Փոփոխության ղեկավարներ | IT Knowledge Portal
 

Փոփոխության ղեկավարներ

Կատեգորիա` Ղեկավարում

Նկարագիր 

Փոփոխության ղեկավարները օգնում են (փոխում են նախաձեռնությունները), որ նախագծերը բավարարեն բիզնեսի, ժամանակացույցի և բյուջեի նպատակներին, ուշադրությունը կենտրոնացնում են մարդկաց կողմից առաջարկվող փոփոխությանների վրա` ներառյալ բիզնես գործընթացների, համակարգերի և տեխնոլոգիաների, աշխատանքի դերերի և կազմակերպության կառույցների փոփոխությունները: Նրանք ստեղծում և իրականացնում են փոփոխության կառավարման պլաններ, որորնք նվազագույնի են հասցնում աշխատակիցների դիմադրությունը և առավելագույնի են հասցնում աշխատակիցների ներգրավվածությունը, ընդունումը, ավելի շատ օգտագործումը և ավելի բարձր փորձառությունը այն փոփոխությունների նկատմամբ, որոնք ազդեցում են կազմակերպության աշխատակիցների վրա, բիզնես նպատակների իրականացման տեսանկյունից: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման մշակման ընկերություններում, ՏՏ խորհրդատվական ընկերություններում, ՏՏ ստորաբաժանումներում` և մասնավոր և պետական հատվածներում, կամ ինքնազբազված են:

 

Հիմնական պարտականությունները

Փոփոխության ղեկավարները կատարում են ստորև նշված պարտականությունների մի մասը կամ դրանք ամբողջովին.

  • կիրառում են փոփոխության կառավարման համակարգված մոտեցում և մեթոդաբանություն մարդկանց կողմից առաջարկվող փոփոխությանների նկատմամբ, որոնք առաջացել են նախագծերի և փոփոխության իրականացման փորձերի հետևանքով
  • մշակում են փոփոխության կառավարման ռազմավարություն, փոփոխության մանրամասների և փոփոխության ազդեցություն կրած խմբերի իրավիճակային իրազեկության հիման վրա
  • որոշում են մարդկային գործոնի պոտենցիալ ռիսկերը և ակնկալվող դիմադրությունը, և մշակում են հատուկ ծրագրեր մտահոգությունները կանխարգելելու կամ հարթելու նպատակով
  • իրականացնում են պատրաստվածության գնահատումներ, գնահատում են արդյունքները և ներկայացնում են ստացված տվյալները տրամաբանական և հեշտ ընկալելի եղանակով
  • մշակում են մի շարք ազդեցիկ (actionable) ու նպատակաուղղված փոփոխության կառավարման պլաններ, այդ թվում` հաղորդակցման պլան, վերապատրաստման պլան, ուսուցման պլան և դիմադրության կառավարման պլան
  • աջակցում են աշխատակիցների հարցերով զբաղվող ղեկավարների և բիզնես առաջնորդների կողմից պլանների կատարմանը
  • ակտիվորեն և տեսանելիորեն սովորեցնում են գործադիր առաջնորդներին, ովքեր փոփոխության հովանավորներն են
  • ստեղծում և կառավարում են չափման համակարգերը, որպեսզի հետևեն անհատական փոփոխությունների ընդունման, օգտագործման և փորձառության գործընթացին
  • որոշում են դիմադրության ու կատարման բացերը, և աշխատանքներ են տանում ուղղիչ գործողություններ մշակելու և իրականացնելու նպատակով
  • ստեղծում և հնարավորություն են տալիս ամրապնդման մեխանիզմների և հաջողությունը նշելու համար
  • աշխատում են նախագծի խմբերի հետ` փոփոխության կառավարման գործողությունները նախագծի ընդհանուր պլանին ինտեգրելու նպատակով
  • աշխատում են հաղորդակցման, վերապատրաստման, մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման մասնագետների հետ որոշակի պլաններ և գործողություններ ձևակերպվելու համար, նախագծի իրականացմանն աջակցելու նպատակով:

Ներկայացվող պահանջները

  • Դիպլոմ կամ բակալավրի աստիճան համակարգչային գիտության կամ ՏՏ հարակից բնագավառում:
  • ՏՏ ղեկավար պաշտոններում, ինչպես օրինակ` փոփոխության ղեկավար, ծրագրի ղեկավար, նախագծի ղեկավար կամ տեխնիկական առաջնորդ աշխատանքային փորձառություն:
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի գրադարանի (ITIL), ճկուն (Agile) և LEAN մեթոդաբանություների հիմնական գիտելիքների իմացություն:

Հնարավոր անվանումներ

Փոփոխության ղեկավար
Փոփոխության կառավարման մասնագետ
Փոփոխության կառավարման խորհրդատու
Փոփոխության կառավարման վերլուծաբան
Փոփոխության կառավարման համակարգող
Ղեկավար, փոփոխության կառավարում
Կազմակերպական փոփոխության կառավարման խորհրդատու
Փոփոխության կառավարման առաջնորդ


Կատեգորիա` Ղեկավարում


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals