Գործարար բանականություն
 

Գործարար բանականություն

Ներածություն

Գործարար բանականությունն այն ուղիներն են, որով կարող է պահվել և օգտագործվել գործարար տեղեկատվությունը: Այն ներառում է տեխնոլոգիաները, կիրառական ծրագրերը և գործարար տվյալները հավաքագրելու, ինտեգրելու, վերլուծելու և ներկայացնելու միջոցները: Գործարար բանականության հապավումն է ԳԲ:

 

Ծրագրային ապահովման կիրառական ծրագրերը կարող են օգտագործել տվյալների պահոցում պահպանված տվյալները անցած գործարար տեղեկատվությունը զեկուցելու համար, ինչպես նաև կանխատեսել ապագա գործարար տեղեկատվությունը, այդ թվում` միտումները, սպառնալիքները, հնարավորությունները և նմուշները:

 

Գործարար բանականության հանրաճանաչ կիրառական ծրագրերը շատ բարդ են և այս ոլորտի փորձագետները բարձր պահանջարկ ունեն: Ներկայումս ձեռնարկության մակարդակի (կորպորատիվ կառավարման) հայտնի համակարգերից մի քանիսը, որոնք կարող են կառավարել գործարար գործառույթների և համակարգերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, վաճառվում և իրականացվում են Oracle, SAP (Systems, Applications, and Products in Data Processing), IBM (International Business Machines Corporation) և HP (Hewlett Packard) կողմից: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս համակարգերը բավականին բարդ են ընկերություններին հաճախ անհրաժեշտ են այս համակարգերի տեղական փորձագետներ, համակարգերի ներդրման և շարունակական օգտագործման աջակցման և սպասարկման համար:

 

Գործարար բանականությունը (ԳԲ) շատ ավելին է, քան ծրագրային ապահովումը և նկարագրում է մի շարք գործընթացներ ու տեխնոլոգիաներ ընկերության շրջանակներում տեղեկատվության օգտագործումը պարզեցնելու և ընդլայնելու համար: ԳԲ-ում տվյալները հավաքագրվում են ընկերության ՏՏ համակարգերից, անկախ նրանից դրանք ՁՌՊ, թե ՀՀՀԿ համակարգեր են, կամ Excel աղյուսակներից և այլ մասնավոր արդյունավետ գործիքներից: Տվյալները մաքրվում են, ստանդարտացվում և այնուհետև ներկայացվում բիզնես օգտվողներին օգտվողների համար հարմար եղանակով:

 

Ի՞նչ է գործարար բանականությունը

Գործարար բանականությունը (ԳԲ) կիրառական ծրագրերի և տեխնոլոգիաների լայն կատեգորիա է, որը հավաքագրում, պահպանում, վերլուծում և տրամադրում է տվյալների հասանելիություն տվյալների տարբեր աղբյուրներից, այսպիսով ձեռնարկության օգտվողներին ապահովելով ճիշտ ժամանակին և հուսալի տեղեկատվության տրամադրում և վերլուծության հնարավորություն բարելավված որոշում կայացնելու համար:

 

Ավելի պարզ ասած, Գործարար բանականությունն ընդհանրացնող տերմին է, որը վերաբերում է ծրագրային ապահովման կիրառական ծրագրերի տեսականուն, որն ուղղված է բիզնեսի հաջողությունների համար բանական, խելացի որոշում կայացնելու նպատակով կազմակերպության չմշակված տվյալները վերլուծելու գործընթացին: ԳԲ որպես ճյուղ ներառում է մի շարք հարակից գործողություններ, այդ թվում` որոշման աջակցություն, տվյալների արտածում (data mining), առցանց վերլուծական մշակում (OLAP: analytical processing), հարցման անցկացում և հաշվետվությունների ներկայացում, վիճակագրական վերլուծություններ և կանխատեսումներ:

 

Առցանց վերլուծական մշակումը տվյալների շտեմարանի ծրագրային ապահովման կատեգորիա է, որն ապահովում է ինտերֆեյս, որպեսզի օգնի օգտվողներին արագ և ինտերակտիվ եղանակով մանրամասն ուսումնասիրել արդյունքները տվյալների չափելի բազմության մեջ:

 

ԳԲ տեխնոլոգիաները տրամադրում են գործարար գործառնությունների պատմական, ընթացիկ և կանխատեսող տեսակետներ: Գործարար բանականության ընդհանուր գործառույթներն են `

  1. հաշվետվությունների ներկայացում
  2. առցանց վերլուծությունների մշակում
  3. վերլուծություններ
  4. տվյալների արտածում (Data mining)
  5. բիզնեսի կատարած աշխատանքի կառավարում (Business performance management )
  6. համեմատական վերլուծություն (Benchmarking)
  7. տեքստի արտածում (Text mining)
  8. կանխատեսող վերլուծություն:

 

Գործարար բանականություն հաջողության համար

Գործարար բանականությունը ձեռնարկությունների համար նախատեսված գործիք է, որի օգնությամբ վերջիններս կարող են տվյալներից ձեռք բերեն բիզնես առավելություն:

 

Երբ կազմակերպությունում իրականացվում է Գործարար բանականություն, այն կարող է ակնկալել տվյալների հավաքագրման ուժեղացված պտույտի ժամանակ, ներկայանալ թարմ գաղափարներով նոր գործարար նախաձեռնությունների համար, կանխատեսել հաճախորդների կարիքների և պահանջների ճշգրիտ պատկերը, և իրականացնել առավել նպատակային մարքեթինգային քարոզարշավներ:

 

Բացի այդ, այն ձեռք կբերի ընդլայնված գիտելիք, որը կօգնի նրան նվազեցնել ծախսերը, առաջ մղել իր ապրանքանիշը, ինչպես նաև, ի թիվս այլ առավելությունների նվազեցնել ուշացումները մատակարարման շղթայում:

 

Որոշումները, որոնք հիմնված են զուտ բնազդային զգացման վրա, չեն կարող հաջողություն ապահովել, բայց ԳԲ-ի օգնությամբ փաստերի վրա հիմնված որոշումների կայացման միջոցով, հավաստի բիզնես հաջողության համար կարող են կայացվել համարձակ որոշումներ: Բացի այդ, ԳԲ կազմակերպությունը դարձնում է ճկուն, շնորհելով մրցակցային առավելություններ շուկայի այսօրվա զարգացող պայմաններում:

 

Գործարար բանականության սցենար

Ամեն օր կաթնամթերքի ընկերությունը 2000 խանութներից հավաքագրում է տեղեկատվություն, որը աշխատանքային օրվա ավարտին ներբեռնվում (uploaded) է գլխավոր գրասենյակի սերվերների վրա: Այս տեղեկատվությունն օգտագործվում է շղթայի գլխավոր գրասենյակի կողմից անմիջապես վերլուծելու առանցքային աշխատանքային չափումները, ինչպիսիք են` վաճառված կաթնամթերքի քանակը, շահույթը, միտումները, և այլն:

 

Հաջորդ օրը, վաղ առավոտյան ընկերության ղեկավարները ստանում են կատարված աշխատանքի վերաբերյալ տվյալները: Հաջորդիվ, նրանք ստուգում են ընթացիկ եկամուտները, յուրաքանչյուր աշխատանքի կատարման համար պահանջվող ժամանակը, և կատարված աշխատանքի այլ չափումներ: ԳԲ առկայության դեպքում ստանալով արտոնություններ` արտադրանքը ձեռնարկության կողմից բազմաթիվ վայրերում իրացնելու համար, ընկերության տարածքային ղեկավարները կարող են համախմբել տեսակետները:

 

Այս սցենարը հստակ բացատրում է, թե գործարար բանականության ներդրումը ինչպես կարող է շատ արդյունավետ լինել կազմակերպության համար: ԳԲ կարող է ակտիվացնել բիզնեսի հաջողությունը հետևյալ առումով`

 

Եկամուտներ

  • Տարբերակեք արտադրանքը և ծառայությունները, որոնք բերում են եկամուտներ:
  • Դասակարգեք հաճախորդներին և վայրերը շահութաբերության հիման վրա:

 

Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում

  • Դասակարգեք ցածր եկամտաբերությամբ հաճախորդներին և աշխատեք նրանց արժեքը բարձրացնելու ուղղությամբ:
  • Վաղ հայտնաբերեք հաճախորդների հետ հարաբերությունների խնդիրները և ժամանակին քայլեր ձեռնարկեք դրանք լուծելու համար:

 

Վաճառք և մարքեթինգ

  • Ձեր գործունեությունն ուղղեք բարձր արժեք ունեցող հաճախորդներին` մարքեթինգային ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:
  • Դասակարգեք արտադրանքի առաջխաղացումների հաջողությունը ըստ աստիճանների` արտադրանքի և շուկայի մասնաբաժնի հիման վրա:
  • Գտեք, թե ինչ նոր ապրանք կամ ծառայություն է ակնկալվում վաճառքի շղթայում (pipeline):

 

Իրագործման հաջողության գործոնները

Չնայած կարող են լինել բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել ԳԲ համակարգի իրագործման գործընթացի վրա, Նեվին Կ. Վոդապալիի (Naveen K. Vodapalli) անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ գործարար բանականության իրագործման հաջողության վճռորոշ գործոնները հետևյալն են`

  1. բիզնես գործունեությամբ պայմանավորված մեթոդաբանություն և նախագծի կառավարում
  2. հստակ տեսլական (vision) և պլանավորում
  3. նպատակային կառավարման աջակցություն և հովանավորություն
  4. տվյալների կառավարում և որակ
  5. օգտվողների պահանջների լուծումների քարտեզագրում
  6. ԳԲ համակարգի իրականացման նկատառումներ
  7. հուսալի և ընդլայնվող շրջանակ:

 

Գործարար բանականության առավելությունները

Գործարար բանականությունը, երբ այն պատշաճ կերպով ներդրվել և օգտագործվել է, տալիս է բազմաթիվ առավելություններ: Որոշ հիմնական առավելություններն ընդգրկում են`

  • կազմակերպության հավասարեցում իրականացման հիմնական ցուցիչների (KPIs) և չափման համակարգի կայուն ամբողջության շուրջ
  • ավելի արագ, փաստերի վրա հիմնված որոշումների կայացում
  • իրականացման հիմնական ցուցիչների (KPIs) և չափման համակարգի պարզեցված գրաֆիկական ներկայացում
  • տեղեկատվության վստահելի ներկայացում
  • տվյալների բազմակի աղբյուրների համակցում (ՁՌՊ, ՀՀՀԿ, աղյուսակներ, բյուջեներ և այլն)
  • տեղեկատվության ավելի արագ հավաքագրում և տարածում:

 

Գործարար բանականության հիմնական թերությունները

Գործարար բանականության հիմնական թերություններից են`

  • պատմական տվյալների կուտակում
  • արժեք
  • բարդություն
  • առևտրական միջավայրի խառնում
  • սահմանափակ օգտագործում
  • ժամանակատար իրականացում:






 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals