Apple հավաստագրված դասընթացավար ՏՏ ոլորտի համար  (Apple Certified Trainer for IT)
 

Apple հավաստագրված դասընթացավար ՏՏ ոլորտի համար (Apple Certified Trainer for IT)

Կատեգորիա` Apple հավաստագրեր

 

Apple հավաստագրված դասընթացավար ՏՏ ոլորտի համար( Apple Certified Trainer for IT )
Հապավում ACT
Հմտության մակարդակը Դասավանդող
Հավաստագրող մարմին Apple
Հավաստագրման տեսակ  
Հավաստագրման ամփոփ նկարագիր Սույն հավաստագիրը նախատեսված է անհատների համար, ովքեր ցանկանում են անցկացնել դասընթացներ Apple տեխնոլոգիաների վերաբերյալ օգտագործելով Apple ծրագիրը`ուսաումնական պլանը:

Այս անվանման համար վերապատրաստման ոլորտները ներառում են թեմաներ սկսած Mac OS X և Mac OS X Server administration մինչև Apple’s Pro կիրառական ծրագրեր (Applications), ներառյալ Aperture, Color, DVD Studio Pro, Final Cut Pro, Logic Pro, Motion, Shake, և Soundtrack Pro:

 

Apple-ն առաջարկում է 2 ACT ծրագիր`

 

1. Pro Apps ACT ծրագիր, որը լիազորում է անհատներին դասավանդելու Apple's Pro Applications ուսաումնական պլանով նախատեսված դասընթացը:

2. ՏՏ ACT ծրագիր, որը լիազորում է անհատներին դասավանդելու Apple's Mac OS X ուսաումնական պլանով նախատեսված դասընթացը:

Սկզբնական պահանջները Որպես Pro Apps ACT հավաստագրվելու համար հարկավոր է ներկայացնել Pro Apps Apple հավաստագրված դասընթացավարի դիմում-հայտ և առնվազն 1 տարվա փորձառություն որոշակի Pro կիրառական ծրագրի և 3 տարվա փորձառություն որպես խմբագրիչի, լուսանկարիչի, էֆեկտների նկարիչի, DVD հեղինակի կամ հնչյունային դիզայների:

(Այս ոլորտներում դասավանդման փորձառությունը ևս հաշվի է առնվում):

 

Հարկավոր է նաև, որ անհատն իր որոշակի ՏՏ լուծման (արտադրանքի) համար ավարտած լինի վերջնական օգտվողի դասընթացը և ունենա Level One Apple Certified Pro կիրառման վերջնական օգտվողի հավաստագիր:

 

Անհատը պետք է ունենա բոլոր անհրաժեշտ նախադրյալները իր ցանկացած դասընթացը դասավանդելու համար և ցուցաբերի տեխնիկական դասընթացներ վարելու կարողություն դասընթացավարի վերապատրաստում (T3: Train-the-Trainer) սեսիաներում:

 

Նախընտրելի է կազմակերպված դասարանային միջավայրում դասավանդման փորձառությունը:

 

Որպես ՏՏ ACT հավաստագրվելու համար հարկավոր է`

  • ունենալ դասարանային միջավայրում դասավանդման կամ վերապատրաստման 2 տարվա փորձառություն
  • ունենալ AATC (Apple Authorized Training Center) երաշխավոր
  • ներկայացնել ՏՏ Apple հավաստագրված դասընթացավարի դիմում-հայտ
  • ունենալ առնվազն մեկ տարվա Mac OS X փորձառություն հանձնած լինել համապատասխան քննությունները Trainer Cut Scores-ում
  • բավարարել դասընթացի բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Վերոնշյալ պահանջների բավարարման դեպքում, դասընթացավարը կստանա էլեկտրոնային նամակ իր տարածաշրջանի ACT ծրագրի ղեկավարից, ACT մատչելի տեղեկության և գործիքների հասանելիության համար համապատասխան հրահանգներով:

Փորձառության մակարդակը Առնվազն 1 տարվա փորձառություն որոշակի Pro կիրառական ծրագրի և 3 տարվա փորձառություն որպես խմբագրիչի, լուսանկարիչի, էֆեկտների նկարիչի, DVD հեղինակի կամ հնչյունային դեզայների:

Դասարանային միջավայրում դասավանդման կամ վերապատրաստման 2 տարվա փորձառություն:

Քննությունների քանակը  
Քննության տևողությունը  
Հարցերի քանակը  
Քննությունների վերաբերյալ նշումներ Prometric թեստավորման կենտրոնները տեղակայված են ողջ աշխարհում, և առաջարկում են Apple-ի կողմից անցկացվող քննությունները: Prometric վեբկայքում կարելի է գտնել կենտրոնի գտնվելու վայրը և գրանցվել: http://www.prometric.com/Apple/default.htm:

Բոլոր թեկնածուներին քննության գրանցման համար նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ Apple-Tech ID: Նրանք Tech ID-ն ստանալու համար կարող են դիմել հետևելով http://certifications.apple.com վեբկայքում առկա հրահանգներին:

Քննությունների միջին արժեքը 1400 ԱՄՆ դոլար
Ձախողման/ Նորացման վերաբերյալ տեղեկատվություն  
Վերապատրաստման/ դասընթացների պահանջները Քննությունների համար հասանելի է վերապատրաստման դասընթացներ, այդ դասընթացների մասնակցությունը պարտադիր չէ:
Շարունակական պահանջներ Հավստագրրն Ամերիկայում գործում (շարունակվում) է ողջ կյանքի ընթացում իսկ Ասիայի/Խաղաղօվկիանոսյան շրջաններում` մեկ տարի, եթե դասընթացի ծրագրում չկա կարևոր թարմացում, հակառակ դեպքում դասընթացավարը ստանում է անթույլատրելի գնահատականներ կամ առկա Apple պայմանագիրը դադարեցվում է:
Զեղչման հնարավորություն  
Նորացման վճարը  
Նորացման պահանջները  
Լեզուները Անգլերեն

Apple հավաստագրման շատ քննությունները հասանելի են այլ լեզուներով, ինչպիսիք են օրինակ.

  • պարզեցված և ավանդական չինարեն
  • ֆրանսերեն
  • գերմաներեն
  • ճապոներեն
  • ռուսերեն
  • իսպաներեն:
Սույն հավաստագրի համար հավաստագրող մարմնի կայքէջ

http://training.apple.com/act




Կատեգորիա` Apple հավաստագրեր


 
 
© 2017 Association of Modern Technologies Professionals