Cisco հավաստագրված նախագծման անդամ (Cisco Certified Design Associate)
 

Cisco հավաստագրված նախագծման անդամ (Cisco Certified Design Associate)

Կատեգորիա` Cisco հավաստագրեր

 

Cisco հավաստագրված նախագծման անդամ( Cisco Certified Design Associate )

Հապավում

CCDA

Հմտության մակարդակը

Ցածր
Հավաստագրող մարմին Cisco
Հավաստագրման տեսակ Ցածր մակարդակ, տեխնիկական միջոցներ, ցանց
Հավաստագրման ամփոփ նկարագիր Հիմնական մակարդակի Cisco հավաստագրում: Հավաստում է երթուղավորված (routed) և կոմուտացված (switched) լոկալ (տեղային, LAN), տարածաշրջանային (WAN) և հեռախոսագծային կապի ցանցերի նախագծման հմտությունների առկայությունը:

 

Սույն հավաստագիրը նախատեսված է ահնատների համար, ովքեր  նախագծում են երթուղավորված (routed) և կոմուտացված (switched) ցանցային ենթակառուցվածքներ և ծառայություններ, այդ թվում լոկալ (տեղային, LAN), տարածաշրջանային ցանցեր (WAN) և լայնաշերտ (broadband access) հասանելիություն բիզնեսի և կազմակերպությունների համար:

 

Սա ներառում է կազմակերպության հիմնական տարածքի, տվյալների կենտրոնի, անվտանգության, ձայնային և անլար ցանցերի  նախագծումը:

Սկզբնական պահանջները CCDA հավաստագրման քննության նախապատրաստման համար հարկավոր է CCNA և BCMSN (Building Cisco Multilayer Switched Networks) մակարդակների գիտելիք:

 

Հարկավոր է հանձնել մեկ քննություն`

 

1. Designing for Cisco Internetwork Solutions:

Փորձառության մակարդակը Մինչև 6 ամիս
Քննությունների քանակը 1
Քննության տևողությունը 90 րոպե
Հարցերի քանակը 65
Քննությունների վերաբերյալ նշումներ Հավաստագրման քննություններն առաջարկվում են ողջ աշխարհում: Բոլոր թեկնածուները քննության գրանցման համար կարող են դիմել Cisco-ի համար թեստավորման հիմնական գործընկեր Pearson VUE ընկերությանը http://www.vue.com/cisco/: Pearson VUE ընկերության վեբկայքում կարելի է գտնել կենտրոնի գտնվելու վայրը և գրանցվել:
Քննությունների միջին արժեքը 150 ԱՄՆ դոլար
Ձախողման/Նորացման վերաբերյալ տեղեկատվություն  
Վերապատրաստման/դասընթացների պահանջները Քննությունների համար հասանելի է վերապատրաստման դասընթացներ, այդ դասընթացների մասնակցությունը պարտադիր չէ:

http://tools.cisco.com/GlobalLearningLocator/courseDetails.do?actionType=executeCourseDetail&courseID=5027&qual=CCDA

 

Առցանց ռեսուրսներ`
Cisco CCDA Design Training Package
Cisco CCDA Design 640-863Training
Cisco 640-863: CCDA DESGN update videos

Շարունակական պահանջներ CCDA հավաստագրերը վավեր են 3 տարի:
Զեղչման հնարավորություն  
Նորացման վճարը  
Նորացման պահանջները Վերահավաստագրելու համար կամ հարկավոր է հանձնել ընթացիկ CCDA քննությունը կամ 642 նախածանցով սկսվող համարով մասնագիտական մակարդակի ցանկացած քննություն կամ Cisco մասնագետի քննություն (բացառությամբ վաճառքի մասնագետի քննությունների), կամ հանձնել ընթացիկ CCIE (Cisco Certified Internetwork Expert) գրավոր քննություն:

 

http://www.cisco.com/web/learning/le3/whats_new/recertification.html

Լեզուները Անգլերեն, Ճապոներեն
Սույն հավաստագրի համար հավաստագրող մարմնի կայքէջ

http://www.cisco.com/web/learning/le3/le2/le0/le4/learning_certification_type_home.html




Կատեգորիա` Cisco հավաստագրեր


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals