Գործարար գործընթացների կառավարում
 

Գործարար գործընթացների կառավարում

Ներածություն

Գործարար գործընթացը գործողությունների ամբողջություն է, որն անհրաժեշտ է ընդհանուր նպատակն իրականացնելու համար: Գործողությունները կարող են իրականացվել մարդկանց կամ համակարգերի կողմից և ավարտվել կամ հաջորդաբար, կամ զուգահեռաբար: «Գործարար գործընթացների կառավարման» հապավումն է ԳԳԿ:

 

Գործարար գործընթացների կառավարում կամ ԳԳԿ տերմինն օգտագործվում է գրեթե բոլոր բիզնես ընկերություններում: Գործարար գործընթացների կառավարումը կարող է սահմանվել որպես շահութաբերությունը բարձրացնելու նպատակով գործարար գործընթացների նախագծման, մոդելավորման, իրականացման, մոնիթորինգի (դիտարկման) և օպտիմալացման գիտական ճյուղ:

 

Այսպիսով, Գործարար գործընթացների կառավարումը գիտական ճյուղ է, այլ ոչ թե տեխնոլոգիա կամ գործիք: Սա շատ կարևոր հասկացություն է: ԳԳԿ պարզապես ծրագրային ապահովում չէ, որը կարելի է գնել և տեղակայել գործարար խնդրի լուծման համար, մարդկային գործոնն էական դեր է խաղում գործարար գործընթացների կառավարման գործում: Իրականում, գործավարության և ԳԳԿ ծրագրային ապահովման հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ ԳԳԿ ծրագրային ապահովումը ոչ թե պարզապես ավտոմատացնում է աշխատանքը, այլ օգնում է մարդկանց շարունակական գործընթացի բարելավման հարցում:

 

Ի՞նչ է գործարար գործընթացների կառավարումը

Գործարար գործընթացների կառավարումը կառավարման մոտեցում է, որը կենտրոնացած է կազմակերպության բոլոր մոտեցումները, տեսակետները պատվիրատուների, հաճախորդների ցանկությունների ու կարիքների հետ հավասարեցնելու գործընթացին: Սա կառավարման ամբողջական մոտեցում է, որը նպաստում է բիզնես արդյունավետությանը և արդյունավորությանը` ձգտելով տեխնոլոգիաների նորարարությանը, ճկունությանը և ինտեգրմանը: Գործարար գործընթացների կառավարումը փորձում է անընդհատ բարելավել գործընթացները: Ուստի այն կարելի է նկարագրել որպես «գործընթացների օպտիմալացման գործընթաց»: Պնդում են, որ ԳԳԿ հնարավորություն է տալիս կազմակերպություններին լինել ավելի արդյունավետ և փոփոխության ավելի ենթակա, քան գործառութային ուղղվածությամբ ավանդական հիերարխիկ կառավարման մոտեցումը:

 

Գործարար գործընթացների տեսակները

Նախքան Գործարար գործընթացների կառավարումը սկսելը կարևոր է գիտակցել, որ գործընթացները էապես տարբերվում են: Գործընթացները կարելի է դասակարգել բազմաթիվ ձևերով, այդ թվում ըստ`

  • բարդության
  • տևողության
  • ծավալի
  • ոլորտի
  • բաժնի:

 

Այս հանգամանքը կարևոր է, քանի որ գործընթացների որոշ տեսակները լավ հարմարեցված չեն ԳԳԿ ծրագրային ապահովման շրջանակներում կառավարման համար: Օրինակ, չափազանց շատ կրկնվող կամ կարգավորվող գործընթացները հակված են լինել գերազանց թեկնածուներ, իսկ չափազանց շատ անկանխատեսելի ու չհամակարգված գործընթացները ոչ:

 

Գործընթացի կենսափուլ

Ինչպես նշվել է վերևում, գործարար գործընթացների կառավարման գիտական ճյուղը բաղկացած է 5 փուլից` նախագծում, մոդելավորում, իրականացում, մոնիթորինգ (դիտարկում) և օպտիմալացում:

 

Նախագծում

Գործընթացների նախագծումը ներառում է ինչպես առկա գործընթացների որոշումը, այնպես էլ «ապագա» գործընթացների նախագծումը: Ուշադրության կենտրոնում են գտնվում գործընթացի հոսքի ներկայացումը, այդ շրջանակներում գտնվող դերակատարները, հիշեցումները և ծանուցումները, գործողությունների ծավալումը (էսկալացիա), ստանդարտ գործող ընթացակարգերը, ծառայության մակարդակի համաձայնագրերը և առաջադրանքի հանձնման մեխանիզմները:

 

Հավուր պատշաճի նախագծումը նվազեցնում է գործընթացի կյանքի ընթացքում հնարավոր խնդիրների քանակը: Անկախ նրանից, թե առկա գործընթացները հաշվի են առնվում, թե ոչ, այս քայլի նպատակն է երաշխավորել, որ մշակվի ճիշտ և արդյունավետ տեսական նախագիծ:

Առաջարկվող բարելավումը կարող է լինել մարդ-մարդ, մարդ-համակարգ և համակարգ-համակարգ գործավարության գործընթացններում, և կարող է նպատակաուղղվել բիզնես ընկերությունների առջև ծառացած կարգավորող, շուկայական կամ մրցակցային մարտահրավերներին:

 

Մոդելավորում

Մոդելավորումը ընդունում է տեսական նախագծումը և ներկայացնում փոփոխականների զուգորդումները (օր., վարձավճարների կամ նյութերի արժեքների փոփոխությունները, որոնք սահմանում են, թե գործընթացն ինչպես կարող է գործել տարբեր իրավիճակներում):

 

Իրականացում

Գործընթացներն ավտոմատացնելու եղանակներից մեկը կիրառական ծրագրի մշակումը կամ ձեռքբերումն է, որն իրականացնում է գործընթացի համար անհրաժեշտ քայլերը` սակայն, գործնականում, այս կիրառական ծրագրերը հազվադեպ են ճշգրիտ կամ ամբողջովին իրականացնում գործընթացի բոլոր քայլերը: Մեկ այլ մոտեցման դեպքում օգտագործում է ծրագրային ապահովման և մարդկային միջամտության համադրությունը` սակայն այս մոտեցումն ավելի բարդ է, այն դժվարեցնում է փաստաթղթավորման գործընթացը:

 

Վերը նշված խնդիրների համար որպես պատասխան, մշակվել է ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս ողջ բիզնես գործընթացը (ինչպես այն մշակված է գործընթացի նախագծման գործունեությունում) սահմանել համակարգչային լեզվով, որը կարող է ուղղակիորեն իրականացվել համակարգչի միջոցով: Համակարգը կամ կօգտագործի կիրառական ծրագրերի հետ կապված ծառայությունները` բիզնես գործառնություններն իրականացնելու նպատակով (օրինակ վարկի մարման պլանի հաշվարկում), կամ, երբ քայլը չափազանց բարդ է ավտոմատացնելու համար, կպահանջի մարդկային միջամտություն: Նախորդ մոտեցումների համեմատությամբ, գործընթացի սահմանման ուղղակի իրականացումը կարող է լինել ավելի ակնհայտ և, հետևաբար, հեշտությամբ կարելի է այն բարելավել:

 

Վարքագծի կառավարման համար սահմանումների ապահովման նպատակով համակարգերի հիմքում ընկած են գործարար կանոններ և կարող է օգտագործվել բիզնես կանոնի համակարգը (business rule engine) գործընթացի իրականացման և լուծման համար:

 

Մոնիթորինգ

Մոնիթորինգի փուլում չափվում է գործընթացի կատարումը: Մոնիթորինգը ներառում է անհատական գործընթացների հետևումը (վերահսկումը) նրանց առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվության հեշտությամբ ստացման և մեկ կամ ավելի գործընթացների կատարման վիճակագրության տրամադրման նպատակով: Վերահսկման օրինակի հիման վրա հնարավոր է որոշել հաճախորդի պատվերի առկա իրավիճակը (օրինակ, պատվերների ստացում, ակնկալվող արդյունքների տրամադրում, հաշիվ-ապրանքագրի վճարում) որպեսզի նրա շահագործման խնդիրները հնարավոր լինի որոշել և ուղղել:

 

Բացի այդ, այս տեղեկատվությունը կարող է օգտագործվել հաճախորդների և մատակարարների հետ աշխատելիս նրանց հետ կապված գործընթացները բարելավելու նպատակով: Վիճակագրության վերաբերյալ հաշվետվությունների օրինակներ են` չափանիշների ստացումն այն մասին թե որքան արագ է մշակվում հաճախորդի պատվերը կամ որքան պատվերներ են մշակվել վերջին ամսվա ընթացքում: Այս չափանիշները դասակարգվում են հետևյալ երեք կատեգորիաներում`փուլի (ցիկլի) ժամանակ, թերության աստիճան (տոկոս) և արտադրողականություն:

 

Մոնիթորինգի աստիճանը կախված է նրանից, թե տվյալ բիզնես ընկերությունն ինչ տեղեկատվություն է ցանկանում գնահատել և վերլուծել, և ինչպես է ցանկանում, որ այն վերահսկվի, իրական ժամանակում, մոտ իրական ժամանակին կամ պահի թելադրանքով, պատահական: Այստեղ, գործարար գործողության մոնիթորինգն (ԳԳՄ) ընդլայնվում է և ընդլայնում մոնիթորինգի գործիքները, որոնք սովորաբար տրամադրվում են Գործարար գործընթացների կառավարման համակարգի (ԳԳԿՀ) կողմից:

 

Գործընթացի արտածումը (Process mining) գործընթացի մոնիթորինգի հետ կապված մեթոդների և գործիքների հավաքածու է: Գործընթացի արտածման նպատակն է վերլուծել իրադարձությունների գրառումները (event logs), որոնք դուս են բերվել գործընթացի մոնիթորինգի միջոցով և համեմատել դրանք տրամաբանորեն ստացված գործընթացի մոդելի (priori process model) հետ: Գործընթացի արտածումը գործընթացի վերլուծաբաններին թույլ է տալիս հայտնաբերել փաստացի գործընթացի իրականացման և տրամաբանորեն ստացված գործընթացի մոդելի միջև տարաձայնությունները, ինչպես նաև վերլուծել առկա խոչընդոտները:

 

Օպտիմալացում

Գործընթացների օպտիմալացումը ներառում է մոդելավորման կամ մոնիթորինգի փուլերից գործընթացի կատարման վերաբերյալ տեղեկատվության արտածումը, հնարավոր կամ փաստացի խոչընդոտները և ծախսերի խնայողության կամ այլ բարելավումների պոտենցիալ հնարավորությունների բացահայտումը, և ապա այդ ընդլայնված հնարավորությունների կիրառումը գործընթացի նախագծման մեջ: Ընդհանուր առմամբ ստեղծում է ավելի մեծ գործարար արժեք:

 

Շարունակական փուլ

Թերևս ԳԳԿ առավել կարևոր մոտեցումն այն է, որը շատ հաճախ աչքաթող է արվում` շարունակական բարելավումը: Ինչպես ասում են` կյանքում միայն փոփոխությունն է կայուն: Փոփոխվում է ընկերությունը, միջավայրը և տեխնոլոգիաները: Ուստի գործընթացները նույնպես պետք է փոխվեն:

 

Լավագույն մոտեցումը գործարար գործընթացների կառավարման 5 քայլերը շարունակական փուլ (ցիկլ) համարելն է: Երբ պոտենցիալ գործընթացի փոփոխությունները սահմանվում են, փուլը (ցիկլը) նորից է սկսում և ի վերջո իրականացվում են լավագույն առաջարկները: Այսպիսով, հնարավոր է կատարել գործընթացի շարունակական և աստիճանական բարելավումներ:

 

 

Business Process Management Life-Cycle

 

Գործարար գործընթացի կառավարման առավելությունները

ԳԳԿ ամենանշանակալի առավելությունները հետևյալն են`

  • Արդյունավետությունը
  • Տեսանելիությունը
  • Վերահսկումը
  • Ճկունությունը
  • Արագությունը
  • Արտադրության կառավարումը
  • Իրականացման կառավարումը
  • Ռեսուրսների կառավարումը:






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals