Ամպային տեխնոլոգիաներ
 

Ամպային տեխնոլոգիաներ

Ներածություն

Բիզնես կիրառական ծրագրերը գնում են դեպի այսպես կոչված «ամպ»: Դա պարզապես տարօրինակություն չէ, անցումն ավանդական ծրագրային ապահովման մոդելներից համացանցին ձեռք է բերել հաստատուն արագություն վերջին 10 տարիների ընթացքում:

 

Ամպային տեխնոլոգիաները կամ ամպային համակարգչային գործողությունները( Cloud Computing )տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների մատուցման նոր մոդելներ են, որոնք համացանցի միջոցով տրամադրում են դինամիկ, մասշտաբային և հաճախ վիրտուալ ռեսուրսներ։ «Ամպ» տերմինը բնորոշում է բարդ ենթակառուցվածքի կերպար, որը քողարկում է բոլոր տեխնիկական մանրամասնությունները։ Այդ դեպքում տեղեկատվությունը մշտապես պահպանվում է համաշխարհային ցանցի սերվերներում և ժամանակավորապես պահպանվում է հաճախորդի համակարգչում։

 

Կյանքն ամպային տեխնոլոգիաներից առաջ

Ավանդական բիզնես կիրառական ծրագրերը միշտ եղել են շատ բարդ և թանկ: Տեխնիկական միջոցների և դրանք աշխատեցնելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման քանակը և բազմազանությունն ապշեցնող են: Այդ միջոցները տեղակայելու, փոխդասավորելու (configure), փորձարկելու, ղեկավարելու, անվտանգությունն ապահովելու և թարմացնելու համար անհրաժեշտ է փորձագետների մի ամբողջ թիմ:

Երբ այս ջանքերը բազմապատկում ենք տասնյակ կամ հարյուրավոր կիրառական ծրագրերի, հեշտությամբ կարող ենք տեսնել, թե ինչու ՏՏ լավագույն բաժիններով խոշորագույն ընկերությունները չեն ստանում իրենց անհրաժեշտ կիրառական ծրագրերը, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն չի մնում:

 

Ամպային տեխնոլոգիաներ` ավելի լավ տարբերակ

Ամպային տեխնոլոգիաների դեպքում վերանում են հնարավոր գլխացավերը, որովհետև տեխնիկական միջոցների և ծրագրային ապահովման կառավարման համար պատասխանատվություն է կրում փորձառու վաճառողը, ինչպիսին է օրինակ Salesforce.com ընկերությունը: Salesforce.com ընկերությունը ձեռնարկության ամպային տեխնոլոգիաների ընկերություն է: Ընդհանուր ենթակառուցվածքը (shared infrastructure) ենթադրում է, որ այն աշխատում է որպես համակարգային ծրագիր, որը նախատեսված է որոշակի, հաճախ օժանդակ (ծառայողական) գործառույթի կատարման համար (utility)` օգտվողը վճարում է միայն նրա համար, ինչն իրեն հարկավոր է, թարմացումներն իրականացվում են ավտոմատ, իսկ փոփոխությունները` հեշտ:

 

Ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված կիրառական ծրագրերը (Cloud-based apps) կարող են պատրաստ լինել և աշխատել մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում և նրանք ավելի քիչ արժեն: Ամպային տեխնոլոգիաների կիրառական ծրագրի (cloud app) դեպքում պարզապես բացում են զննարկիչը (browser) և օգտագործում են այն:

 

Բիզնես ընկերությունները վարում են բոլոր տեսակի կիրառական ծրագրեր այսպես կոչված «ամպում», ինչպես` հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը (ՀՀՀԿ), մարդկային ռեսուրսներ, հաշվապահական հաշվառում և շատ ավելին: Աշխարհի որոշ խոշորագույն ընկերություններ տեղափոխեցին իրենց կիրառական ծրագրերը այսպես կոչված «ամպ» salesforce.com ընկերության օգնությամբ` առկա ենթակառուցվածքի անվտանգությունը և հուսալիությունը խստորեն փորձարկելուց հետո:

 

Քանի որ ամպային տեխնոլոգիաներն ավելի ու ավելի ժողովրդականություն են վայելում, հազարավոր ընկերություններ ուղղակի վերամակնիշավորում են (rebranding) իրենց ոչ ամպային (cloud) արտադրանքները և ծառայությունները որպես «ամպային տեխնոլոգիաներ» (“cloud computing”): Միշտ հարկավոր է ավելի խորը ուսումնասիրել, ամպային առաջարկությունները գնահատելու համար և հիշել, որ եթե պետք է գնել և կառավարել տեխնիկական միջոցներ և ծրագրային ապահովում, այն, ինչ տեսանելի է, իրականում ամպային տեխնոլոգիաներ չեն` այլ կեղծ ամպ:

 

Cloud 2: Շարժունակություն և համագործակցություն (Mobility and collaboration)

Ամպային տեխնոլոգիաների վերջին նորարարությունները բիզնես կիրառական ծրագրերը դարձնում են նույնիսկ ավելի շարժունակ և համագործակցային, հայտնի սպառողական կիրառական ծրագրերի նման, ինչպիսիք են Facebook և Twitter: Որպես սպառողներ, մենք այժմ ակնկալում ենք, որ մեզ հետաքրքրող տեղեկատվությունը մեզ հասնի իրական ժամանակում և ամպերում գործարար կիրառական ծրագրերը նույնպես այդ ուղղությամբ են շարժվում: Ամպ 2-ի դեպքում ձեր աշխատանքին համաքայլ գնալը նույնքան հեշտ է, որքան Facebook սոցիալական ցանցում ձեր անձնական կյանքին համաքայլ գնալը:

 

Ի՞նչ է ամպային տեխնոլոգիան

Ամպային տեխնոլոգիաները վեբի վրա հիմնված տեխնոլոգիա է, որի օգնությամբ համացանցի միջոցով պահանջի դեպքում համակարգիչներին և այլ սարքերին (օրինակ` սմարտֆոններ) տրամադրվում են ընդհանուր ռեսուրսներ (shared resources), ծրագրային ապահովում և տեղեկատվություն:

 

Ամպային տեխնոլոգիաներն օգտագործում են համացանցը և կենտրոնական հեռավոր սերվերները (remote servers) տվյալները և կիրառական ծրագրերը պահպանելու համար: Ամպային տեխնոլոգիաները թույլ են տալիս սպառողներին և բիզնես ընկերություններին կիրառական ծրագրերն օգտագործել առանց տեղակայման և մուտք գործել իրենց անձնական ֆայլեր համացանց հասանելիությամբ ցանկացած համակարգչից: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս շատ ավելի արդյունավետ համակարգչային գործողություններ (computing)` կենտրոնացնելով պահպանումը, հիշողությունը, վերամշակումը և թողունակությունը (bandwidth):

 

Ամպային տեխնոլոգիաների պարզագույն օրինակ է Yahoo կամ Google (Gmail) էլեկտրոնային փոստը և այլն: Դրանք օգտագործելու համար օգտվողին անհրաժեշտ չէ ծրագրային ապահովում կամ սերվեր: Սպառողին միայն անհրաժեշտ է համացանց միացում, և նա կարող է ուղարկել էլեկտրոնային նամակներ: Սերվերի և էլեկտրոնային փոստի կառավարման ծրագրային ապահովումը ամպում է (համացանցում) և լիովին կառավարվում է Yahoo, Google-ը և այլ ամպային ծառայության (cloud service) մատակարարի կողմից: Սպառողը օգտագործում է միայն ծրագրային ապահովումը և վայելում է առավելությունները:

 

Մակարդակներ և կատեգորիաներ

Ամպային տեխնոլոգիաների ծառայությունները բաժանվում են հետևյալ մակարդակների (շերտերի) և կատեգորիաների`

 

  • Մակարդակ` Հաճախորդ
    • Կատեգորիա` ամպային հաճախորդներ (Cloud clients)
  • Մակարդակ` Կիրառական ծրագիր
    • Կատեգորիա` ամպային կիրառական ծրագրեր կամ ծրագրային ապահովումը որպես ծառայություն (Cloud applications or Software-as-a-Service (SaaS))
  • Մակարդակ` Պլատֆորմ
    • Կատեգորիա` ամպային պլատֆորմներ կամ պլատֆորմը որպես ծառայություն (Cloud platforms or Platform-as-a-Service (PaaS))
  • Մակարդակ` Ենթակառուցվածք
    • Կատեգորիա` ամպային ենթակառուցվածք կամ ենթակառուցվածքը որպես ծառայություն (Cloud infrastructure Infrastructure-as-a-Service (IaaS))
  • Մակարդակ` Սերվեր
    • Կատեգորիա` Սերվերներ

Թվարկված կատեգորիաներից յուրաքանչյուրը ծառայում է տարբեր նպատակի և առաջարկում է տարբեր արտադրանքներ ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց համար ողջ աշխարհում:

 

Ամպային հաճախորդներ (Cloud clients)

Ամպային հաճախորդը (Cloud client) բաղկացած է համակարգչային տեխնիկայից և/կամ համակարգչային ծրագրային ապահովումից, որը հիմնված է ամպային տեխնոլոգիաների վրա կիրառական ծրագրերի տրամադրման համար, կամ որը հատուկ նախագծված է ամպային ծառայությունների տրամադրման համար և, որը ցանկացած դեպքում, ըստ էության անիմաստ է առանց դրա: Օրինակները ներառում են որոշ համակարգիչներ, հեռախոսներ և այլ սարքեր, օպերացիոն համակարգեր և զննարկիչներ (browsers):

 

Ամպային կիրառական ծրագրեր կամ ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS)

Ամպային կիրառական ծրագրերը կամ «ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS)» տրամադրում է ծրագրային ապահովումը որպես ծառայություն համացանցի միջոցով` վերացնելով կիրառական ծրագրերը հաճախորդի անձնական համակարգիչների վրա տեղակայելու և գործարկելու անհրաժեշտությունը և պարզեցնելով սպասարկումը և աջակցությունը: Մարդիկ հակված են օգտագործել «SaaS» և «cloud» տերմինները փոխարինաբար, երբ իրականում դրանք երկու տարբեր հասկացություններ են: Հիմնական բնութագրերը ներառում են`

  • Կոմերցիոն եղանակով հասանելի (այսինք, ոչ հատուկ պատվերով մշակված)  ծրագրային ապահովման  ցանցային հասանելիություն և կառավարում:
  • Գործողություններ, որոնք կառավարվում են կենտրոնական վայրերից, ոչ թե յուրաքանչյուր հաճախորդի վայրից` հնարավորություն տալով հաճախորդներին ֆիզիկապես հեռու գտնվելով ցանցի միջոցով մուտք գործել կիրառական ծրագրեր:
  • Կիրառական ծրագրերի տրամադրում, որն ըստ էության ավելի մոտ է մեկը մի քանիսին մոդելին (եզակի դեպք, բազմավարձակալ ճարտարապետություն (multi-tenant architecture)), քան մեկը մեկին մոդելին:
  • Կենտրոնացված հնարավորությունների թարմացում, ինչը կանխում է սխալի օպերատիվ ուղղման համար բեռնվող ծրագրերի (downloadable patches) և արդիականացումների անհրաժեշտությունը:

 

Այսպիսով, ծրագրային ապահովումը որպես ծառայություն տվյալների շտեմարանի մշակում :Քանի որ ծառայության մատակարարը տեղադրում է (hosts) և՛ կիրառական ծրագրեր, և՛ տվյալներ, վերջնական օգտվողը ազատ է ցանկացած վայրից ծառայությունից օգտվելու համար: ամպային մոդելում վաճառողը մատակարարում է տեխնիկական միջոցների ենթակառուցվածքը, ծրագրային ապահովման արտադրանքը և փոխազդում է օգտվողի հետ առաջնային (front-end) պորտալի միջոցով: Ծրագրային ապահովումը որպես ծառայություն շատ լայն շուկա է: Ծառայությունները կարող են ներառել ամեն ինչ սկսած վեբի վրա հիմնված էլեկտրոնային փոստից մինչև գնումների վերահսկում և

 

Ամպային պլատֆորմներ կամ պլատֆորմը որպես ծառայություն (PaaS)

Ամպային պլատֆորմի ծառայությունները կամ «Պլատֆորմը որպես ծառայությունը (PaaS)» տրամադրում են համակարգչային գործողությունների համար նախատեսված պլատֆորմը և/կամ լուծումների փաթեթը որպես ծառայություն` հաճախ գործածելով ամպային ենթակառուցվածքը և պահպանելով ամպային կիրառական ծրագրերը: Այն նպաստում է կիրառական ծրագրերի կիրարկմանը առանց հիմքում ընկած տեխնիկական միջոցների և ծրագրային ապահովման մակարդակները գնելու և կառավարելու ծախսի և բարդության:

 

Այսպիսով պլատֆորմը որպես ծառայություն ամպում սահմանվում է որպես ծրագրային ապահովման և արտադրանքի մշակման գործիքների ամբողջություն` տեղադրված մատակարարի ենթակառուցվածքում: Ծրագրավորողները կիրառական ծրագրեր են ստեղծում մատակարարի  պլատֆորմում համացանցի միջոցով: Պլատֆորմը որպես ծառայության (PaaS) մատակարարները կարող են օգտագործել կիրառական ծրագրի ինտերֆեյսներ (APIs: application program interfaces), վեբ պորտալներ կամ համակարգչի` որն իրականացնում է կապը երկու լոկալ ցանցերի միջև (gateway), ծրագրային ապահովում` տեղակայված հաճախորդի համակարգչի վրա: Force.com-ը (որը Salesforce.com ընկերության արդյունք է) և GoogleApps-ը պլատֆորմը որպես ծառայության (PaaS) օրինակներ են: Ծրագրավորողները պետք է իմանան, որ ներկայումս ամպում չկան փոխգործունակության կամ տվյալների դյուրատարության (portability) չափորոշիչներ: Որոշ մատակարարներ թույլ չեն տա, որ իրենց հաճախորդների կողմից ստեղծված ծրագրային ապահովումը տեղափոխվի մատակարարի պլատֆորմից:

 

Ամպային ենթակառուցվածքը կամ ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS)

Ամպային ենթակառուցվածքի ծառայությունները, որոնք հայտնի են նաև որպես «Ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS)», տրամադրում են համակարգչային ենթակառուցվածքը` սովորաբար պլատֆորմի վիրտուալացման միջավայրը, որպես ծառայություն: Սերվերներ, ծրագրային ապահովում, տվյալների կենտրոնի տարածք (data-center space) կամ ցանցային սարքավորումներ գնելու փոխարեն հաճախորդները գնում են այդ ռեսուրսները որպես լիովին արտապատվիրված (outsourced) ծառայություն: Մատակարարները սովորաբար նման ծառայությունները ստեղծում են համակարգչային գործողությունների հիման վրա և սովորաբար սպառված ռեսուրսների քանակը (և, հետևաբար, ծախսերը) արտացոլում է գործունեության մակարդակը: Ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS) ծագել է վիրտուալ մասնավոր սերվերի առաջարկությունների արդյունքում:

 

Այսպիսով, ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS), ինչպիսին է Amazon Վեբ Ծառայությունները, տրամադրում է վիրտուալ սերվերների օրինակներ եզակի IP-հասցեներով և պահանջվող պահպանման բլոկներով: Հաճախորդները օգտագործում են մատակարարի կիրառական ծրագրի ինտերֆեյսը (API) իրենց վիրտուալ սերվերները և պահպանումները սկսելու, դադարեցնելու, մուտք գործելու և կարգավորելու համար: Ձեռնարկությունում, ամպային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ընկերությանը վճարել միայն այնքան տարողության համար, որքան անհրաժեշտ է, և ավելին առցանց ներկայացնել (bring more online as soon as required) անհրաժեշտության դեպքում: Քանի որ այս` վճարիր միայն օգտագործածի դիմաց (pay-for-what-you-use) մոդելը նման է այն ձևին, որով սպառվում է էլեկտրաէներգիան, վառելիքը և ջուրը, այն երբեմն անվանում են կենցաղային ծառայությունների համակարգչային գործողություններ:

 

Սերվեր

Սերվերի մակարդակը բաղկացած է համակարգչային տեխնիկայից և/կամ համակարգչային ծրագրային ապահովման արտադրանքից, որոնք հատուկ նախագծված են ամպային ծառայությունների տրամադրման համար, այդ թվում` բազմակի միջուկով պրոցեսորներ (multi-core processors), ամպային առանձնահատուկ (cloud-specific) օպերացիոն համակարգեր և համակցված առաջարկություններ:

 

Կիրարկման մոդելներ

Ամպը կարող է լինել հանրային, համայնքային, հիբրիդային (հիբրիդ, խաչասերված) կամ մասնավոր:

 

Հանրային ամպ (Public Cloud)

Հանրային ամպը համացանցում ցանկացած անձին վաճառում է ծառայություններ (Ներկայումս, Amazon Վեբ ծառայությունները հանրային ամպի խոշորագույն մատակարարն է):

 

Հանրային ամպ ծառայությունները կարող են լինել անվճար կամ առաջարկվել վճարիր յուրաքանչյուր օգտագործման համար մոդելի տեսքով:

 

Հանրային ամպ ծառայության օգտագործման հիմնական առավելություններն են`

  • Հեշտ և ոչ թանկ տեղեդրում, որովհետև տեխնիկական միջոցների, կիրառական ծրագրերի և թողունակության ծախսերը ծածկվում են մատակարարի կողմից:
  • Փոփոխելիություն (Scalability) կարիքներին համապատասխանելու համար
  • Ոչ մի ռեսուրս չի վատնվում, որովհետև օգտվողը վճարում է նրա համար, ինչ օգտագործում է:

 

Համայնքային ամպ (Community Cloud)

Համայնքային ամպ կարող է ստեղծվել այնտեղ, որտեղ մի շարք կազմակերպություններ ունեն նմանատիպ պահանջներ և ձգտում են կիսել ենթակառուցվածքը, որպեսզի իրագործեն ամպային տեխնոլոգիաների որոշ առավելություններ:

 

Այն ծախսերով, որոնք տարածվում են ավելի քիչ օգտվողների վրա, քան հանրային ամպը (սակայն ավելի քան մեկ վարձակալը), այս տարբերակը ավելի թանկ է, բայց կարող է առաջարկել գաղտնիության, անվտանգության և/կամ քաղաքականության համապատասխանության ավելի բարձր մակարդակ: Այս դեպքում ծախսված գումարն ըստ էության տարածվում է ավելի քիչ օգտվողների վրա, քան հանրային ամպի դեպքում (սակայն ավելին է քան մեկ վարձակալը) և այս տարբերակն ավելի թանկ է, բայց այն կարող է առաջարկել գաղտնիության, անվտանգության և/կամ քաղաքականության համապատասխանության ավելի բարձր մակարդակ: Համայնքի ամպի օրինակ է Google-ի «Gov cloud»-ը:

 

Հիբրիդ ամպ (Hybrid Cloud)

Հիբրիդ ամպ միջավայրը, որը բաղկացած է բազմաթիվ ներքին և/կամ արտաքին մատակարարներից բնորոշ կլինի շատ ձեռնարկությունների համար: Համադրելով բազմակի ամպային ծառայություններ` օգտվողները կարող են թեթևացնել անցումը հանրային ամպ ծառայություններին` խուսափելով այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են վճարային քարտի ոլորտի (PCI: Payment Card Industry) համապատասխանությունը:

 

Ամպում վեբ կիրառական ծրագրի կիրարկման մեկ այլ հեռանկար է հիբրիդային վեբ հոստինգի օգտագործումը, որտեղ հոստինգի ենթակառուցվածքը խառնուրդ է վեբ սերվերի համար Ամպային հոսթինգի (Cloud Hosting), և տվյալների շտեմարանի սերվերի համար հատկացված կառավարվող սերվերի միջև:

 

Ամպային հիբրիդ պահոցն օգտագործում է ամպային հանրային և մասնավոր պահոցների համադրությունը: Ամպային հիբրիդ պահոցները հաճախ օգտակար են արխիվացման և կրկնօրինակման (backup) գործառույթների համար, որոնք հնարավորություն են տալիս լոկալ տվյալները փոխակերպել հանրային ամպի:

 

Մասնավոր ամպն արտոնագրված ցանց կամ տվյալների կենտրոն է, որը սահմանափակ թվով մարդկանց տրամադրում է տեղադրված ծառայություններ:

 

Մասնավոր ամպը (այն նաև կոչվում է ներքին ամպ կամ կորպորատիվ ամպ) մարքետինգային տերմին է համակարգչային արտոնագրված գործողությունների ճարտարապետության համար, որը սահմանափակ թվով մարդկանց տրամադրում է տեղադրված ծառայություններ:

 

Cloud Computing Types

 

Երբ ծառայության մատակարարն օգտագործում է հանրային ամպի ռեսուրսները իր սեփական ամպը ստեղծելու համար, արդյունքը կոչվում է վիրտուալ մասնավոր ամպ: Մասնավոր կամ հանրային, ամպային տեխնոլոգիայի նպատակն է ապահովել համակարգչային գործողությունների ռեսուրսների և ՏՏ ծառայությունների հեշտ, կառավարելի/փոփոխելի հասանելիություն:

 

Ամպային տեխնոլոգիաների առավելությունները

Օգտվողի տեղեկատվության հոսթինգն (hosting) արտապատվիրված (outsourced) համակարգում (այսինքն երբ այն պահպանում է երրորդ կողմը) իսկապես կարող է տարածք ազատել և նվազեցնել ծախսերը: Ամպային հոսթինգի (Cloud Hosting) դեպքում հնարավոր է`

  • Օգտվողի տվյալները հասանելի են ցանկացած պահի, ոչ միայն այն ժամանակ, երբ նա գրասենյակում է:
  • Ֆիզիկական պահպանման կենտրոնն այլևս հարկավոր չէ:
  • Մեծամասնությունն ունի վճարման կառուցվածք, որը պահանջում է վճարել միայն օգտագործման ժամանակ:
  • Թեթևացնում է ՏՏ մասնագետների բեռը և ազատում նրանց ժամանակը գրասենյակում:
  • Հեշտությամբ է փոփոխվում, այնպես որ ընկերությունները կարող են ավելացնել կամ պակասեցնել պահոցը համաձայն իրենց կարիքների:

 

Ամպային տեխնոլոգիաների թերությունները

Եթե օգտվողը պատրաստվում է տեղափոխել ամբողջ տեղեկատվությունը իր կազմակերպությունից դուրս գտվող տվյալների կենտրոններ (data centers), ապա անվտանգությունը պետք է լինի ծայր աստիճան կարևոր:

  • Վերահսկողության կորուստը հանգեցնում է ընկերության տվյալնեի և տեղեկատվության փոխանցմանը:
  • Կախվածություն երրորդ կողմից տվյալների և տեղեկատվության անվտանգությունը և գաղտնիությունն ապահովելու համար:
  • Եթե օգտվողի ամպի հոսթը (cloud host) անհայտանում է, ու՞ր է գնում օգտվողի տեղեկատվությունը:






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals