Տեղեկատվության տնօրեններ | IT Knowledge Portal
 

Տեղեկատվության տնօրեններ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր

Տեղեկատվության տնօրենները համակարգում են տեխնոլոգիաների ենթակառուցվածքը, ձեռնարկության կիրառական ծրագրերը, ուղղորդում և կառավարում են ՏՏ ուղղվածության ռազմավարական պլանները, քաղաքականությունները, ծրագրերը, տեխնոլոգիաների ոլորտն աջակցող ծառայությունները, ցանցային հաղորդակցությունները կորպորատիվ նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար: Նրանք վերահսկում են կորպորատիվ ձեռնարկության համակարգերին առնչվող բոլոր գործողությունները, այդ թվում նաև ներքին խորհրդատվություն ապահովող ծառայության գործառնությունները: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

Տեղեկատվության տնօրենները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.

  • պլանավորում, մշակում և իրականացնում են ՏՏ նախաձեռնություններ
  • իրականացնում են տեղեկատվական գործընթացներն ակադեմիական և վարչարարական (ադմինիստրատիվ) գործառնություններում
  • ղեկավարում ,ուղղորդում և առաջնորդում են տեղեկատվական բաժինը
  • հաստատում են ռազմավարական հարաբերություններ հաճախորդների, պատվիրատուների, վաճառողների, մատակարարների և ներքին անձնակազմի հետ
  • ապահովում են արդյունավետ հաղորդակցություն ստորաբաժանումների միջև` կազմակերպությունը հեշտ կառավարելի դարձնելու նպատակով
  • կառավարում են մարտավարական և ռազմավարական պլանավորումը` ներքին և արտաքին հաճախորդների, պատվիրատուների հետ հարաբերություններ հաստատելու նպատակով
  • համակարգում են տեղեկատվական բաժնի համար անհրաժեշտ ծախսերի բյուջեի կազմումը` ֆինանսական բաժնի հետ մեկտեղ
  • խթանում, առաջ են մղում համապատասխան տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի զարգացման հնարավորությունները բարձրացնելու նպատակով
  • հաստատում են շահավետ, դրական հարաբերություններ հրատարակչական ընկերությունների և լրատվամիջոցների հետ ընկերության նպատաներն ու խնդիրները ներկայացնելու համար
  • ղեկավարում են կորպորատիվ ձեռնարկության սերվերային պլատֆորմների, տվյալների մոդելների և կիրառական ծրագրերի արդիականացման պլանավորումը և իրականացումը, որն աջակցում է բիզնես նպատակներին և կորպորատիվ աճին
  • ակտիվորեն մասնակում են և՛ ռազմավարական պլանավորման, և՛ գործառնական գործունեությանը, ինչպես կորպորատիվ, այնպես էլ ստորաբաժանումների մակարդակով` ՏՏ ռազմավարական ներդրումները կառավարելու, և տեխնոլոգիաների առաջնահերթությունները և ՏՏ գործառնությունները ամբողջ կազմակերպությունում արդյունավետ հաստատելու և հավասարակշռելու նպատակով
  • հաստատում և խթանում են համագործակցություն և թափանցիկություն ամբողջ ընկերությունում ՏՏ ռեսուրսների ու ռազմավարական ուղղության հավասարեցմանը վերաբերող որոշումների նկատմամբ, ներառյալով ՏՏ ծրագրերի առաջնահերթությունը և ժամկետները, ապահովում են ղեկավարման գործընթացը և նպաստում են բաց երկխոսության միջավայրի առկայության ստեղծմանը
  • վերահսկում են ՏՏ նախագծերի պորտֆոլիոյի (Portfolio) կառավարումը` օգտագործելով նախագծի կառավարման սահմանված մեթոդաբանությունը, արդյունավետ հաղորդակցությունը նախագծի առաջատարների / հովանավորների հետ, և ռեսուրսների կառավարումը և նախագծի այլ սահմանափակումները, արդյունավետորեն սահմանում են նախագծի կառավարման գործողությունների առաջնահերթությունը և պահպանում են վերահսկողությունը
  • արդյունավետորեն ամփոփում են նախագծերի կարգավիճակը, հիմնական ՏՏ գործունեությունը և ընդհանուր և ստորաբաժանումների կառավարմանն առնչվող այլ հարցեր` ամսական կտրվածքով
  • մշակում և հաստատում են համապատասխան գործող քաղաքականություններ, տեխնոլոգիաների չափորոշիչներ և ընթացակարգեր` անվտանգության քաղաքականության համապատասխանության ապահովվման նպատակով
  • վերանայում, հաստատում և բանակցում են համակարգչային, ՏՏ և հաղորդակցման ծառայություններին և սարքավորումներին առնչվող հիմնական պայմանագրերի շուրջ
  • ապահովում են կորպորատիվ համակարգը, ցանցը և տեղեկատվության անվտանգությունը, ինչպես նաև ապահովում են ՏՏ նախագծի արդյունավետ կառավարումը և ՏՏ ուղղվածության կարգավորման համապատասխանությունը
  • ապահովում և ապասարկում են այն տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ գլոբալ գործառնությունների իրականացման համար` թափանցիկորեն ինտեգրելով աշխարհագրական առումով հեռավոր տարածքներում գտնվող գրասենյակները, աշխատակիցներին և վաճառողներին
  • վերահսկում են նոր կիրառական ծրագրերի մշակումը, նախագծումը և իրագործումը և ձեռնարկությունների գործող համակարգչային համակարգերի փոփոխությունները
  • որոշում և գնահատում են նոր կամ արդիականցող տեխնոլոգիաները` ընկերության համար դրանց պոտենցիալ արժեքը սահմանելու նպատակով, և պլաններ են մշակում դրանց ներկայացման կամ ինտեգրման համար
  • պատասխանատու են ձեռնարկության կրկնօրինակների (backup), տվյալների և աղետների հետևանքների վերականգնման ընթացակարգերի և ծրագրերի մշակման, ստուգման, փորձարկման և վավերացման համար
  • խրախուսում են ՏՏ անձնակազմին իրենց զբաղեցրած պաշտոններում առաջընթացի, հմտությունների զարգացման և առկա գիտելիքների ընդլայնման համար, պլանավորում են համապատասխան վերապատրաստումներ` ընկերություն գործունեությունը տեխնոլոգիական առաջընթացին համաքայլ և բիզնեսի փոփոխվող պահանջներին համահունչ պահպանելու նպատակով
  • մշակում, հետևում և արդյունավետորեն վերահսկում են տեղեկատվական տեխնոլոգիաների տարեկան, ծրագրային և կատարողական բյուջեները:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի և մագիստրոսի աստիճան համակարգչային գիտության կամ տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիայի բնագավառում:
  • ՏՏ համակարգերի հետ աշխատելու և կառավարելու համապատասխան փորձառություն, այդ թվում, տեխնոլոգիաների ոլորտում գործադիր ղեկավարման փորձառություն խոշոր և / կամ մի քանի մասնաճյուղեր ունեցող ընկերությունում:

Հնարավոր անվանումներ

ՏՏ ծառայությունների տնօրեն
ՏՏ տնօրեն
ՏՏ փոխնախագահ




Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals