  • կարող են առաջնորդել և համակարգել նախագծման մասնագետների խմբերը տեղեկատվական և հաղորդակցման համակարգերի ճարտարապետության, կառուցվածքի, տեխնիկական միջոցների, և ծրագրային ապահովման մշակման և փոխկապակցման (ինտեգրման) գործընթացում
  • համակարգչային տեխնիկայի ճարտարագետները կարող են մասնագիտանալ մի շարք ոլորտներում, այդ թվում անալոգային և թվային ազդանշանի մշակման, մանրաթելային օպտիկայի, փոխկապակցված սխեմաների (integrated circuits), լազերների, միկրոպրոցեսորների, միկրոալիքների և ռադիոյի աստղագիտության ոլորտներում:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան համակարգչային ճարտարագիտության, էլեկտրական կամ էլեկտրոնիկայի ճարտարագիտության, ճարտարագիտության ֆիզիկայի կամ համակարգչային գիտության բնագավառում: 
  • Կարող է պահանջվել մագիստրոսի կամ դոկտորի գիտական աստիճան հարակից տեխնիկական բնագավառում: 
  • Վերահսկող և ավագ պաշտոնների համար փորձառությունը պարտադիր է:

Հնարավոր անվանումներ

Համակարգչային տեխնիկայի ճարտարագետ

Համակարգչային սարքավորումների ճարտարագետ
Ճարտարագետ, համակարգչային սարքավորումներ
Ճարտարագետ, hեռահաղորդակցության տեխնիկական միջոցներ
Օպտիկամանրաթելային ցանց նախագծող
Տեխնիկական միջոցների բաղադրամասերի սխեմաներ նախագծող
Տեխնիկական միջոցների նախագծման ճարտարագետ
Տեխնիկական միջոցների մշակման ճարտարագետ
Տեխնիկական միջոցների ճարտարագետ

Ցանցային համակարգերի ճարտարագետ
Ցանցային փորձարկման ճարտարագետ
Համակարգերի նախագծող - տեխնիկական միջոցներ
Տեխնիկական ճարտարագետ - տեխնիկական միջոցներ
Անլար կապի ցանցի ճարտարագետ




Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals